00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայ գերիներին այցելելու հարցով ԱԳՆ-ն երրորդ երկրներից արձագանք չի ստացել․ Միրզոյան

Բաժանորդագրվել
Հայ-թուրքական հարաբերությունները, ՀՀ ԱԳՄԱ նախարարի գնահատմամբ, այս փուլում բավականին զարգացած են։
Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մասով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շուրջ մեկ տարի առաջ դիմել է երրորդ երկրներին, սակայն արձագանք դեռ չկա։ «Մերիդիան» էքսպո կենտրոնում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այդ երկրները փորձել են կամ չեն փորձել ստանալ այդ հնարավորությունը Ադրբեջանում, դրական արձագանք մեզ երրորդ երկրները չեն տվել»,- նշեց Միրզոյանը։
Նա անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին և այն հարցին՝ արդյոք կսպասի՞ Թուրքիան խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե մինչ այդ կբացի սահմանը։ ՀՀ ԱԳՄԱ նախարարը նշեց՝ թեպետ չի կարող այդ հարցին պատասխանել, սակայն գործընթացը բավականին ինտենսիվ է զարգանում։ Նա առաջարկեց հետ հայացք գցել, թե ինչ անվստահությունից են սկսել հայ-թուրքական հարաբերություններն ու այսօր ինչքան հարցերում համագործակցություն կա։
«Մեր երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը բավականին հասունացած է, և ամեն հաջորդ պահին կարող ենք գալ որոշման՝ բացել Հայաստան-Թուրքիա սահմանը երկկողմ շարժի՝ և՛ ուղևորափոխադրումնեի, և՛ բեռնափոխադրումների համար»,- նշեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Միրզոյանը։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0