00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
16 ր
Ուղիղ եթեր
18:00
18 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
67 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայ գերիների հարցերով միջազգային դատական գործընթացներ կարող են նախաձեռնել 3-րդ երկրները

© Sputnik / Aram NersesyanՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը
ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2026
ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եղիշե Կիրակոսյանը նկատում է, որ միջպետական հակամարտությունների և հետհակամարտային իրավիճակների դեպքում արդարադատության իրականացումը չպետք է մնա հակամարտող կողմերից մեկի հայեցողությանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարություններն ի սկզբանե ապօրինի են, և դրանցից արդարադատության միջազգային չափանիշներին համապատասխան ընթացք ակնկալելը միամտություն կլինի։ Այս մասին Երևանում անցկացվող «Վերադարձ հայ գերիներին» միջազգային համաժողովի ժամանակ ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ միջպետական հակամարտությունների և հետհակամարտային իրավիճակների դեպքում արդարադատության իրականացումը չպետք է մնա հակամարտող կողմերից մեկի հայեցողությանը։ Կիրակոսյանն ընդգծեց, որ Հայաստանի համար կարևոր է շարունակել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գործընթացները, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
«Դատական գործընթացն առաջին հերթին հարթակ է, որտեղ պետությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց դիրքորոշումները հավասար պայմաններում։ Դա հնարավորություն է տալիս դիմակայելու նաև նարատիվների պատերազմին»,– շարունակեց նա։
Նախկին պաշտոնյայի գնահատմամբ՝ միջազգային դատարաններում կողմերն ունեն իրենց փաստարկներն ու ապացույցները ներկայացնելու հավասար հնարավորություններ, ինչը հատկապես կարևոր է այն իրավիճակներում, երբ իրական կյանքում նրանց հնարավորություններն անհավասար են։ Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի փոխհարաբերության մեկնաբանությանը։
«Տարածքային ամբողջականությունից անջատման ձգտումը քրեականացնելը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար տրամաբանությանը, քանի որ տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշումը փոխլրացնող սկզբունքներ են։ Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում, որովհետև ինքնիշխանության իմաստն առաջին հերթին մարդու մասին է»,– ասաց Կիրակոսյանը։
Կիրակոսյանն անդրադարձավ` նաև այն հնարավորությանը, որ Բաքվում պահվող հայերի իրավունքների պաշտպանության հարցով միջազգային դատական գործընթացներ նախաձեռնեն երրորդ երկրները։ Նրա խոսքով՝ միջազգային իրավունքում նման նախադեպեր արդեն կան։ Որպես օրինակ նա նշեց Արդարադատության միջազգային դատարանում Գամբիայի՝ ընդդեմ Մյանմարի և Հարավային Աֆրիկայի՝ ընդդեմ Իսրայելի գործերը։
«Միջազգային իրավունքում հայտնի է erga omnes պարտավորությունների հասկացությունը։ Դրանք այնպիսի պարտավորություններ են, որոնց խախտման դեպքում միջազգային հանրության անդամները կարող են պահանջ ներկայացնել խախտում կատարած պետության դեմ՝ անկախ նրանից, թե ով է անմիջական տուժողը»,– բացատրեց իրավաբանը։
Նա մտահոգություն է հայտնեց նաև միջազգային իրավական համակարգի նկատմամբ աճող ճնշումների կապակցությամբ՝ նշելով, որ աշխարհում միջազգային իրավունքի արդյունավետության վերաբերյալ հոռետեսական մոտեցումները կարող են ավելի թուլացնել իրավակարգը։ Նրա համոզմամբ՝ հատկապես Հայաստանի նման երկրները պետք է շահագրգռված լինեն միջազգային իրավակարգի պահպանմամբ և շարունակեն ակտիվորեն օգտագործել միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմները։
Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումները շարունակական են. Սիրանուշ Սահակյան
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0