https://arm.sputniknews.ru/20261016/erevanum-meknarkel-e--cop17-i-arajnvordneri-gagatnazhvoghvovy-108191211.html
Երևանում մեկնարկել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը
Երևանում մեկնարկել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը
Sputnik Արմենիա
Հայաստանում սպասվում է շուրջ 15 հազար հյուրի ժամանում։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T10:37+0400
2026-10-16T10:37+0400
2026-10-16T11:33+0400
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
երևան
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108190595_0:0:1920:1080_1920x0_80_0_0_66d8bfd2e5b550184b131be3b3e2789c.jpg
Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումները։ իջազգային խոշոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ։Համաժողովին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին։ Առաջին դեմքերի մակարդակով Հայաստան են ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին, Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրին։Հայաստանում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։Համաժողովի մեկնարկային միջոցառումն ուղեկցվել է հայկական ազգային մշակույթի ներկայացմամբ։ Հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը երգչախմբի կատարմամբ, որին հաջորդել են հայկական ազգային երգն ու պարը` «Կարին» ավանդական երգի-պարի համույթը գլխավարությամբ, որոնք ներկայացրել է նաև «Կարնո քոչարի» և «Յարխուշտա» պարերը։Միջոցառման շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը COP17-ի «կապույտ գոտում» բացել են Հայաստանի ազգային տաղավարը։ Նախարարի խոսքով՝ ազգային տաղավարում ներկայացված են Հայաստանի բնության առանձնահատկությունները, պատմամշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու ազգային արժեքները։ Համաժողովի ընթացքում տաղավարը ծառայելու է որպես Հայաստանի բնությունն ու մշակույթը միջազգային հանրությանը ներկայացնելու, նոր կապեր հաստատելու և համագործակցության հնարավորություններ ստեղծելու հարթակ։COP17-ի շրջանակում նախատեսվում են կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական մարտահրավերներին և միջազգային համագործակցության խորացմանն ուղղված քննարկումներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Лидеров зарубежных стран, участвующих в саммите COP17, в тожественной части конференции ознакомили с армянскими национальными танцами
Sputnik Արմենիա
Лидеров зарубежных стран, участвующих в саммите COP17, в тожественной части конференции ознакомили с армянскими национальными танцами
2026-10-16T10:37+0400
true
PT0M47S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108190595_257:0:1697:1080_1920x0_80_0_0_bf8a70eb028e490ba3e8007e17528392.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , видео, երևան, հայաստան
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , видео, երևան, հայաստան
Երևանում մեկնարկել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը
10:37 16.10.2026 (Թարմացված է: 11:33 16.10.2026) Հայաստանում սպասվում է շուրջ 15 հազար հյուրի ժամանում։
Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումները։
իջազգային խոշոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
Համաժողովին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին։ Առաջին դեմքերի մակարդակով Հայաստան են ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին, Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրին։
Հայաստանում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։
Համաժողովի մեկնարկային միջոցառումն ուղեկցվել է հայկական ազգային մշակույթի ներկայացմամբ։ Հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը երգչախմբի կատարմամբ, որին հաջորդել են հայկական ազգային երգն ու պարը` «Կարին» ավանդական երգի-պարի համույթը գլխավարությամբ, որոնք ներկայացրել է նաև «Կարնո քոչարի» և «Յարխուշտա» պարերը։
Միջոցառման շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը COP17-ի «կապույտ գոտում» բացել են Հայաստանի ազգային տաղավարը։
«Առանձնահատուկ պատիվ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնել Հայաստանը՝ իր հարուստ ու բազմազան բնաշխարհով, հազարամյա պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և ազգային ինքնությամբ»,– նշել է Մաթևոսյանը։
Նախարարի խոսքով՝ ազգային տաղավարում ներկայացված են Հայաստանի բնության առանձնահատկությունները, պատմամշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու ազգային արժեքները։ Համաժողովի ընթացքում տաղավարը ծառայելու է որպես Հայաստանի բնությունն ու մշակույթը միջազգային հանրությանը ներկայացնելու, նոր կապեր հաստատելու և համագործակցության հնարավորություններ ստեղծելու հարթակ։
COP17-ի շրջանակում նախատեսվում են կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական մարտահրավերներին և միջազգային համագործակցության խորացմանն ուղղված քննարկումներ։