https://arm.sputniknews.ru/20261015/vaveragrakan-kinvon-chi-hetaqrqrum-petutjany-zrujc-arevik-avanesjani-het-108169640.html
Վավերագրական կինոն չի հետաքրքրում պետությանը․ զրույց Արևիկ Ավանեսյանի հետ
Վավերագրական կինոն չի հետաքրքրում պետությանը․ զրույց Արևիկ Ավանեսյանի հետ
Sputnik Արմենիա
«ԱրմԴոկ» ասոցիացիայի նախագահի խոսքով` Հայաստանի ամեն թփի տակ պատմություն կա վավերագրության համար։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T19:14+0400
2026-10-15T19:14+0400
2026-10-15T19:35+0400
հայաստան
վավերագրական
արևիկ ավանեսյան
տեսանյութ
տեսանյութեր
ուրիշ նորություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108156211_0:0:1920:1080_1920x0_80_0_0_02758bdd60b0983c9e522a8ec5086635.jpg
Հայկական վավերագրական կինոյի հաջողություններն անհատների էնտուզիազմի արդյունք են, պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում այս ոլորտին։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում այս մասին ասաց վավերագրող, պրոդյուսեր, ֆիլմերի տարածող և «ԱրմԴոկ» ասոցիացիայի նախագահ Արևիկ Ավանեսյանը։Նշենք, որ ժամանակակից հայ վավերագրողների աշխատանքները պարբերաբար ընդգրկվում են եվրոպական և համաշխարհային խոշորագույն փառատոների (Վենետիկի, Բեռլինի, Ամստերդամի IDFA, Դանիայի CPH:DOX և Գերմանիայի DOK Leipzig փառատոներ) ծրագրերում:Նա նշեց, որ վավերագրությունը փորձում է ներկայացնել իրականությունն առանց հորինվածքների, առանց դերասանների, այսինքն՝ իրական մարդկանց իրական կյանքի պատմություններ։Անդրադառնալով միջազգային միտումներին ու պահանջարկին՝ Ավանեսյանն ընդգծեց, որ ամբողջ Եվրոպան փնտրում է երիտասարդ սերնդին ուղղված ֆիլմեր, իսկ Հայաստանի պարագայում թեմաներն անսպառ են։«Հայաստանում ամեն թփի տակ պատմություն կա վավերագրության համար»,– շեշտեց վավերագրողը։Ավանեսյանը կարևորեց նաև վավերագրության դերը հասարակական մտածողության ձևավորման գործում։«Եթե մեր ժողովուրդը սովորի վավերագրություն նայել, մեր այդ շատ իդեալիստական մոտեցումը կյանքին, որ ամեն ինչ սև ու սպիտակ է, մի քիչ կփոխվի»,– նշեց նա։Ավանեսյանը վստահեցրեց` երբ վավերագրական ֆիլմեր ես նայում, տեսնում ես իրական կյանքը, իսկ իրական կյանքում շատ քիչ է սևն ու սպիտակը, ամեն ինչ խառնված է իրար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108156211_276:0:1716:1080_1920x0_80_0_0_2f1f285508a9d7839369b6eb7bf1b74a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վավերագրական, видео, արևիկ ավանեսյան, տեսանյութ, տեսանյութեր, ուրիշ նորություններ
հայաստան, վավերագրական, видео, արևիկ ավանեսյան, տեսանյութ, տեսանյութեր, ուրիշ նորություններ
Վավերագրական կինոն չի հետաքրքրում պետությանը․ զրույց Արևիկ Ավանեսյանի հետ
19:14 15.10.2026 (Թարմացված է: 19:35 15.10.2026) «ԱրմԴոկ» ասոցիացիայի նախագահի խոսքով` Հայաստանի ամեն թփի տակ պատմություն կա վավերագրության համար։
Հայկական վավերագրական կինոյի հաջողություններն անհատների էնտուզիազմի արդյունք են, պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում այս ոլորտին։
Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում այս մասին ասաց վավերագրող, պրոդյուսեր, ֆիլմերի տարածող և «ԱրմԴոկ» ասոցիացիայի նախագահ Արևիկ Ավանեսյանը։
Նշենք, որ ժամանակակից հայ վավերագրողների աշխատանքները պարբերաբար ընդգրկվում են եվրոպական և համաշխարհային խոշորագույն փառատոների (Վենետիկի, Բեռլինի, Ամստերդամի IDFA, Դանիայի CPH:DOX և Գերմանիայի DOK Leipzig փառատոներ) ծրագրերում:
«Վերջին շրջանի հաջողություններն անհատ վավերագրողների տարիների աշխատանքի, էնտուզիազմի և անձնական ջանքերի շնորհիվ են։ Միլիոններ ունենք, որ կարող ենք ծախսել համերգների վրա, բայց երբ քո երկրից պատվիրակություն է գնում ուրիշ երկիր` քո երկիրը ներկայացնելու, դրա համար փող չկա, դա իրենց հետաքրքիր չէ»,– ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ վավերագրությունը փորձում է ներկայացնել իրականությունն առանց հորինվածքների, առանց դերասանների, այսինքն՝ իրական մարդկանց իրական կյանքի պատմություններ։
Անդրադառնալով միջազգային միտումներին ու պահանջարկին՝ Ավանեսյանն ընդգծեց, որ ամբողջ Եվրոպան փնտրում է երիտասարդ սերնդին ուղղված ֆիլմեր, իսկ Հայաստանի պարագայում թեմաներն անսպառ են։
«Հայաստանում ամեն թփի տակ պատմություն կա վավերագրության համար»,– շեշտեց վավերագրողը։
Ավանեսյանը կարևորեց նաև վավերագրության դերը հասարակական մտածողության ձևավորման գործում։
«Եթե մեր ժողովուրդը սովորի վավերագրություն նայել, մեր այդ շատ իդեալիստական մոտեցումը կյանքին, որ ամեն ինչ սև ու սպիտակ է, մի քիչ կփոխվի»,– նշեց նա։
Ավանեսյանը վստահեցրեց` երբ վավերագրական ֆիլմեր ես նայում, տեսնում ես իրական կյանքը, իսկ իրական կյանքում շատ քիչ է սևն ու սպիտակը, ամեն ինչ խառնված է իրար։