https://arm.sputniknews.ru/20261015/uzhegh-hajastanic-vov-uni-gaghtniutjan-tujltvutjun-parzabanum-en-khmbakcutjunic-108147218.html
«Ուժեղ Հայաստանից» ո՞վ ունի գաղտնիության թույլտվություն. պարզաբանում են խմբակցությունից
«Ուժեղ Հայաստանից» ո՞վ ունի գաղտնիության թույլտվություն. պարզաբանում են խմբակցությունից
Sputnik Արմենիա
ԶԼՄ-ները գրել էին, որ «Ուժեղ Հայաստանը» քաղաքական որոշում ունի` հրաժարվել գաղտնիության թույլտվությունից։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T13:54+0400
2026-10-15T13:54+0400
2026-10-15T13:54+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049675_0:65:1600:965_1920x0_80_0_0_9a0c29c57909473ecd238d60f902acf3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները գաղտնիության թույլտվություն ստացել և ստանալու են` ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց խմբակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։ԶԼՄ–ները գրել էին, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել` հրաժարվել գաղտնիության «դոստուպից»։ Խոսքը պատգամավորների պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ ստորագրելու մասին է։ Հիշեցնենք, որ մամուլը գրում էր նաև, որ խմբակցությունը նման որոշում է կայացրել, որպեսզի թիմը իշխանության թիրախում չհայտնվի և «գործ չսարքեն որևէ մեկի գլխին»` պետական գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար։Ի դեպ, նմանատիպ դեպք գրանցվել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի հետ կապված. Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության մեջ, Մանուկյանը՝ պետական գաղտնիք հրապարակելու մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049675_177:0:1600:1067_1920x0_80_0_0_56add064b4d4bdf37fd89bb9fd5b33c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով)
«ուժեղ հայաստան» կուսակցություն, աժ (ազգային ժողով)
«Ուժեղ Հայաստանից» ո՞վ ունի գաղտնիության թույլտվություն. պարզաբանում են խմբակցությունից
ԶԼՄ-ները գրել էին, որ «Ուժեղ Հայաստանը» քաղաքական որոշում ունի` հրաժարվել գաղտնիության թույլտվությունից։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները գաղտնիության թույլտվություն ստացել և ստանալու են` ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց խմբակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
ԶԼՄ–ները գրել էին, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել` հրաժարվել գաղտնիության «դոստուպից»։ Խոսքը պատգամավորների պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ ստորագրելու մասին է։
«Այն պատգամավորները, որոնց աշխատանքային առօրյայում այն անհրաժեշտ է, արդեն ստացել են գաղտնիության համապատասխան թույլտվությունը: Այս պահին միայն Վաղինակ Վարդանովն է, որ ունի թույլտվություն, որովհետև նա պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն է»,– նշեց Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ մամուլը գրում էր նաև, որ խմբակցությունը նման որոշում է կայացրել, որպեսզի թիմը իշխանության թիրախում չհայտնվի և «գործ չսարքեն որևէ մեկի գլխին»` պետական գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար։
Ի դեպ, նմանատիպ դեպք գրանցվել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի հետ կապված. Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության մեջ, Մանուկյանը՝ պետական գաղտնիք հրապարակելու մեջ։