https://arm.sputniknews.ru/20261015/tigranasheny-zijelchzijelu-banavetshi-pvokharen-uzhegh-hajastann-ajlyntranq-e-arajarkum-108167936.html
Տիգրանաշենը զիջել–չզիջելու բանավեճի փոխարեն «Ուժեղ Հայաստանն» այլընտրանք է առաջարկում
Տիգրանաշենը զիջել–չզիջելու բանավեճի փոխարեն «Ուժեղ Հայաստանն» այլընտրանք է առաջարկում
Sputnik Արմենիա
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Տիգրանաշենի հարցում առաջարկում է ելնել այս պահին առկա... 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T23:20+0400
2026-10-15T23:20+0400
2026-10-15T23:20+0400
գառնիկ դավթյան
տիգրանաշեն
«ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108006380_0:83:1600:983_1920x0_80_0_0_29b28bc869a094e7174dbe1649582e50.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին զիջել–չզիջելու շուրջ ծավալվող բանավեճերի փոխարեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է այլընտրանքային լուծում` զարգացման ծրագրերի տեսքով։ Sputnik Արմենիայի եթերում ասում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է ելնել այս պահին առկա իրողություններից` հիշեցնելով, որ իշխանական լրատվականներն ու փորձագետները շեշտում էին, որ 1908թ–ի սկզբին ներկայիս Տիգրանաշենի տարածքը բնակեցված չի եղել, այսինքն` նաև հայկական չի եղել։«Բայց այս ժամանակահատվածում շատ բան է փոխվել` տարածքների և սահմանների մասով։ Մենք 1991թ–ի անկախացումից ի վեր անդամակցել ենք շատ-շատ միջազգային կազմակերպությունների, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պետությունների տարածքային ամբողջականությունը հարգվում է, ինքնիշխանությունը` նույնպես»,– ասում է Դավթյանը։Պատգամվորը հիշեցնում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի օրերս արված հայտարարությունը` ՀՀ օկուպացված ինքիշխան տարածքների մասին։ Դրանում մասնավորապես ասվում էր, որ Ադրբեջանի օրենսդիր մարմինը դեմ է մոտ 241 քառ կմ տարածքը որպես Ադրբեջանի կողմից օկուպացված ներկայացնելուն։ Նշվում է, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց երկու երկրների միջև սահմանի որոշումը սահմանազատման գործընթացի առարկա է, և որ այդ հարցերը պետք է լուծվեն գործող մեխանիզմների հիման վրա և ոչ միակողմանի գնահատականների։«Ես այս տեքստից մի բան եմ հասկանում. իրենք պարզ ասում են, որ այն տարածքներից, որոնք օկուպացրել են, մենք պետք է ձեռք քաշենք, և որ այդտեղ իրենք տեսնում են միակողմանի մեկնաբանություն, և դեռ պետք է սահմանագծում անեն։ Բայց խաղաղություն ասվածը միայն ինչ ուզեն տաս վիճակը չէ։ Դա շատ մեծ ընկալում է` ժողովուրդների համակեցություն, տնտեսական առևտրի հնարվորություններ և սահմանափակումներ, որպեսզի կուլ չտա քո տնտեսությունը»,– ասում է Դավթյանը։Իրական խաղաղության կողմնակից լինելով հանդերձ, նրա բնորոշմամբ, մարդը պիտի կույր լինի, որ ադրբեջանական կողմի այս հայտարարությունները չնկատի։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախկին անկլավի տարածքը չի մտնում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, Իսկ Տիգրանաշենը պարբերաբար անվանում է ադրբեջանական տեղանունով։Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ–ի համար. այդ հատվածով է անցնում Երևանը և Հայաստանի հյուսիսային շրջանները Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին կապող մայրուղին: Նշված ճանապարհն օգտագործվում է նաև Իրանից Հայաստան բեռնափոխադրումների համար։
տիգրանաշեն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108006380_90:0:1511:1066_1920x0_80_0_0_84efce7257b6a9f2c850529b5aaa93f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գառնիկ դավթյան, տիգրանաշեն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստան, ադրբեջան
գառնիկ դավթյան, տիգրանաշեն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստան, ադրբեջան
Տիգրանաշենը զիջել–չզիջելու բանավեճի փոխարեն «Ուժեղ Հայաստանն» այլընտրանք է առաջարկում
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Տիգրանաշենի հարցում առաջարկում է ելնել այս պահին առկա իրողություններից։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին զիջել–չզիջելու շուրջ ծավալվող բանավեճերի փոխարեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է այլընտրանքային լուծում` զարգացման ծրագրերի տեսքով։
Sputnik Արմենիայի եթերում ասում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
«Մենք ոչ թե ասում ենք` Տիգրանաշենը հայկական է, կամ` ինչ իրավունքով եք տալիս, Սահմանադրություն եք խախտում, ապօրինություններ եք անում և այն, այլ ռեալ լուծում ենք առաջարկում։ Եվ լուծման լավագույն տարբերակը մեր պատկերացմամբ և մոտեցմամբ` դա զարգացման ծրագրեր անելն է հենց Տիգրանաշենում։ Ու այստեղ խնդիրն այն չէ, թե ժամանակին այդ քարտեզը քանի անգամ է փոխվել, քանի անգամ է այն մերը եղել, մերը չի եղել։ Ըտենց որ շատ հետ գնանք, ստացվում է` Տիգրան Մեծի ժամանակաշրջան ենք հասնում»,– ասում է Դավթյանը։
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է ելնել այս պահին առկա իրողություններից` հիշեցնելով, որ իշխանական լրատվականներն ու փորձագետները շեշտում էին, որ 1908թ–ի սկզբին ներկայիս Տիգրանաշենի տարածքը բնակեցված չի եղել, այսինքն` նաև հայկական չի եղել։
«Բայց այս ժամանակահատվածում շատ բան է փոխվել` տարածքների և սահմանների մասով։ Մենք 1991թ–ի անկախացումից ի վեր անդամակցել ենք շատ-շատ միջազգային կազմակերպությունների, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պետությունների տարածքային ամբողջականությունը հարգվում է, ինքնիշխանությունը` նույնպես»,– ասում է Դավթյանը։
Պատգամվորը հիշեցնում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի օրերս արված հայտարարությունը` ՀՀ օկուպացված ինքիշխան տարածքների մասին։ Դրանում մասնավորապես ասվում էր, որ Ադրբեջանի օրենսդիր մարմինը դեմ է մոտ 241 քառ կմ տարածքը որպես Ադրբեջանի կողմից օկուպացված ներկայացնելուն։ Նշվում է, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց երկու երկրների միջև սահմանի որոշումը սահմանազատման գործընթացի առարկա է, և որ այդ հարցերը պետք է լուծվեն գործող մեխանիզմների հիման վրա և ոչ միակողմանի գնահատականների։
«Ես այս տեքստից մի բան եմ հասկանում. իրենք պարզ ասում են, որ այն տարածքներից, որոնք օկուպացրել են, մենք պետք է ձեռք քաշենք, և որ այդտեղ իրենք տեսնում են միակողմանի մեկնաբանություն, և դեռ պետք է սահմանագծում անեն։ Բայց խաղաղություն ասվածը միայն ինչ ուզեն տաս վիճակը չէ։ Դա շատ մեծ ընկալում է` ժողովուրդների համակեցություն, տնտեսական առևտրի հնարվորություններ և սահմանափակումներ, որպեսզի կուլ չտա քո տնտեսությունը»,– ասում է Դավթյանը։
Իրական խաղաղության կողմնակից լինելով հանդերձ, նրա բնորոշմամբ, մարդը պիտի կույր լինի, որ ադրբեջանական կողմի այս հայտարարությունները չնկատի։
«Այդ մարդը, իմ խորին համոզմամբ, ունի խնդիր ադրբեջանական պահանջներին «չէ» չասելու, այսինքն` չի կարողանում ասել «չէ»։ Մարդը պարտվել է, մոլորեցրել է, խաբել է ժողովրդին, ընտրությունները կեղծել է, հիմա էլ ասում է. «Ես պիսի պայմանավորվածությունները պահեմ»։ Ժողովուրդը նախ իրեն ձայն չի տվել Տիգրանաշենը հանձնելու համար, ինքը դրա մասին չի խոսել։ Հիմա փաստի առաջ է կանգնեցնում»,– ասում է Դավթյանը` հիշեցնելով, որ Փաշինյանը չի կարող ՀՀ որևէ տարածք տալ այլ պետության առանց հանրաքվեի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախկին անկլավի տարածքը չի մտնում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, Իսկ Տիգրանաշենը պարբերաբար անվանում է ադրբեջանական տեղանունով։
Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ–ի համար. այդ հատվածով է անցնում Երևանը և Հայաստանի հյուսիսային շրջանները Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին կապող մայրուղին: Նշված ճանապարհն օգտագործվում է նաև Իրանից Հայաստան բեռնափոխադրումների համար։