https://arm.sputniknews.ru/20261015/shaqium-viravvorvats-ani-avetisjani-tsakhsern-ambvoghjutjamb-hvogum-e-petutjuny-nakharar-108145003.html
Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը․ նախարար
Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը․ նախարար
Sputnik Արմենիա
Նախարարը հորդորեց Անի Ավետիսյանի հետ կապված թեմաները լուսաբանել առավել զգուշավորությամբ։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T13:12+0400
2026-10-15T13:12+0400
2026-10-15T13:12+0400
շաքի
ադրբեջանցի
անի ավետիսյան
անահիտ ավանեսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107636829_0:346:896:850_1920x0_80_0_0_c9ea65c6a67fbb3a0831c9aeec153ea0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վնասվածք ստացած Անի Ավետիսյանի բուժման և հիվանդանոցային ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Ճշտող հարցին՝ ամբողջությա՞մբ է պետությունը հոգում, նախարարը կարճ արձագանքեց․ «Իհարկե, այո՛»։Ինչ վերաբերում է Անի Ավետիսյանի հարազատների այն մտահոգություններին, որ բուժումը երկարատև է, և առջևում դեռ վիրահատություններ կան, Ավանեսյանը նկատեց, որ հարազատները հուզական վիճակում են։ Նա նաև հորդորեց լրատվամիջոցներին թեման լուսաբանել առավել զգուշավորությամբ։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
շաքի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107636829_0:262:896:934_1920x0_80_0_0_b04d6684b3f47229f7a248050973a182.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շաքի, ադրբեջանցի, անի ավետիսյան, անահիտ ավանեսյան
շաքի, ադրբեջանցի, անի ավետիսյան, անահիտ ավանեսյան
Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը․ նախարար
Նախարարը հորդորեց Անի Ավետիսյանի հետ կապված թեմաները լուսաբանել առավել զգուշավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վնասվածք ստացած Անի Ավետիսյանի բուժման և հիվանդանոցային ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ճշտող հարցին՝ ամբողջությա՞մբ է պետությունը հոգում, նախարարը կարճ արձագանքեց․ «Իհարկե, այո՛»։
Ինչ վերաբերում է Անի Ավետիսյանի հարազատների այն մտահոգություններին, որ բուժումը երկարատև է, և առջևում դեռ վիրահատություններ կան, Ավանեսյանը նկատեց, որ հարազատները հուզական վիճակում են։ Նա նաև հորդորեց լրատվամիջոցներին թեման լուսաբանել առավել զգուշավորությամբ։
«Երբ կինը նման զգայուն վիճակում է, կխնդրեմ նկարները հրապարակելիս մի քիչ ավելի զգույշ լինել։ Այսօր թվային դաշտում, երբ մի նկար հրապարակվում է, այն մնում է, անգամ եթե հետագայում նա փոշմանի, որ այդ պահին թույլ է տվել իրեն լուսանկարել»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին
հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և
երկամսյա կալանք է կիրառվել։