https://arm.sputniknews.ru/20261015/rd-agn-um-nakhazgushacrel-en-vor-kaliningradi-marzy-mekusacnelu-pvordzn-anhetevanq-chi-mna-108158796.html
ՌԴ ԱԳՆ-ում նախազգուշացրել են, որ Կալինինգրադի մարզը մեկուսացնելու փորձն անհետևանք չի մնա
ՌԴ ԱԳՆ-ում նախազգուշացրել են, որ Կալինինգրադի մարզը մեկուսացնելու փորձն անհետևանք չի մնա
Sputnik Արմենիա
Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է և հասցված է ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T17:19+0400
2026-10-15T17:19+0400
2026-10-15T17:19+0400
կալինինգրադ
ռուսաստան
մերձբալթիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108155773_0:0:2993:1683_1920x0_80_0_0_8200f49d8a409999936773c32c6f5da3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն մեկնաբանել է Էստոնիայի գաղափարը՝ շահագործումից հանել Ռուսաստանից Բալթյան երկրներով Կալինինգրադի մարզ գնացող գազատար ճյուղի մի մասը:Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը ցանկություն էր հայտնել փակել Ռուսաստանից Բալթյան երկրների տարածքով դեպի Կալինինգրադի մարզ եկող գազատարի մի մասը:«Eesti Ekspress» պարբերականի տվյալներով՝ 22 կմ երկարությամբ երկու խողովակաշար Էստոնիայի հարավ-արևելքով անցնում է Լատվիա, իսկ այնտեղից Լիտվայի տարածքով՝ Կալինինգրադի մարզ։ Այդ գազամուղերը պատկանում են էստոնական «Elering» էներգետիկ ընկերությանը, իսկ Մոսկվան այն օգտագործում է որպես պահուստային միջոց, եթե անմիջապես Լիտվայով անցնող խողովակաշարը կամ Կալինինգրադի լողացող տերմինալը շարքից դուրս գա:Հոդվածում հստակեցվում է, որ այժմ այդ գազատարով Կալինինգրադի մարզ գազ չի մատակարարվում. Տալլինն արգելել է ռուսական կապույտ վառելիքի ներմուծումը 2022 թվականի աշնանը, սակայն Մոսկվան հնարավորություն ունի պահուստավորել թողունակությունը։
կալինինգրադ
մերձբալթիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108155773_101:0:2832:2048_1920x0_80_0_0_23bd7521f10214f5fb7e963f96ed5c22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալինինգրադ, ռուսաստան, մերձբալթիկա
կալինինգրադ, ռուսաստան, մերձբալթիկա
ՌԴ ԱԳՆ-ում նախազգուշացրել են, որ Կալինինգրադի մարզը մեկուսացնելու փորձն անհետևանք չի մնա
Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է և հասցված է ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն մեկնաբանել է Էստոնիայի գաղափարը՝ շահագործումից հանել Ռուսաստանից Բալթյան երկրներով Կալինինգրադի մարզ գնացող գազատար ճյուղի մի մասը:
Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը ցանկություն էր հայտնել փակել Ռուսաստանից Բալթյան երկրների տարածքով դեպի Կալինինգրադի մարզ եկող գազատարի մի մասը:
«Մեր դիրքորոշումը հայտնի է, համապատասխան ազդակները հասցված են ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Նրանք պատկերացնո՞ւմ են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Կալինինգրադի մարզի մեկուսացման և նրա կենսապահովման խախտման որևէ փորձ», - ասել է նա լրագրողներին։
«Eesti Ekspress» պարբերականի տվյալներով՝ 22 կմ երկարությամբ երկու խողովակաշար Էստոնիայի հարավ-արևելքով անցնում է Լատվիա, իսկ այնտեղից Լիտվայի տարածքով՝ Կալինինգրադի մարզ։ Այդ գազամուղերը պատկանում են էստոնական «Elering» էներգետիկ ընկերությանը, իսկ Մոսկվան այն օգտագործում է որպես պահուստային միջոց, եթե անմիջապես Լիտվայով անցնող խողովակաշարը կամ Կալինինգրադի լողացող տերմինալը շարքից դուրս գա:
Հոդվածում հստակեցվում է, որ այժմ այդ գազատարով Կալինինգրադի մարզ գազ չի մատակարարվում. Տալլինն արգելել է ռուսական կապույտ վառելիքի ներմուծումը 2022 թվականի աշնանը, սակայն Մոսկվան հնարավորություն ունի պահուստավորել թողունակությունը։