https://arm.sputniknews.ru/20261015/menq-hvo-chenq-khrvovum-iraric-pashinjany-haj-rusakan-haraberutjunneri-masin-108144271.html
Մենք հո չե՞նք խռովում իրարից․ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Մենք հո չե՞նք խռովում իրարից․ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով՝ երկաթուղու հարցում էլ հայկական կողմը փնտրում է լավագույն լուծումը։ Եթե ռուս գործընկերները կներկայացնեն համապատասխան լուծում, պաշտոնական... 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T12:59+0400
2026-10-15T12:59+0400
2026-10-15T13:01+0400
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
երկաթուղի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107895500_0:0:1500:844_1920x0_80_0_0_d75ec906bc9e12d634ca6feaea42e192.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի շփումները ռուսական կողմի հետ երբեք էլ սառը չեն եղել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե տպավորություն կա, թե Փաշինյանի վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ փոխվել է, դիրքորոշումը՝ մեղմվել։Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել, համոզված է՝ շարունակելու են լավ լինել։Ինչ վերաբերում է ատոմակայանի հարցին, Փաշինյանը նշեց՝ Հայաստանը փնտրում է լավագույն առաջարկը՝ գին, որակ, ժամկետ։ Հարցը չի քաղաքականացվում։ Նրա խոսքով՝ երկաթուղու հարցում էլ հայկական կողմը փնտրում է լավագույն լուծումը։Նրա խոսքով՝ 2026թ-ի ապրիլին ինքը զրույց է ունեցել ռուսական կողմից հետ երկաթուղու մասով՝ նշելով, որ երկաթուղու մասով ներդրումներ են անհրաժեշտ։ Ռուս գործընկերները, ըստ նրա, ասել են, որ տնտեսապես նպատակահարմար չէ։Նրա խոսքով՝ եթե շրջափակման պարագայում կարելի էր առանց ներդրումների, իսկ հիմա արդեն, երբ տարածաշրջանը բացվում է, երկաթուղին զարգացնելու համար մեծ ներդրումներ են պետք՝ Կարս-Դիլիջուի հետ մրցակցային լինելու համար։ Միաժամանակ, Փաշինյանի կարծիքով՝ բեռնվածությունն այնքան մեծ է լինելու, որ առանձնապես մրցակցության հարց էլ չկա։Փաշինյանի խոսքով՝ եթե ռուս գործընկերները կներկայացնեն համապատասխան լուծում երկաթուղու վերաբերյալ, պաշտոնական Երևանը պատրաստ է դիտարկել այն։ Չի բացառում, որ կարող է մի օր էլ արևմտյան ներդրողները մի օր հայտարարեն՝ իրենց համար ռուսական կոնցեսիան խնդիր չէ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107895500_167:0:1500:1000_1920x0_80_0_0_3e8cc5336a550891b25403e874ddbf0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, երկաթուղի
նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, երկաթուղի
Մենք հո չե՞նք խռովում իրարից․ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
12:59 15.10.2026 (Թարմացված է: 13:01 15.10.2026) Վարչապետի խոսքով՝ երկաթուղու հարցում էլ հայկական կողմը փնտրում է լավագույն լուծումը։ Եթե ռուս գործընկերները կներկայացնեն համապատասխան լուծում, պաշտոնական Երևանը պատրաստ է դիտարկել այն։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի շփումները ռուսական կողմի հետ երբեք էլ սառը չեն եղել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե տպավորություն կա, թե Փաշինյանի վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ փոխվել է, դիրքորոշումը՝ մեղմվել։
«Մեր շփումներում ոչ մի բան չի փոխվել, որոշակի աշխատանքային մթնոլորտ է, որոշակի հարաբերություններ, նույնիսկ եթե դիվանագիտական կամ այլ օրակարգում ինչ-որ խնդիրներ կան, հո չենք խռովում իրարից կամ չենք խոսում իրար հետ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել, համոզված է՝ շարունակելու են լավ լինել։
Ինչ վերաբերում է ատոմակայանի հարցին, Փաշինյանը նշեց՝ Հայաստանը փնտրում է լավագույն առաջարկը՝ գին, որակ, ժամկետ։ Հարցը չի քաղաքականացվում։ Նրա խոսքով՝ երկաթուղու հարցում էլ հայկական կողմը փնտրում է լավագույն լուծումը։
Նրա խոսքով՝ 2026թ-ի ապրիլին ինքը զրույց է ունեցել ռուսական կողմից հետ երկաթուղու մասով՝ նշելով, որ երկաթուղու մասով ներդրումներ են անհրաժեշտ։ Ռուս գործընկերները, ըստ նրա, ասել են, որ տնտեսապես նպատակահարմար չէ։
«Ասել ենք՝ շատ լավ, ուրիշներին հրավիրենք, որ ներդրում անեն։ Ասել են՝ «մեզ համար այնքան էլ ընդունելի չէ այդ տարբերակը»։ Մենք ասել ենք՝ «չի լինի, որ ո՛չ էն, ո՛չ էն»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե շրջափակման պարագայում կարելի էր առանց ներդրումների, իսկ հիմա արդեն, երբ տարածաշրջանը բացվում է, երկաթուղին զարգացնելու համար մեծ ներդրումներ են պետք՝ Կարս-Դիլիջուի հետ մրցակցային լինելու համար։ Միաժամանակ, Փաշինյանի կարծիքով՝ բեռնվածությունն այնքան մեծ է լինելու, որ առանձնապես մրցակցության հարց էլ չկա։
Փաշինյանի խոսքով՝ եթե ռուս գործընկերները կներկայացնեն համապատասխան լուծում երկաթուղու վերաբերյալ, պաշտոնական Երևանը պատրաստ է դիտարկել այն։ Չի բացառում, որ կարող է մի օր էլ արևմտյան ներդրողները մի օր հայտարարեն՝ իրենց համար ռուսական կոնցեսիան խնդիր չէ։