https://arm.sputniknews.ru/20261015/lajnatsaval-nakhagitsy-vorpes-miavvorvogh-gvortsvon-peskvovn-u-shvidkvojy-evrasia-mrcanaki-masin-108176138.html
Լայնածավալ նախագիծը՝ որպես միավորող գործոն. Պեսկովն ու Շվիդկոյը՝ «Եվրասիա» մրցանակի մասին
Լայնածավալ նախագիծը՝ որպես միավորող գործոն. Պեսկովն ու Շվիդկոյը՝ «Եվրասիա» մրցանակի մասին
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը կարծում է, որ մրցանակը կատարելագործվում է, ինչպես կատարելագործվում է Եվրասիան։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T22:30+0400
2026-10-15T22:30+0400
2026-10-15T22:31+0400
ռուսաստան
եվրասիա
«եվրասիա»
մրցանակ
միխայիլ շվիդկոյ
դմիտրի պեսկով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108175216_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9e85e0ddebeb7b37c7700b6eb1222559.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Եվրասիա» միջազգային մրցանակը միևնույն արժեքները կրող մարդկանց յուրօրինակ միասնություն է։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նրա խոսքով՝ մրցանակը կատարելագործվում է, ինչպես կատարելագործվում է նաև ինքը՝ Եվրասիան:Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ համաձայն չէ այն տեսակետին, թե նման նախագծերը պետք է դիտարկել որպես «մեր պատասխանը Արևմուտքին»:Պեսկովի տեսանկյունից՝ պետք չէ որևէ բան զարգացնել ի հեճուկս որևէ մեկի, պետք է զարգացնել «հօգուտ մեզ»:ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն էլ իր ելույթում նախագիծն անվանել է մարդասիրական արժեքների ձևավորման հարթակ:«Տեսակետ կա, որ ազգերը շփվում են ակնառու գրողների, փիլիսոփաների, քաղաքական գործիչների միջոցով: Բայց նման շփման համար անհրաժեշտ է, որ մարդկային հաղորդակցության կենդանի հյուսվածք լինի», - ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում մրցանակի հանձնման արարողության ժամանակ։Նա նշել է, որ «Եվրասիա» մրցանակաբաշխությունը կարևոր և եզակի է, քանի որ ստեղծում է հորիզոնական կապեր։ Շվիդկոյը օրինակ է բերել ԽՍՀՄ ժամանակների մեգանախագծերը, որոնց իրականացման գործում ներգրավված էին գիտական կոլեկտիվներ ամբողջ հսկայական երկրից։«Եվրասիա» միջազգային մրցանակը պատմության մեջ առաջին միջազգային մրցանակն է, որի նպատակն է ճանաչել և աջակցել այն ականավոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք նշանակալի ներդրում ունեն եվրասիական մայրցամաքի երկրների զարգացման գործում:«Ռուսերեն խոսելն այսօր իսկական սխրանք է». Մարգարիտա Սիմոնյան
եվրասիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Премия совершенствуется, как и сама Евразия: - Песков
Sputnik Արմենիա
Премия совершенствуется, как и сама Евразия: - Песков
2026-10-15T22:30+0400
true
PT1M35S
Премия «Евразия» - премия в высшей степени важная и уникальная, потому что она создаёт горизонтальные связи — Швыдкой
Sputnik Արմենիա
Премия «Евразия» - премия в высшей степени важная и уникальная, потому что она создаёт горизонтальные связи — Швыдкой
2026-10-15T22:30+0400
true
PT1M46S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108175216_240:0:1680:1080_1920x0_80_0_0_310f2bc53a4712c3a466795d8cd2215a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրասիա, «եվրասիա», մրցանակ, միխայիլ շվիդկոյ, դմիտրի պեսկով, видео
ռուսաստան, եվրասիա, «եվրասիա», մրցանակ, միխայիլ շվիդկոյ, դմիտրի պեսկով, видео
Լայնածավալ նախագիծը՝ որպես միավորող գործոն. Պեսկովն ու Շվիդկոյը՝ «Եվրասիա» մրցանակի մասին
22:30 15.10.2026 (Թարմացված է: 22:31 15.10.2026) Կրեմլի ներկայացուցիչը կարծում է, որ մրցանակը կատարելագործվում է, ինչպես կատարելագործվում է Եվրասիան։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Եվրասիա» միջազգային մրցանակը միևնույն արժեքները կրող մարդկանց յուրօրինակ միասնություն է։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ մրցանակը կատարելագործվում է, ինչպես կատարելագործվում է նաև ինքը՝ Եվրասիան:
«Եթե անցյալ տարի մենք խոսում էինք տարբեր երկրներից 120 հազար մասնակցի մասին, ապա այս տարի նրանց թիվն արդեն 300 հազար է: Աճում է համախոհների միասնությունը, և այս հանրույթը չի սահմանափակվում որևէ աշխարհագրությամբ»,-ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ համաձայն չէ այն տեսակետին, թե նման նախագծերը պետք է դիտարկել որպես «մեր պատասխանը Արևմուտքին»:
Պեսկովի տեսանկյունից՝ պետք չէ որևէ բան զարգացնել ի հեճուկս որևէ մեկի, պետք է զարգացնել «հօգուտ մեզ»:
ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն էլ իր ելույթում նախագիծն անվանել է մարդասիրական արժեքների ձևավորման հարթակ:
«Տեսակետ կա, որ ազգերը շփվում են ակնառու գրողների, փիլիսոփաների, քաղաքական գործիչների միջոցով: Բայց նման շփման համար անհրաժեշտ է, որ մարդկային հաղորդակցության կենդանի հյուսվածք լինի», - ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում մրցանակի հանձնման արարողության ժամանակ։
Նա նշել է, որ «Եվրասիա» մրցանակաբաշխությունը կարևոր և եզակի է, քանի որ ստեղծում է հորիզոնական կապեր։ Շվիդկոյը օրինակ է բերել ԽՍՀՄ ժամանակների մեգանախագծերը, որոնց իրականացման գործում ներգրավված էին գիտական կոլեկտիվներ ամբողջ հսկայական երկրից։
«Եվրասիա» միջազգային մրցանակը պատմության մեջ առաջին միջազգային մրցանակն է, որի նպատակն է ճանաչել և աջակցել այն ականավոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք նշանակալի ներդրում ունեն եվրասիական մայրցամաքի երկրների զարգացման գործում: