https://arm.sputniknews.ru/20261015/inchu-e-cop17y-anckacvum-erevanum-pashinjani-meknabanutjuny-108141949.html
Ինչո՞ւ է COP17–ը անցկացվում Երևանում. Փաշինյանի մեկնաբանությունը
Ինչո՞ւ է COP17–ը անցկացվում Երևանում. Փաշինյանի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Այս համատեքստում ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ վերջին ամիսների ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի առումով։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T12:11+0400
2026-10-15T12:11+0400
2026-10-15T14:25+0400
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108104455_0:167:1600:1067_1920x0_80_0_0_a5e9ea7ef966cf826fa8168f3fead74b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, թե հատկապես ինչի համար են որոշել COP17–ը անցկացնել Երևանում։ Կառավարության նիստի ժամանակ նա հայտարարեց, որ միջոցառումը Երևանում է անցկացվում, որպեսզի դրանից կարողանան օգտվել և գումար վաստակել, օրինակ` տաքսիստները, խանութատերերը և այլն։ Ըստ նրա` եթե այդ գումարն ուղիղ տային մարդկանց, մարդիկ այն կծախսեին, մինչդեռ կառավարությունն ուզում է, որ գումարը շրջանառվի` խթանելու համար մրցակցությունը, նոր մարդկային հոսքերը դեպի Հայաստան։ Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին ամիսների ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի առումով։ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։ Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108104455_136:0:1559:1067_1920x0_80_0_0_821b6a5ee2b72cd545ac149be3e1c46f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , զբոսաշրջիկ, զբոսաշրջություն
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , զբոսաշրջիկ, զբոսաշրջություն
Ինչո՞ւ է COP17–ը անցկացվում Երևանում. Փաշինյանի մեկնաբանությունը
12:11 15.10.2026 (Թարմացված է: 14:25 15.10.2026) Այս համատեքստում ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ վերջին ամիսների ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի առումով։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, թե հատկապես ինչի համար են որոշել COP17–ը անցկացնել Երևանում։ Կառավարության նիստի ժամանակ նա հայտարարեց, որ միջոցառումը Երևանում է անցկացվում, որպեսզի դրանից կարողանան օգտվել և գումար վաստակել, օրինակ` տաքսիստները, խանութատերերը և այլն։
«COP17–ը մեծ և մասշտաբային միջոցառում է, մեծ թվով հյուրեր են գալու Հայաստան, և դա մեծ և նոր հնարավորություն է մասնավոր հատվածի համար` սկսած տաքսիներից, սրճարաններից, ռեստորաններից, հյուրատներից, խանութներից։ Մենք այս ամենն արել ենք, այդ թվում` մարդկանց համար գումարներ վաստակելու հնարավորություն ստեղծելու համար»,– ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` եթե այդ գումարն ուղիղ տային մարդկանց, մարդիկ այն կծախսեին, մինչդեռ կառավարությունն ուզում է, որ գումարը շրջանառվի` խթանելու համար մրցակցությունը, նոր մարդկային հոսքերը դեպի Հայաստան։
Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին ամիսների ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի առումով։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։ Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։