00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
16 ր
Ուղիղ եթեր
18:00
18 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար

© Sputnik / Asatur YesayantsՀայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը
Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2026
Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեմոյանը պահանջում է վարչապետի, ԿԳՄՍ նախարարի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի գույքերի նկատմամբ կալանք կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դռան փեղկ ձեռք բերելու համար։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։
«Հունիսի 7֊ի իշխանազավթման նախօրեին ՔՊ֊ականները, ի դեմս Արայիկ Հարությունյանի, Ժաննա Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի, ի լուր աշխարհի ազդարարեցին, որ կես միլիոն դոլարով Լոնդոնից գնել են «հայկական եկեղեցու դռան փեղկ»։ Շատ կարճ ժամանակում հնարավոր եղավ պարզել, որ գործ ունենք պետական պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կոռուպցիոն սխեմայով վիճելի ու վավերականությունից զուրկ քանդակազարդ փայտե կտոր ձեռք բերելու գործարքի հետ»,- գրում է Դեմոյանը։
Նրա խոսքով՝ հաղորդումը ներկայացվել է 10 օր առաջ ոչ միայն քրեական գործ հարուցելու, նախաքննություն սկսելու, այլև վերոնշյալ երեք անձանց` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ներկայում ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գույքերի վրա կալանք դնելու պահանջով։ Դեմոյանի խոսքով՝ հիմա էլ պատասխանատու անձինք պատրաստվում են պետական միջոցների հաշվին գնել անհայտ ծագում ունեցող դռան փեղկի մյուս մասը։
Դեմոյանը նշում է, որ քրեական գործ հարուցելու հաղորդման փաթեթը կհասցեագրվի նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին` ծանոթանալու և եկեղեցու վերաբերյալ զեկույցի քննիչ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու համար։
«Հանձնաժողովի երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը, քանի որ հաջորդիվ բացահայտումների ու փաստերի հրապարակումից հետո հանձնաժողովի անդամներին տրվելու են, մեղմ ասած, շատ վատ բնութագրումներ»,- գրում է Դեմոյանը։
2025–ի դեկտեմբերին գրել էինք, որ ՀՀ պետական բյուջեից 175,4 մլն դրամ է հատկացվել 12–րդ դարի արտեֆակտ՝ դռան փայտե փեղկ՝ հայկական միջնադարյան նկարներով ձեռք բերելու համար։ Այն ներկայում ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։
Լրահոս
0