https://arm.sputniknews.ru/20261015/hajastany-pvordzum-e-eahk-ic-nvor-aknkaliqner-dzevavvorel-ararat-mirzvojan-108133038.html
Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ նոր ակնկալիքներ ձևավորել․ Արարատ Միրզոյան
Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ նոր ակնկալիքներ ձևավորել․ Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Քննարկվել են ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T10:43+0400
2026-10-15T10:43+0400
2026-10-15T11:44+0400
արարատ միրզոյան
հայաստան
եահկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108131250_0:138:2048:1290_1920x0_80_0_0_a78ceedee03f6b59de285ff4e6b7130c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում փոխվում են ԵԱՀԿ-ի նկատմամբ նախկինում ձևավորված ընկալումներն ու ակնկալիքները, և այժմ հայկական կողմը փորձում է կազմակերպության հետ համագործակցության նոր ուղղություններ մշակել։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո։ԱԳՄԱ նախարարը նշեց, որ հանդիպման ընթացքում շվեյցարացի գործընկերոջը տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։ Միրզոյանը նաև շնորհակալություն հայտնեց Կասիսին և բարձր գնահատեց ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում կազմակերպության զարգացմանն ուղղված նրա ջանքերը։Միրզոյանը հավելեց, որ քննարկել են ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108131250_132:0:1953:1366_1920x0_80_0_0_8907e159f97c14939ed4157f1b9ffaee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, եահկ
արարատ միրզոյան, հայաստան, եահկ
Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ նոր ակնկալիքներ ձևավորել․ Արարատ Միրզոյան
10:43 15.10.2026 (Թարմացված է: 11:44 15.10.2026) Քննարկվել են ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում փոխվում են ԵԱՀԿ-ի նկատմամբ նախկինում ձևավորված ընկալումներն ու ակնկալիքները, և այժմ հայկական կողմը փորձում է կազմակերպության հետ համագործակցության նոր ուղղություններ մշակել։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո։
«Հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը՝ հասկանում ենք, որ ԵԱՀԿ-ն Հայաստանի համար փոխում է այն ընկալումները, որոնք Հայաստանում եղել են, և այն ակնկալիքները, որոնք Հայաստանն ունեցել է ԵԱՀԿ-ից։ Հիմա մենք մտածում ենք, թե ինչպես զարգացնել համագործակցությունը, ունենալ նոր նախաձեռնություններ, մշակել նոր ծրագրեր»,– ասաց Միրզոյանը։
ԱԳՄԱ նախարարը նշեց, որ հանդիպման ընթացքում շվեյցարացի գործընկերոջը տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։ Միրզոյանը նաև շնորհակալություն հայտնեց Կասիսին և բարձր գնահատեց ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում կազմակերպության զարգացմանն ուղղված նրա ջանքերը։
Միրզոյանը հավելեց, որ քննարկել են ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։