Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անցկացվող (COP17) Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակցող պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին, Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուս Նասրիին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։Գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների մյուս ղեկավարներին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։Այնուհետև տեղի է ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։Հիշեցնենք` ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 16-30-ը։
Բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անցկացվող (COP17) Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակցող պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին, Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուս Նասրիին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։
Գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների մյուս ղեկավարներին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Այնուհետև տեղի է ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։
Հիշեցնենք` ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 16-30-ը։