00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
16 ր
Ուղիղ եթեր
18:00
18 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:01
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եմենի հարավում նախագահական պալատի գնդակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել. ԶԼՄ

© AP Photo / Osamah AbdulrahmanՀութիներ
Հութիներ - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2026
Բաժանորդագրվել
Գնդակոծությունը նախագահական պալատի տարածքում զգալի նյութական ավերածությունների է հանգեցրել:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:

««Անսար Ալլահ»-ի կողմից Մաաշիկ նախագահական պալատի գնդակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս վեցը վիրավորվել են»,- ասել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ գնդակոծությունը զգալի նյութական ավերածությունների է հանգեցրել նախագահական պալատի տարածքում, որտեղ նիստեր է անցկացնում Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը:
Ավելի վաղ Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» շարժումը հայտնել էր Ադենի նախագահական պալատում տեղակայված սաուդյան ուժերի օպերատիվ շտաբի գնդակոծության մասին:
Հութիները հայտարարել են, որ իրենց հարձակումն օրինական է, քանի որ այնտեղ սաուդցի զինվորականներ են եղել։
«Ադենում սաուդյան հակառակորդի ռազմական շտաբին հասցված հարվածը մեր որդեգրած քաղաքականության շրջանակում է․ մենք նախապես զգուշացրել էինք, որ թիրախավորելու ենք սաուդյան զորքերի կուտակումները՝ անկախ նրանց գտնվելու վայրից»,- «Al Masirah» հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:
Նա նշել է, որ սաուդցի զինվորականների ցանկացած ռազմական ներկայություն դիտարկվում է որպես օրինական թիրախ եմենյան ուժերի համար:
Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։
1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
Լրահոս
0