00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
16 ր
Ուղիղ եթեր
18:00
18 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատավորն առաջնորդվում է չծնված երեխայի շահով` մոռանալով, որ անչափահաս հղին էլ երեխա է

Բաժանորդագրվել
ՆԳՆ–ն առաջարկում է փոխել ՔՕ համապատասխան հոդվածները` բացառելով երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերում կողմերի հաշտության հնարավորությունը։ Նախագծի համահեղինակ Դավիթ Թումասյանը պատմել է, որ դատարաններն այս կարգավորումն օգտագործում են գործը կարճելու համար։
Երեխայի նկատմամբ սեռական բռնության մասին հայ հասարակության տեղեկացվածության աստիճանը պարզելու համար սոցիալական էքսպերիմենտ է անցկացվել, որը Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում ներկայացրել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
Երևանյան սրճարանաշատ փողոցներից մեկում կինը փոքրիկ աղջկա հետ մոտենում է սրճարանների աշխատակիցներին ու խնդրում թույլ տալ երեխային զուգարան տանել։ Կնոջն ու երեխային բոլորը ներս են թողել։ Իսկ երբ նույն խնդրանքով մոտեցել է տղամարդը նույն երեխայի հետ, համատարած մերժումներ է ստացել։
«Մենք ունենք կարծրատիպային մտածողություն՝ կարծելով, որ մանկապղծությունը միայն տղամարդկանց կողմից իրականացվող արարք է»,– նշել է Թումասյանը` հավելելով, որ հայաստանյան պրակտիկայում կան դեպքեր, երբ երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն կատարել են կանայք։
Նրա խոսքով` մեր երկրում թյուր կարծիք կա նաև փաստացի ամուսնական հարաբերություների մեջ գտնվող անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին, և այդ մասին վկայում են անգամ դատարանների որոշումները։
«Այս խնդրի հիմքը դրվեց Արմավիրի մարզում, երբ 14-15 տարեկան երեխաների փաստական ամուսնության դեպքում դատարանը տեսնելով, որ այդ երեխան արդեն հղի է և ապրում է իր ամուսնու հետ միասին, նաև լսելով երկու կողմերի ծնողի, երբեմն նաև` երեխայի կարծիքը, հաշտություն է կիրառել»,–ասում է իրավաբանը` միաժամանակ նկատելով, որ 14 տարեկան երեխան իրականում չի գիտակցում իր որոշման նշանակությունը։ Նա գտնվում է ծնողների, ամուսնու, նաև` հասարակության ազդեցության տակ, որոնք պնդում են, թե` «հղի ես, երեխա ես ունենալու, երեխան պետք է հայր ունենա» և այլն։
Թումասյանի դիտարկմամբ, նման դեպքերում հաշտության կիրառելիս դատարանները նշում են, որ «դա բխում է նոր ծնված կամ դեռ չծնված երեխայի լավագույն շահերից», քանի որ ցանկալի է, որ երեխան ապրի լիարժեք ընտանիքում, ունենա 2 ծնող։ Բայց մոռանում են, որ գործը վերաբերում է հղի անչափահասին։ Այսինքն` անտեսում ենք այդ երեխայի շահը։
Բանն այն է, որ ՀՀ գործող Քերական օրենսգիրքը մի շարք հանցագործությունների դեպքում նախատեսում է մեղադրյալի գործուն զղջալու դեպքում պատժից ազատվելու կամ կողմերի հաշտությամբ գործը լուծելու հնարավորություն։ Ներկա պահին այս կարգավորումը տարածում է նաև երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերի վրա։
ՆԳՆ–ն, սակայն, առաջարկում է փոխել Քրեական օրենսգրքի համապատասխան կարգավորումը` բացառելով երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերում հաշտության տարբերակը։
Նախագիծն արդեն արժանացել է կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հասատմանը։
Դավիթ Թումասյանը, ով նախագծի համահեղինակներից է, նշում է, որ օրենսդրության խստացումը պայմանավորված է ոչ միայն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով, «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Լանզարոտեի կոնվենցիայով, այլև մեր երկրում հանդիպող այն արատավոր դեպքերով, երբ մեղադրյալը խուսափում է պատասխանատվությունից՝ իր անչափահաս զոհի հետ ամուսնանալով։
Մանրամասները` տեսանյութում։
Լրահոս
0