https://arm.sputniknews.ru/20261015/ajsrvopeakan-shahy-takardi-panir-e-hhi-ev-ajl-pvoqr-erkrneri-hamar-vvolchkvov-108165830.html
Այսրոպեական շահը «թակարդի պանիր» է ՀՀ–ի և այլ փոքր երկրների համար. Վոլչկով
Այսրոպեական շահը «թակարդի պանիր» է ՀՀ–ի և այլ փոքր երկրների համար. Վոլչկով
Sputnik Արմենիա
Փորձագետը վստահ է, որ բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում փոքր երկրները կարող են այսուայն կողմ վազվզել, բայց իրենք իրենցից չեն փախչի։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T18:36+0400
2026-10-15T18:36+0400
2026-10-15T18:36+0400
հայաստան
եվրասիա
վրաստանի հանրապետություն
վիտալի վոլչկով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108152934_0:0:1039:585_1920x0_80_0_0_57d3f7401aa7b50e66b8681347672789.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, իրենց քաղաքակրթական ընտրությունը կատարելիս պետք է կողմնորոշվեն սեփական ռազմավարական, ոչ թե այսրոպեական շահերով։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի պատասխանատու քարտուղար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիտալի Վոլչկովը։Նրա խոսքով՝ գլոբալ դիմակայության համատեքստում կարելի է խոսել վեց քաղաքակրթությունների մասին, որոնք հավակնում են առանձնահատուկ դեր ունենալ աշխարհակարգում` չինական քաղաքակրթությունը, անգլոսաքսերը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և դաշնակիցներ), Արևմտյան Եվրոպան (որն առաջ է քաշում «ռազմավարական ինքնավարության» գաղափարը), հրեաները, մահմեդականները և Ռուսաստանը։Փորձագետը նշեց, որ բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում փոքր երկրները, որոնք չեն մտնում այդ «վեցյակի» մեջ, կարող են այսուայն կողմ վազվզել, սակայն իրենք իրենցից չեն փախչի։Նա օրինակ բերեց Վրաստանը։«Այ Վրաստանն ինքն իրենից չի փախել, այլ կատարել է պատմական ընտրություն. հետո իրավիճակը կփոխվի, և նրանք ինչ-որ այլ ձևեր կփորձեն ու իրենց ընտրությունը կկատարեն նոր պայմաններում»,– ասաց փորձագետը։Վոլչկովի կարծիքով՝ Եվրասիա մայրցամաքում անվտանգության հարցերը հատկապես սուր են՝ պայմանավորված բազմաթիվ հակամարտություններով և այն արտաքին ուժերի միջամտությամբ, որոնք փորձում են բորբոքել դրանք։ Այս իրավիճակում Մեծ Եվրասիայի անվտանգության նոր համակարգի հիմքում պետք է դրվի հավասար ու անբաժանելի անվտանգության սկզբունքը և այն ընկալումը, որ սեփական անվտանգության ամրապնդումը չի կարող տեղի ունենալ ուրիշի համար վտանգ ստեղծելու հաշվին։
եվրասիա
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108152934_52:0:975:692_1920x0_80_0_0_80445a585471095280a861521e6aba33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիա, վրաստանի հանրապետություն, վիտալի վոլչկով
հայաստան, եվրասիա, վրաստանի հանրապետություն, վիտալի վոլչկով
Այսրոպեական շահը «թակարդի պանիր» է ՀՀ–ի և այլ փոքր երկրների համար. Վոլչկով
Փորձագետը վստահ է, որ բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում փոքր երկրները կարող են այսուայն կողմ վազվզել, բայց իրենք իրենցից չեն փախչի։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, իրենց քաղաքակրթական ընտրությունը կատարելիս պետք է կողմնորոշվեն սեփական ռազմավարական, ոչ թե այսրոպեական շահերով։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի պատասխանատու քարտուղար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիտալի Վոլչկովը։
«Ներկայիս անկայուն ու մշտապես փոփոխվող իրավիճակում փոքր պետությունները պետք է կենտրոնանան իրենց հիմնարար ու ռազմավարական, ոչ թե այսրոպեական շահերի վրա: Այսրոպեականը մկան թակարդում դրված պանիրն է: Թվում է, թե դու կարող ես վերցնել այն և անարգել ուտել: Բայց ֆունդամենտալ շահերից ելնելով՝ քեզ պե՞տք է այդ «պանիրը», եթե ցանկանում ես ոչ միայն ուտել, այլև ողջ մնալ», — ընդգծեց Վոլչկովը։
Նրա խոսքով՝ գլոբալ դիմակայության համատեքստում կարելի է խոսել վեց քաղաքակրթությունների մասին, որոնք հավակնում են առանձնահատուկ դեր ունենալ աշխարհակարգում` չինական քաղաքակրթությունը, անգլոսաքսերը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և դաշնակիցներ), Արևմտյան Եվրոպան (որն առաջ է քաշում «ռազմավարական ինքնավարության» գաղափարը), հրեաները, մահմեդականները և Ռուսաստանը։
Փորձագետը նշեց, որ բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում փոքր երկրները, որոնք չեն մտնում այդ «վեցյակի» մեջ, կարող են այսուայն կողմ վազվզել, սակայն իրենք իրենցից չեն փախչի։
Նա օրինակ բերեց Վրաստանը։
«Այ Վրաստանն ինքն իրենից չի փախել, այլ կատարել է պատմական ընտրություն. հետո իրավիճակը կփոխվի, և նրանք ինչ-որ այլ ձևեր կփորձեն ու իրենց ընտրությունը կկատարեն նոր պայմաններում»,– ասաց փորձագետը։
Վոլչկովի կարծիքով՝ Եվրասիա մայրցամաքում անվտանգության հարցերը հատկապես սուր են՝ պայմանավորված բազմաթիվ հակամարտություններով և այն արտաքին ուժերի միջամտությամբ, որոնք փորձում են բորբոքել դրանք։ Այս իրավիճակում Մեծ Եվրասիայի անվտանգության նոր համակարգի հիմքում պետք է դրվի հավասար ու անբաժանելի անվտանգության սկզբունքը և այն ընկալումը, որ սեփական անվտանգության ամրապնդումը չի կարող տեղի ունենալ ուրիշի համար վտանգ ստեղծելու հաշվին։