https://arm.sputniknews.ru/20261014/rusakan-erkatughineri-ghekavary-banakcutjunner-e-varel-hh-karavarutjan-andamneri-het-108094265.html
Ռուսական երկաթուղիների ղեկավարը բանակցություններ է վարել ՀՀ կառավարության անդամների հետ
Ռուսական երկաթուղիների ղեկավարը բանակցություններ է վարել ՀՀ կառավարության անդամների հետ
Sputnik Արմենիա
Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության շենքում, Խուդաթյանի խոսքով ՝ քննարկվել են աշխատանքային հարցեր: 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T13:34+0400
2026-10-14T13:34+0400
2026-10-14T14:00+0400
դավիթ խուդաթյան
օլեգ բելոզյորով
երկաթուղի
«ռուսական երկաթուղիներ» բբը
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108092891_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c979d547fb1ac33fa6b3b8ad94b563de.jpg
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը բանակցություններ է վարել Հայաստանի կառավարության անդամների հետ, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Sputnik Արմենիայի հարցերին՝ արդյոք ռուսական կողմը կպահպանի կոնցեսիան, ղազախական կողմի մասնակցության հնարավորության և Երասխի և Ախուրիկի շրջանի երկաթուղային հատվածների վերականգնման մասին, նա չպատասխանեց։ Նրա խոսքով ՝ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի, եթե կառավարությունում անհրաժեշտ համարեն։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է օգտագործի ինչպես Մեղրիի տարածաշրջանով ապագա երկաթուղու (TRIPP նախագիծ ԱՄՆ-ի մասնակցությամբ), այնպես էլ Երասխից Գյումրի երկաթուղու (որը ղեկավարում է ՀԿԵ-ն՝ Ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը) տարանցիկ ներուժը: ԲայցՀայաստանի կառավարությունը, հայտարարել է նա, միջազգային բիզնեսից ազդակներ է ստանում, որ Երասխ – Գյումրի երթուղին խնդրահարույց է, քանի որ իրենք չեն ցանկանում գործ ունենալ ռուսական ընկերության հետ, որին «տոքսիկ են համարում»։Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ: ՌԴԱԳնախարար ՍերգեյԼավրովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին երկաթգծերի կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք է առաջացնում: ՌԴ ԱԳՆ-ում ենթադրել են, որ հայկական ղեկավարությունը, հավանաբար, շանտաժի է ենթարկվում Արևմուտքի կողմից, որը պահանջում է վերացնել «ռուսական գործոնը» երկրի տրանսպորտային ոլորտից:Ընդ որում, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմումներ չի ստացել ՀԿԵ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի դադարեցման վերաբերյալ:Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով 2008թ. փետրվարին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երկաթուղու հետ կապված հարցեր են քննարկվել
Sputnik Արմենիա
Երկաթուղու հետ կապված հարցեր են քննարկվել
2026-10-14T13:34+0400
true
PT0M27S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108092891_190:0:1630:1080_1920x0_80_0_0_2e2a7232b6da8fe004b9e8bd6059e67b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ խուդաթյան, օլեգ բելոզյորով, երկաթուղի, «ռուսական երկաթուղիներ» բբը, հարավկովկասյան երկաթուղի (հկե), видео
դավիթ խուդաթյան, օլեգ բելոզյորով, երկաթուղի, «ռուսական երկաթուղիներ» բբը, հարավկովկասյան երկաթուղի (հկե), видео
Ռուսական երկաթուղիների ղեկավարը բանակցություններ է վարել ՀՀ կառավարության անդամների հետ
13:34 14.10.2026 (Թարմացված է: 14:00 14.10.2026) Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության շենքում, Խուդաթյանի խոսքով ՝ քննարկվել են աշխատանքային հարցեր:
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը բանակցություններ է վարել Հայաստանի կառավարության անդամների հետ, հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Քննարկումից հետո կառավարության շենքից դուրս եկած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ աշխատանքային հարցեր են քննարկվել:
Sputnik Արմենիայի հարցերին՝ արդյոք ռուսական կողմը կպահպանի կոնցեսիան, ղազախական կողմի մասնակցության հնարավորության և Երասխի և Ախուրիկի շրջանի երկաթուղային հատվածների վերականգնման մասին, նա չպատասխանեց։ Նրա խոսքով ՝ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի, եթե կառավարությունում անհրաժեշտ համարեն։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է օգտագործի ինչպես Մեղրիի տարածաշրջանով ապագա երկաթուղու (TRIPP նախագիծ ԱՄՆ-ի մասնակցությամբ), այնպես էլ Երասխից Գյումրի երկաթուղու (որը ղեկավարում է ՀԿԵ-ն՝ Ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը) տարանցիկ ներուժը: ԲայցՀայաստանի կառավարությունը, հայտարարել է նա, միջազգային բիզնեսից ազդակներ է ստանում, որ Երասխ – Գյումրի երթուղին խնդրահարույց է, քանի որ իրենք չեն ցանկանում գործ ունենալ ռուսական ընկերության հետ, որին «տոքսիկ են համարում»։
Հայաստանի վարչապետի խոսքով, որպեսզի երկիրը բաց չթողնի միջազգային տարանցման հնարավորությունը (Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումից հետո), Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան ավելի լավ է փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ կողմին, քանի որ ռուսական գործոնը «Հայաստանին զրկում է մրցակցային առավելություններից երկաթուղիների զարգացման առումով»:
Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ: ՌԴԱԳնախարար ՍերգեյԼավրովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին երկաթգծերի կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք է առաջացնում: ՌԴ ԱԳՆ-ում ենթադրել են, որ հայկական ղեկավարությունը, հավանաբար, շանտաժի է ենթարկվում Արևմուտքի կողմից, որը պահանջում է վերացնել «ռուսական գործոնը» երկրի տրանսպորտային ոլորտից:
Ընդ որում, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմումներ չի ստացել ՀԿԵ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի դադարեցման վերաբերյալ:
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով 2008թ. փետրվարին։