https://arm.sputniknews.ru/20261014/rdi-het-knqats-gvortsarqy-kogni-ijecnel-dizvareliqi-hamashkharhajin-gnery-tramp-108084033.html
ՌԴ–ի հետ կնքած գործարքը կօգնի իջեցնել դիզվառելիքի համաշխարհային գները. Թրամփ
ՌԴ–ի հետ կնքած գործարքը կօգնի իջեցնել դիզվառելիքի համաշխարհային գները. Թրամփ
Sputnik Արմենիա
Թրամփի խոսքով՝ չնայած որոշ քաղաքական գործիչների անհամաձայնությանը, նա «ստիպված է գործարքներ կնքել տարբեր մարդկանց հետ»։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T10:40+0400
2026-10-14T10:40+0400
2026-10-14T10:41+0400
դոնալդ թրամփ
ամն
դիզվառելիք
ռուսաստան
գին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107172670_0:0:3062:1722_1920x0_80_0_0_5d1d1fa71f61df3f9251b0c926efcb1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի հետ կնքած գործարքը կօգնի իջեցնել դիզվառելիքի գները։ Այս մասին նա հայտարարել է «Gray Media» հեռուստաալիքին տված հարցազրույցում։Նա նաև նշել է, որ չնայած որոշ քաղաքական գործիչների անհամաձայնությանը, նա «ստիպված է գործարքներ կնքել տարբեր մարդկանց հետ»։Ավելի վաղ ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ տեղի ունեցած զրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից դիզվառելիքի մատակարարումների վերաբերյալ։ Նրա խոսքով` ԱՄՆ–ն շատ ուրախ է ռուսական դիզվառելիք ստանալու համար և ունի դրա կարիքը։Կրեմլում ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը հաստատել է նավթ և նավթամթերք ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական կազդեն ողջ համաշխարհային տնտեսության վրա։ Առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և քննարկել երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։ Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համագործակցությունը գերատեսչությունների գծով։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107172670_331:0:3062:2048_1920x0_80_0_0_23e976b062b2395b8471c3911f668abe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, դիզվառելիք, ռուսաստան, գին
դոնալդ թրամփ, ամն, դիզվառելիք, ռուսաստան, գին
ՌԴ–ի հետ կնքած գործարքը կօգնի իջեցնել դիզվառելիքի համաշխարհային գները. Թրամփ
10:40 14.10.2026 (Թարմացված է: 10:41 14.10.2026) Թրամփի խոսքով՝ չնայած որոշ քաղաքական գործիչների անհամաձայնությանը, նա «ստիպված է գործարքներ կնքել տարբեր մարդկանց հետ»։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի հետ կնքած գործարքը կօգնի իջեցնել դիզվառելիքի գները։ Այս մասին նա հայտարարել է «Gray Media» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ սա հիանալի է, քանի որ դիզվառելիքը մատակարարվում է համաշխարհային շուկա։ Այն մեզ չի մատակարարվում, այլ հասանելի է դառնում համաշխարհային շուկայի համար։ Եվ դա էապես կնվազեցնի դիզվառելիքի գները», – ասել է ԱՄՆ առաջնորդը։
Նա նաև նշել է, որ չնայած որոշ քաղաքական գործիչների անհամաձայնությանը, նա «ստիպված է գործարքներ կնքել տարբեր մարդկանց հետ»։
Ավելի վաղ ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ տեղի ունեցած զրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից դիզվառելիքի մատակարարումների վերաբերյալ։ Նրա խոսքով` ԱՄՆ–ն շատ ուրախ է ռուսական դիզվառելիք ստանալու համար և ունի դրա կարիքը։
Կրեմլում ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը հաստատել է նավթ և նավթամթերք ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական կազդեն ողջ համաշխարհային տնտեսության վրա։ Առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և քննարկել երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։ Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համագործակցությունը գերատեսչությունների գծով։