https://arm.sputniknews.ru/20261014/qvocharjani-pahman-pajmannery-sharunakum-en-vat-linel-pastabann-ahazangum-e-108089715.html
Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել. փաստաբանն ահազանգում է
Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել. փաստաբանն ահազանգում է
Sputnik Արմենիա
Օրբելյանը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տալիս կալանավորներին անգամ համակարգիչ կամ որևէ այլ տեխնիկա օգտագործել, օրինակ՝ գործին ծանոթանալու... 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T12:22+0400
2026-10-14T12:22+0400
2026-10-14T12:37+0400
բագրատ միկոյան
արամ օրբելյան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108089127_0:0:1600:900_1920x0_80_0_0_58e3a999cd6deecc0afff2fddcc405be.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների մասին ավելի վաղ նշվել էր, որ նա պահվում է ամենափոքր ու մութ խցում, որտեղ նույնիսկ սեղան և աթոռ չկա։ Օրբելյանը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տալիս կալանավորներին անգամ համակարգիչ կամ որևէ այլ տեխնիկա օգտագործել, օրինակ՝ գործին ծանոթանալու կամ նամակներ գրելու համար։Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ առաջարկեց ԶԼՄ–ներին` դիմել համապատասխան մարմիններին` տեսնելու, թե ինչ պայմաններում է պահվում հայ ընտանիք մտած, կնոջ և երեխայի նկատմամբ հրազեն գործադրած ադրբեջանցի զինծառայողը, և ինչ պայմաններում է պահվում Արցախի և Հայաստանի նախագահը, որի օրոք նույնիսկ ադրբեջանցի թիթեռ չէր կարող Հայաստանի տարածք մտնել, այլապես թիթեռի պես 1 օրվա կյանք կունենար։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների հետ կապված խնդիրներին ծանոթանալու համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել էր ՔԿՀ։ Այդ ժամանակ հայտարարել էին, որ մի շարք խնդիրներ լուծվել են։ Այս հարցի առնչությամբ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ որոշակի բարելավում կա։ Փաստաբանի խոսքով` Քոչարյանի՝ առանց այն էլ փոքր ու նեղ խցում տեղադրվել է երկաստիճան մահճակալ, որը լրացուցիչ սահմանափակում է տարածությունը։ Մանասյանի միջնորդությունից հետո մահճակալի երկրորդ հարկը հեռացվել է, տարածքը փոքր-ինչ բարելավվել է: Խցում կային նաև առաջին անհրաժեշտության իրեր, որոնք օգտագործման համար ոչ պիտանի էին։ Դրանք նույնպես փոխարինվել են:Խուդոյանը հայտնել էր, որ գլոբալ առումով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խնդիրները չեն վերացվել։ Առաջնահերթ դա վերաբերում է լուսավորությանը, որը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108089127_400:0:1600:900_1920x0_80_0_0_29d310c31b3f2980c45cf656f3589adc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ միկոյան, արամ օրբելյան, ռոբերտ քոչարյան
բագրատ միկոյան, արամ օրբելյան, ռոբերտ քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել. փաստաբանն ահազանգում է
12:22 14.10.2026 (Թարմացված է: 12:37 14.10.2026) Օրբելյանը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տալիս կալանավորներին անգամ համակարգիչ կամ որևէ այլ տեխնիկա օգտագործել, օրինակ՝ գործին ծանոթանալու կամ նամակներ գրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների մասին ավելի վաղ նշվել էր, որ նա պահվում է ամենափոքր ու մութ խցում, որտեղ նույնիսկ սեղան և աթոռ չկա։
«Նախագահի դեպքում սենյակային պայմանների խնդիր կա։ Երբ մենք իր խուցը համադրում ենք մի շարք այլ խցերի հետ, այնպիսի իրավիճակ է, որ կա գլոբալ տարբերություն։ Չեմ ասում, որ մեկին բերեն վատ, իրեն տանեն լավ խուց։ ՔԿՀ–ում չպետք է լինեն փոքր, մեծ, միջին խցեր, նկատի ունեմ շոշափելի տարբերություն ունեցող խցեր»,– ասաց Օրբելյանը։
Օրբելյանը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տալիս կալանավորներին անգամ համակարգիչ կամ որևէ այլ տեխնիկա օգտագործել, օրինակ՝ գործին ծանոթանալու կամ նամակներ գրելու համար։
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ առաջարկեց ԶԼՄ–ներին` դիմել համապատասխան մարմիններին` տեսնելու, թե ինչ պայմաններում է պահվում հայ ընտանիք մտած, կնոջ և երեխայի նկատմամբ հրազեն գործադրած ադրբեջանցի զինծառայողը, և ինչ պայմաններում է պահվում Արցախի և Հայաստանի նախագահը, որի օրոք նույնիսկ ադրբեջանցի թիթեռ չէր կարող Հայաստանի տարածք մտնել, այլապես թիթեռի պես 1 օրվա կյանք կունենար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների հետ կապված խնդիրներին ծանոթանալու համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանն այցելել էր ՔԿՀ։ Այդ ժամանակ հայտարարել էին, որ մի շարք խնդիրներ լուծվել են։
Այս հարցի առնչությամբ Քոչարյանի փաստաբան
Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ որոշակի բարելավում կա։ Փաստաբանի խոսքով` Քոչարյանի՝ առանց այն էլ փոքր ու նեղ խցում տեղադրվել է երկաստիճան մահճակալ, որը լրացուցիչ սահմանափակում է տարածությունը։ Մանասյանի միջնորդությունից հետո մահճակալի երկրորդ հարկը հեռացվել է, տարածքը փոքր-ինչ բարելավվել է: Խցում կային նաև առաջին անհրաժեշտության իրեր, որոնք օգտագործման համար ոչ պիտանի էին։ Դրանք նույնպես փոխարինվել են:
Խուդոյանը հայտնել էր, որ գլոբալ առումով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խնդիրները չեն վերացվել։ Առաջնահերթ դա վերաբերում է լուսավորությանը, որը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։