https://arm.sputniknews.ru/20261014/qp-akan-patgamavvor-lusine-badaljanin-tujl-chen-tvel-mutq-gvortsel-rusastan-108114318.html
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Sputnik Արմենիա
Պատգամավորը Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մի շարք կոշտ հայտարարություններ է արել նախկինում։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T18:19+0400
2026-10-14T18:19+0400
2026-10-14T18:19+0400
լուսինե բադալյան
ռուսաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
պատգամավոր
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/0b/65624116_0:49:1600:950_1920x0_80_0_0_3bd0fb69552ee047c5d70c38bd120090.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին այսօր թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ այն հիմնավորմամբ, որ նրա մուտքն արգելված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հենց Բադալյանն է հայտնել, որն այսօր մեկնելու էր Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորը բազմիցս Ռուսաստանի վերաբերյալ կոշտ հայտարարություններ է արել, այդ թվում՝ նշել, թե ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը, հակահայկական է, համարել է «սպառնալիք պետության անվտանգությանը»։ Իր հարցազրույցներից մեկում էլ Բադալյանը նշել էր, թե ռուսական կողմից հնչող տարբեր հայտարարություններում շանտաժ է նկատվում։ Որպես ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ էլ վերջերս անդրադարձել էր նաև սահմանային սանիտարական անվտանգությանը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից ժանտախտի հնարավոր տարածման բոլոր սցենարներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/0b/65624116_105:0:1525:1065_1920x0_80_0_0_91ab56a3be4599dc7142393a1c839c4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուսինե բադալյան, ռուսաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
լուսինե բադալյան, ռուսաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Պատգամավորը Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մի շարք կոշտ հայտարարություններ է արել նախկինում։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին այսօր թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ այն հիմնավորմամբ, որ նրա մուտքն արգելված է։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում հենց Բադալյանն է հայտնել, որն այսօր մեկնելու էր Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
«Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ»,- գրել է Բադալյանը։
Իրավիճակը նա «տարօրինակ» և «մտահոգիչ» է անվանել։
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորը բազմիցս Ռուսաստանի վերաբերյալ կոշտ հայտարարություններ է արել, այդ թվում՝ նշել, թե ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը, հակահայկական է, համարել է «սպառնալիք պետության անվտանգությանը»։ Իր հարցազրույցներից մեկում էլ Բադալյանը նշել էր, թե ռուսական կողմից հնչող տարբեր հայտարարություններում շանտաժ է նկատվում։
Որպես ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ էլ վերջերս անդրադարձել էր նաև սահմանային սանիտարական անվտանգությանը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից ժանտախտի հնարավոր տարածման բոլոր սցենարներին։