https://arm.sputniknews.ru/20261014/petutjann-e-veradardzvel-sevana-ltshi-apin-gtnvvogh-613739000-dram-arzheqvov-41-hvoghataratsq-108084614.html
Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք
Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք
Sputnik Արմենիա
ՀՀ դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Սևանա լճի տարածքում գրեթե 1 տարվա գործունեության վերաբերյալ։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T10:52+0400
2026-10-14T10:52+0400
2026-10-14T10:53+0400
սևանա լիճ
հհ դատախազություն
հող
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1f/78953468_0:83:1601:983_1920x0_80_0_0_065d647967b2a98a716c411d09a63453.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Դատախազությունը Հայաստանի Հանրապետության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձրել 613,739,000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 41 հողատարածք։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։Նշվում է, որ հաշվետվությունը վերաբերում է 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր դատարանի կողմից բավարարված հայցերի արդյունքին։Հիշեցնենք` 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 70 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 205 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Սևանի ափամերձ տարածքներում քանդվել են օրինակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող շինությունները։ Ապամոնտաժվել են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու` Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող մի շարք շինություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1f/78953468_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8ff53d6fc30948ed38a7ead855a492ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևանա լիճ, հհ դատախազություն, հող
սևանա լիճ, հհ դատախազություն, հող
Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք
10:52 14.10.2026 (Թարմացված է: 10:53 14.10.2026) ՀՀ դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Սևանա լճի տարածքում գրեթե 1 տարվա գործունեության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Դատախազությունը Հայաստանի Հանրապետության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձրել 613,739,000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 41 հողատարածք։ Տեղեկությունը
հայտնում է դատախազությունը։
Նշվում է, որ հաշվետվությունը վերաբերում է 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր դատարանի կողմից բավարարված հայցերի արդյունքին։
Հիշեցնենք` 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 70 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 205 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Սևանի ափամերձ տարածքներում քանդվել են օրինակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող շինությունները։ Ապամոնտաժվել են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու` Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող մի շարք շինություններ։