https://arm.sputniknews.ru/20261014/pashinjany-handznararel-e-veranajel-hajastani-migracivon-karavarman-hamakargy-108116519.html
Փաշինյանը հանձնարարել է վերանայել Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգը
Փաշինյանը հանձնարարել է վերանայել Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգը
Sputnik Արմենիա
Միգրացիոն ռազմավարության շրջանակում առաջարկվում է ձևավորել կառավարման միասնական համակարգ։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T18:53+0400
2026-10-14T18:53+0400
2026-10-14T18:53+0400
հայաստան
միգրացիա
նիկոլ փաշինյան
արփինե սարգսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/15/105984156_0:78:1500:922_1920x0_80_0_0_bc971d2cd5cc2e9383ba508cf063aac7.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի միգրացիոն ռազմավարության նախագծում և ապահովել դրա ընդունման հետագա ընթացքը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները։Խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ միգրացիայի կառավարումը պետական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանը վերջին տարիներին միգրանտներ ընդունող երկիր է դարձել, ինչն առաջացրել է միգրացիոն հոսքերի կառավարման նոր մարտահրավերներ։ Նախարարի խոսքով՝ տասնամյակներ շարունակ արտագաղթի ուղղություն համարվող Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է նաև ներգաղթի և տարանցիկ երկիր, և այդ միտումն առավել ընդգծված է 2022 թվականից։«Առաջին անգամ 2025-ին գրանցել ենք ՀՀ քաղաքացիների սահմանահատումների դրական սալդո, որը պահպանվել է այս տարվա առաջին կիսամյակում»,– ասել է Սարգսյանը։Նախարարն ընդգծել է, որ քաղաքացիություն ստանալու պայմանների խստացման դեպքում օտարերկրացիների դիմումների հոսքը կարող է տեղափոխվել կացության թույլտվությունների համակարգ։ Սարգսյանը հիշեցրել է, որ տարեսկզբին վարչապետի մոտ քննարկվել է նաև քաղաքացիության ինստիտուտի վերափոխման հարցը։ Այդ քննարկումների հիման վրա մշակվել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որն այժմ ամփոփման փուլում է։Միգրացիոն ռազմավարության շրջանակում առաջարկվում է ձևավորել կառավարման միասնական համակարգ, վերափոխել մուտքի, վիզայի և կացության ռեժիմները, ինչպես նաև ամրապնդել սահմանային վերահսկողության կարողությունները։Նախատեսվում է նաև ներդնել թվային կառավարման փոխգործունակ համակարգ՝ ապահովելով սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, բնակչության պետական ռեգիստրի և քաղաքացիության, կացության ու ապաստանի վերաբերյալ թվային հարթակների միջև տվյալների փոխանակումը։Առանձին ուշադրություն է դարձվել անօրինական և անկանոն միգրացիայի կանխարգելմանը, պետական մարմինների կարողությունների զարգացմանը և միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/15/105984156_84:0:1417:1000_1920x0_80_0_0_ac0f3080db25e57624be3238d5cf1f9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միգրացիա, նիկոլ փաշինյան, արփինե սարգսյան
հայաստան, միգրացիա, նիկոլ փաշինյան, արփինե սարգսյան
Փաշինյանը հանձնարարել է վերանայել Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգը
Միգրացիոն ռազմավարության շրջանակում առաջարկվում է ձևավորել կառավարման միասնական համակարգ։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի միգրացիոն ռազմավարության նախագծում և ապահովել դրա ընդունման հետագա ընթացքը։ Այս մասին հայտնում է
ՀՀ կառավարությունը։
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները։
Խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ միգրացիայի կառավարումը պետական քաղաքականության առանցքային ուղղություններից է։
«Միգրացիայի արդյունավետ կառավարումը պետության անվտանգության, տնտեսական զարգացման և մարդկանց իրավունքների պաշտպանության հիմքն է։ Միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը պետք է լինեն համապարփակ, հավասարակշռված և երկարաժամկետ կայունությանը միտված»,– նշել է նա։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանը վերջին տարիներին միգրանտներ ընդունող երկիր է դարձել, ինչն առաջացրել է միգրացիոն հոսքերի կառավարման նոր մարտահրավերներ։ Նախարարի խոսքով՝ տասնամյակներ շարունակ արտագաղթի ուղղություն համարվող Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է նաև ներգաղթի և տարանցիկ երկիր, և այդ միտումն առավել ընդգծված է 2022 թվականից։
«Առաջին անգամ 2025-ին գրանցել ենք ՀՀ քաղաքացիների սահմանահատումների դրական սալդո, որը պահպանվել է այս տարվա առաջին կիսամյակում»,– ասել է Սարգսյանը։
Նախարարն ընդգծել է, որ քաղաքացիություն ստանալու պայմանների խստացման դեպքում օտարերկրացիների դիմումների հոսքը կարող է տեղափոխվել կացության թույլտվությունների համակարգ։ Սարգսյանը հիշեցրել է, որ տարեսկզբին վարչապետի մոտ քննարկվել է նաև քաղաքացիության ինստիտուտի վերափոխման հարցը։ Այդ քննարկումների հիման վրա մշակվել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որն այժմ ամփոփման փուլում է։
Միգրացիոն ռազմավարության շրջանակում առաջարկվում է ձևավորել կառավարման միասնական համակարգ, վերափոխել մուտքի, վիզայի և կացության ռեժիմները, ինչպես նաև ամրապնդել սահմանային վերահսկողության կարողությունները։
Նախատեսվում է նաև ներդնել թվային կառավարման փոխգործունակ համակարգ՝ ապահովելով սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, բնակչության պետական ռեգիստրի և քաղաքացիության, կացության ու ապաստանի վերաբերյալ թվային հարթակների միջև տվյալների փոխանակումը։
Առանձին ուշադրություն է դարձվել անօրինական և անկանոն միգրացիայի կանխարգելմանը, պետական մարմինների կարողությունների զարգացմանը և միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։