https://arm.sputniknews.ru/20261014/inchu-hnai-atshy-chi-andradarnum-hh-sharqajin-qaghaqacineri-vra-verlutsum-e-tntesagety-108122832.html
Ինչու ՀՆԱ–ի աճը չի անդրադառնում ՀՀ շարքային քաղաքացիների վրա. վերլուծում է տնտեսագետը
Ինչու ՀՆԱ–ի աճը չի անդրադառնում ՀՀ շարքային քաղաքացիների վրա. վերլուծում է տնտեսագետը
Sputnik Արմենիա
Տնտեսագետի գնահատմամբ` Հայաստանում աղքատության և գործազրկության մակարդակը բավականին բարձր է, երիտասարդների գործազրկության մակարդակով երկիրը Հարավային Կովկասի... 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T21:00+0400
2026-10-14T21:00+0400
2026-10-14T21:00+0400
հայաստան
տնտեսություն
հնա (համախառը ներքին արդյունք)
աղասի թավադյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/1c/106216971_0:0:2560:1441_1920x0_80_0_0_f7fa6dd0fb3cdb7334c9429b10465890.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականի արդյունքներով կարող է գերազանցել Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսած 5,5%-ը՝ հասնելով 7.5 - 8%-ի, սակայն այդ ցուցանիշը հիմնված է «աղավաղված մեծությունների էֆեկտի» վրա, երբ արհեստականորեն միջինացվում են տնտեսության ծայրահեղ ցածր և բարձր ցուցանիշները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ, tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՀ-ն Հայաստանի համար տնտեսական աճի ցուցանիշը 5,3%-ից բարձրացրել է` հասցնելով մինչև 5,5%։Տնտեսագետի խոսքով` 5,5%-ը ամենևին չի նշանակում, որ շարքային քաղաքացին կզգա այդ աճի ազդեցությունը։Նա նշեց, որ ՀՆԱ-ի աճը ձևավորվում է տնտեսության 20 առանցքային ճյուղերի ցուցանիշներից։ Աճի հիմնական շարժիչ ուժերը շարունակում են մնալ շինարարությունը, որն ապահովել է աճի մոտ մեկ վեցերորդը, ՏՏ ոլորտը՝ մեկ երրորդը, և ֆինանսական ծառայությունների ոլորտը՝ նույնպես մեկ երրորդը։Մինչդեռ արտադրությունը, որը տնտեսության իրական հատվածի առանցքն ու հիմքն է, աճել է ընդամենը 0,2%-ով։ Իսկ գյուղատնտեսությունը, որը Հայաստանի մարզերի տնտեսության հենասյունն է, անկում է ապրում․ ոլորտում անկումը գերազանցել է 15%-ը։ Եթե միտումները պահպանվեն, ապա, Թավադյանի կանխատեսմամբ, գյուղատնտեսության անկումը կարող է հասնել 20%-ի։Ընդհանրապես, ըստ տնտեսագետի, ընդհանուր աճը գնահատելու համար հիմք է ընդունվում ՀՆԱ-ի միջինացված ցուցանիշը։ Նրա խոսքով` ստացված աճի տեմպը լիարժեք չի արտացոլում տնտեսության իրական վիճակը։«Այլ կերպ ասած՝ գործ ունենք մի տնտեսության հետ, որտեղ իրական հատվածը՝ արդյունաբերությունը, ըստ կանխատեսումների, տարվա ընթացքում որևէ աճ չի արձանագրի։ Կամ եթե վիճակագրական այս ցուցանիշը կախված լիներ միայն գյուղատնտեսությունից, ապա տարեվերջին կունենայինք 20% անկում», - ասաց Թավադյանը։Տնտեսագետը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ կարևոր հանգամանքի վրա` ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, և շինարարությունը, ծառայությունների մատուցումը, ներդրումներն ավելի շատ մայրաքաղաքում են իրականացվում, քան թե մարզերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/1c/106216971_0:0:2276:1706_1920x0_80_0_0_84837d5c91772abd597bdbf33dbeccdf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք), աղասի թավադյան
հայաստան, տնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք), աղասի թավադյան
Ինչու ՀՆԱ–ի աճը չի անդրադառնում ՀՀ շարքային քաղաքացիների վրա. վերլուծում է տնտեսագետը
Տնտեսագետի գնահատմամբ` Հայաստանում աղքատության և գործազրկության մակարդակը բավականին բարձր է, երիտասարդների գործազրկության մակարդակով երկիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում երկրորդ տեղն է զբաղեցնում։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականի արդյունքներով կարող է գերազանցել Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսած 5,5%-ը՝ հասնելով 7.5 - 8%-ի, սակայն այդ ցուցանիշը հիմնված է «աղավաղված մեծությունների էֆեկտի» վրա, երբ արհեստականորեն միջինացվում են տնտեսության ծայրահեղ ցածր և բարձր ցուցանիշները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ, tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ԱՄՀ-ն Հայաստանի համար տնտեսական աճի ցուցանիշը 5,3%-ից բարձրացրել է` հասցնելով մինչև 5,5%։
Տնտեսագետի խոսքով` 5,5%-ը ամենևին չի նշանակում, որ շարքային քաղաքացին կզգա այդ աճի ազդեցությունը։
«Հայաստանի Հանրապետությունում աղքատության և գործազրկության մակարդակը բավականին բարձր է։ Հատկանշական է, որ երիտասարդների գործազրկության մակարդակով երկիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում երկրորդ տեղն է զբաղեցնում»,– ասաց Թավադյանը։
Նա նշեց, որ ՀՆԱ-ի աճը ձևավորվում է տնտեսության 20 առանցքային ճյուղերի ցուցանիշներից։ Աճի հիմնական շարժիչ ուժերը շարունակում են մնալ շինարարությունը, որն ապահովել է աճի մոտ մեկ վեցերորդը, ՏՏ ոլորտը՝ մեկ երրորդը, և ֆինանսական ծառայությունների ոլորտը՝ նույնպես մեկ երրորդը։
Մինչդեռ արտադրությունը, որը տնտեսության իրական հատվածի առանցքն ու հիմքն է, աճել է ընդամենը 0,2%-ով։ Իսկ գյուղատնտեսությունը, որը Հայաստանի մարզերի տնտեսության հենասյունն է, անկում է ապրում․ ոլորտում անկումը գերազանցել է 15%-ը։ Եթե միտումները պահպանվեն, ապա, Թավադյանի կանխատեսմամբ, գյուղատնտեսության անկումը կարող է հասնել 20%-ի։
Ընդհանրապես, ըստ տնտեսագետի, ընդհանուր աճը գնահատելու համար հիմք է ընդունվում ՀՆԱ-ի միջինացված ցուցանիշը։ Նրա խոսքով` ստացված աճի տեմպը լիարժեք չի արտացոլում տնտեսության իրական վիճակը։
«Այլ կերպ ասած՝ գործ ունենք մի տնտեսության հետ, որտեղ իրական հատվածը՝ արդյունաբերությունը, ըստ կանխատեսումների, տարվա ընթացքում որևէ աճ չի արձանագրի։ Կամ եթե վիճակագրական այս ցուցանիշը կախված լիներ միայն գյուղատնտեսությունից, ապա տարեվերջին կունենայինք 20% անկում», - ասաց Թավադյանը։
Տնտեսագետը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ կարևոր հանգամանքի վրա` ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, և շինարարությունը, ծառայությունների մատուցումը, ներդրումներն ավելի շատ մայրաքաղաքում են իրականացվում, քան թե մարզերում։