https://arm.sputniknews.ru/20261014/hajvoc-patmutjan-mitumnavvor-lrutjan-matnvats-irvoghutjunnery-zrujc-patmabani-het-108102375.html
Հայոց պատմության` միտումնավոր լռության մատնված իրողությունները. զրույց պատմաբանի հետ
Հայոց պատմության` միտումնավոր լռության մատնված իրողությունները. զրույց պատմաբանի հետ
Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվներում պահպանված փաստաթղթերից շատերը, դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն։ Պատմության որոշ էջեր մնում են ստվերում... 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T15:18+0400
2026-10-14T15:18+0400
2026-10-14T15:18+0400
տեսանյութեր
հայոց պատմություն
գյումրի
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108102034_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8678a445e51646d24756ccb5f7e1ab46.jpg
Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվներում պահպանված փաստաթղթերից շատերը, դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն։ Պատմության որոշ էջեր մնում են ստվերում, երբեմն՝ միտումնավոր լռության մատնված։ «Ուրիշ նորություններում» ասում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Ասոյանը։Նա շուրջ 15 տարի ուսումնասիրում է Ալեքսանդրապոլի՝ ներկայիս Գյումրու միկրոպատմությունն ու վստահեցնում` արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը հեշտ գործ չէ․ դրանց մի մասը գրված է հին ռուսերենով, ձեռագիրը դժվար ընթեռնելի է, և յուրաքանչյուր տող վերծանելը կարող է երկար ժամանակ պահանջել։ Սակայն հենց այդ փաստաթղթերում են պահպանվել քաղաքի անցյալի մասին արժեքավոր տեղեկություններ։ Պատմաբանի բացահայտումներից է Օլգինյան գիմնազիայի պատմությունը․ «Արխիվային նյութերի ուսումնասիրությունը թույլ է տվել ճշգրտել կրթօջախի պատմության որոշ դրվագներ և անդրադառնալ աղջիկների կրթության զարգացմանը Ալեքսանդրապոլում։ Նման մանրամասները ցույց են տալիս, որ պատմական հիշողությունը վերականգնվում է ոչ միայն մեծ իրադարձությունների, այլև քաղաքի կառույցների, մարդկանց կյանքի ու երբեմն աննկատ մնացած փաստերի ուսումնասիրությամբ»։Լիլիթ Ասոյանը կարևորում է պատմության օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի տարբերակումը, քանի որ այն մարդիկ են գրում։ Անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն՝ ինչ է արձանագրվել փաստաթղթերում, այլև ով է դրանք գրել, ինչ պայմաններում և ինչն է դուրս մնացել պատումից։Ալեքսանդրապոլի մշակութային ժառանգության վերաբերյալ իր ուսումնասիրությունները պատմաբանը նախատեսում է ամփոփել մենագրության մեջ։ Իսկ եթե հնարավորություն ունենար հանդիպել անցյալի դեմքերից որևէ մեկին, կընտրեր Ալեքսանդրապոլի քաղաքապետերին՝ նրանցից հասկանալու, թե ինչու են ընդունել այս կամ այն որոշումը և ինչ նպատակներ են ունեցել քաղաքի զարգացման համար։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108102034_318:0:1758:1080_1920x0_80_0_0_64efa662c39e74ec59bbdc664693c99e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, հայոց պատմություն, գյումրի, հայոց ցեղասպանություն, видео
տեսանյութեր, հայոց պատմություն, գյումրի, հայոց ցեղասպանություն, видео
Հայոց պատմության` միտումնավոր լռության մատնված իրողությունները. զրույց պատմաբանի հետ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվներում պահպանված փաստաթղթերից շատերը, դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն։ Պատմության որոշ էջեր մնում են ստվերում, երբեմն՝ միտումնավոր լռության մատնված։ «Ուրիշ նորություններում» ասում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Ասոյանը։
Նա շուրջ 15 տարի ուսումնասիրում է Ալեքսանդրապոլի՝ ներկայիս Գյումրու միկրոպատմությունն ու վստահեցնում` արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը հեշտ գործ չէ․ դրանց մի մասը գրված է հին ռուսերենով, ձեռագիրը դժվար ընթեռնելի է, և յուրաքանչյուր տող վերծանելը կարող է երկար ժամանակ պահանջել։ Սակայն հենց այդ փաստաթղթերում են պահպանվել քաղաքի անցյալի մասին արժեքավոր տեղեկություններ։
Պատմաբանի բացահայտումներից է Օլգինյան գիմնազիայի պատմությունը․ «Արխիվային նյութերի ուսումնասիրությունը թույլ է տվել ճշգրտել կրթօջախի պատմության որոշ դրվագներ և անդրադառնալ աղջիկների կրթության զարգացմանը Ալեքսանդրապոլում։ Նման մանրամասները ցույց են տալիս, որ պատմական հիշողությունը վերականգնվում է ոչ միայն մեծ իրադարձությունների, այլև քաղաքի կառույցների, մարդկանց կյանքի ու երբեմն աննկատ մնացած փաստերի ուսումնասիրությամբ»։
Լիլիթ Ասոյանը կարևորում է պատմության օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի տարբերակումը, քանի որ այն մարդիկ են գրում։ Անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն՝ ինչ է արձանագրվել փաստաթղթերում, այլև ով է դրանք գրել, ինչ պայմաններում և ինչն է դուրս մնացել պատումից։
Ալեքսանդրապոլի մշակութային ժառանգության վերաբերյալ իր ուսումնասիրությունները պատմաբանը նախատեսում է ամփոփել մենագրության մեջ։ Իսկ եթե հնարավորություն ունենար հանդիպել անցյալի դեմքերից որևէ մեկին, կընտրեր Ալեքսանդրապոլի քաղաքապետերին՝ նրանցից հասկանալու, թե ինչու են ընդունել այս կամ այն որոշումը և ինչ նպատակներ են ունեցել քաղաքի զարգացման համար։