https://arm.sputniknews.ru/20261014/ajs-tari-hh-um-apastan-e-hajcel-shurj-600-andz-vor-erkrneric-en-nranq-108001273.html
Այս տարի ՀՀ-ում ապաստան է հայցել շուրջ 600 անձ․ ո՞ր երկրներից են նրանք
Այս տարի ՀՀ-ում ապաստան է հայցել շուրջ 600 անձ․ ո՞ր երկրներից են նրանք
Sputnik Արմենիա
Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին 448 անձ է մեր երկրում ապաստան հայցել, 242 անձ ստացել է փախստականի կարգավիճակ։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T08:55+0400
2026-10-14T08:55+0400
2026-10-14T08:55+0400
ապաստան
փախստական
հայաստան
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108003730_147:23:1262:650_1920x0_80_0_0_5e6fb67d4543f2adfdd4e4518ced711d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով 2026թ․ հունվարի 1-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում դիմել է 577 անձ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ ՀՀ-ում ապաստան հայցողների հիմնական երկրները ներկայացված են ինֆոգրաֆիկայում։Այս տարի արդեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել է 78 անձ Ուկրաինայից, 30-ը՝ Աֆղանստանից, 15-ը՝ Իրանից։ Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին 448 անձ է մեր երկրում ապաստան հայցել, 242 անձ ստացել է փախստականի կարգավիճակ, իսկ 2024թ․-ին ապաստան է հայցել ընդհանուր 665 անձ, փախստականի կարգավիճակ է տրվել 203-ին։Հայաստանում ապաստան հայցողների համար հատուկ կացարան կա Նորքում՝ վթարային վիճակում։ Դեռ 2025թ․-ին գրել էինք, որ նախատեսվում է շահագործման հանձնել Աբովյանում կառուցված նոր կացարանը, որտեղ մինչև 120 անձ կտեղավորվի։ՆԳՆ-ի պատասխանից պարզ է դառնում, որ արդեն շահագործվում է Աբովյան քաղաքի նորակառույց կացարանը, որում տեղավորվել է 69 անձ՝ տարբեր երկրներից։ Ապաստան հայցողների թիվն այս հնարավորություններից մի քանի անգամ ավելի է, իսկ նոր ապաստանի կառուցում ներկայում չի նախատեսվում։ Որպես ժամանակավոր լուծում մեր երկրում ապաստան հայցողներին 6 ամիս ժամկետով տրամադրվում է 60 հազար դրամ փոխհատուցում տուն վարձակալելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108003730_105:0:1306:901_1920x0_80_0_0_2e0338c9a1ae2229174006f7d1d8aab1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ապաստան, փախստական, հայաստան, ինֆոգրաֆիկա, инфографика
ապաստան, փախստական, հայաստան, ինֆոգրաֆիկա, инфографика
Այս տարի ՀՀ-ում ապաստան է հայցել շուրջ 600 անձ․ ո՞ր երկրներից են նրանք
Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին 448 անձ է մեր երկրում ապաստան հայցել, 242 անձ ստացել է փախստականի կարգավիճակ։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով 2026թ․ հունվարի 1-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում դիմել է 577 անձ։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
ՀՀ-ում ապաստան հայցողների հիմնական երկրները ներկայացված են ինֆոգրաֆիկայում։
Այս տարի արդեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել է 78 անձ Ուկրաինայից, 30-ը՝ Աֆղանստանից, 15-ը՝ Իրանից։
Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին 448 անձ է մեր երկրում ապաստան հայցել, 242 անձ ստացել է փախստականի կարգավիճակ, իսկ 2024թ․-ին ապաստան է հայցել ընդհանուր 665 անձ, փախստականի կարգավիճակ է տրվել 203-ին։
Հայաստանում ապաստան հայցողների համար հատուկ կացարան կա Նորքում՝ վթարային վիճակում։ Դեռ 2025թ․-ին գրել էինք, որ նախատեսվում է շահագործման հանձնել Աբովյանում կառուցված նոր կացարանը, որտեղ մինչև 120 անձ կտեղավորվի։
ՆԳՆ-ի պատասխանից պարզ է դառնում, որ արդեն շահագործվում է Աբովյան քաղաքի նորակառույց կացարանը, որում տեղավորվել է 69 անձ՝ տարբեր երկրներից։
Ապաստան հայցողների թիվն այս հնարավորություններից մի քանի անգամ ավելի է, իսկ նոր ապաստանի կառուցում ներկայում չի նախատեսվում։ Որպես ժամանակավոր լուծում մեր երկրում ապաստան հայցողներին 6 ամիս ժամկետով տրամադրվում է 60 հազար դրամ փոխհատուցում տուն վարձակալելու համար։