https://arm.sputniknews.ru/20261014/adrbejani-razmakan-gvortsvoghutjunnery-hangecrel-en-hhi-antaratsatskujti-kvorsti-manukjan-108117699.html
Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Արմենիա
Պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը, այդ... 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T19:17+0400
2026-10-14T19:17+0400
2026-10-14T19:17+0400
հայաստան
ադրբեջան
անտառ
լիանա մանուկյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108116929_0:107:2048:1259_1920x0_80_0_0_d22de48fac2514c623ba3fc95ffa8dbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի մի շարք տարածքներում վնասվել են էկոհամակարգերը, այդ թվում՝ անտառները, իսկ որոշ բնակավայրերի բնակիչներ զրկվել են ոռոգման և խմելու ջրից։ COP17-ի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։ Մանուկյանի խոսքով՝ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են կենսաբազմազանության և անտառածածկույթի կորստի ու դեգրադացիայի։ Նա օրինակ է բերել Արծվաբերդի անտառտնտեսությունը, Շիկահողի արգելոցը և Ջերմուկի անտառները։ Պատգամավորի պնդմամբ՝ այդ դեպքերից մի քանիսը փաստագրվել են ՀՀ պետական մարմինների կողմից, ինչպես նաև արբանյակային լուսանկարների միջոցով։Նա անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հետևանքներին՝ նշելով, որ դրանք խնդիրներ են ստեղծել ոչ միայն բնապահպանության, այլև ջրային ռեսուրսների հասանելիության տեսանկյունից։Պատգամավորը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը, այդ թվում՝ Սևանա լիճը։«Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ոչ միայն կենսաբազմազանության պահպանման, այլև այն հակամարտությունների պատճառ, թիրախ կամ ազդեցության գործիք չդարձնելու ուղղությամբ»,– ասել է Մանուկյանը։Նշենք, որ Լիանա Մանուկյանը մասնակցել է COP17-ի շրջանակում կազմակերպված «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների․ խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» խորագրով պանելային քննարկմանը։Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։ Շիկահողի արգելոցի վնասը հնարավոր կլինի գնահատել սահմանազատումից հետո․ ՇՄ նախարար
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108116929_114:0:1934:1365_1920x0_80_0_0_4a9e915e30d7da8aa244cb335e9b6a94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, անտառ, լիանա մանուկյան
հայաստան, ադրբեջան, անտառ, լիանա մանուկյան
Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը, այդ թվում՝ Սևանա լիճը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի մի շարք տարածքներում վնասվել են էկոհամակարգերը, այդ թվում՝ անտառները, իսկ որոշ բնակավայրերի բնակիչներ զրկվել են ոռոգման և խմելու ջրից։ COP17-ի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ այս մասին
հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։
«Ցավով պետք է արձանագրել, որ կենսաբազմազանության հարցերը նաև բացասական համատեքստ են ստանում։ Հաճախ կենսաբազմազանության համակարգերն ու ռեսուրսները դառնում են հակամարտության թիրախ, ազդեցության լծակ կամ պատճառ ու նպատակ։ Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ»,– նշել է պատգամավորը։
Մանուկյանի խոսքով՝ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են կենսաբազմազանության և անտառածածկույթի կորստի ու դեգրադացիայի։ Նա օրինակ է բերել Արծվաբերդի անտառտնտեսությունը, Շիկահողի արգելոցը և Ջերմուկի անտառները։ Պատգամավորի պնդմամբ՝ այդ դեպքերից մի քանիսը փաստագրվել են ՀՀ պետական մարմինների կողմից, ինչպես նաև արբանյակային լուսանկարների միջոցով։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հետևանքներին՝ նշելով, որ դրանք խնդիրներ են ստեղծել ոչ միայն բնապահպանության, այլև ջրային ռեսուրսների հասանելիության տեսանկյունից։
«Հայաստանը ոչ միայն զրկվել է կենսաբազմազանության պահպանման հնարավորությունից, այլև ՀՀ բնակիչները զրկվել են ոռոգման և խմելու ջրից»,– ընդգծել է Մանուկյանը՝ դա որակելով մարդու իրավունքների խախտում։
Պատգամավորը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը, այդ թվում՝ Սևանա լիճը։
«Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ոչ միայն կենսաբազմազանության պահպանման, այլև այն հակամարտությունների պատճառ, թիրախ կամ ազդեցության գործիք չդարձնելու ուղղությամբ»,– ասել է Մանուկյանը։
Նշենք, որ Լիանա Մանուկյանը մասնակցել է COP17-ի շրջանակում կազմակերպված «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների․ խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» խորագրով պանելային քննարկմանը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։