https://arm.sputniknews.ru/20261014/adrbejani-petakan-kajqeri-aveli-qan-100-dvomen-otarerkrja-haqerneri-hardzakman-en-entarkvel-108084464.html
Ադրբեջանի պետական կայքերի ավելի քան 100 դոմեն օտարերկրյա հաքերների հարձակման են ենթարկվել
Ադրբեջանի պետական կայքերի ավելի քան 100 դոմեն օտարերկրյա հաքերների հարձակման են ենթարկվել
Sputnik Արմենիա
Տեղեկությունը հրապարակել է Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T10:47+0400
2026-10-14T10:47+0400
2026-10-14T10:48+0400
ադրբեջան
հաքեր
կայք
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/1c/69270121_0:0:1601:901_1920x0_80_0_0_c44196b45d812b38e43656789b008f99.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Արտասահմանյան հաքերային խումբը լայնածավալ կիբեռհարձակում է իրականացրել Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքների վրա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը։Գերատեսչության տվյալներով՝ հարվածի տակ ավելի քան 100 պետական դոմեն է հայտնվել։ Արդյունքում մի քանի պետական մարմինների կայքերի աշխատանքը խափանվել է։Դժգոհություն են առաջացնում նաև Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում։ Բանը հասել է նրան, որ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Անկարայում և Ստամբուլում գտնվող Ադրբեջանի դեսպանատների մոտ։Միևնույն ժամանակ Բաքվում հայտարարում են, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիայի առարկա դարձնելն անթույլատրելի է»։ Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է արել Թուրքիայի քաղաքական գործիչներին չմիջամտել իր ներքին գործերին։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/1c/69270121_0:0:1425:1069_1920x0_80_0_0_fe14f44a93b808b95a73b167c4f01cd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հաքեր, կայք, թուրքիա
ադրբեջան, հաքեր, կայք, թուրքիա
Ադրբեջանի պետական կայքերի ավելի քան 100 դոմեն օտարերկրյա հաքերների հարձակման են ենթարկվել
10:47 14.10.2026 (Թարմացված է: 10:48 14.10.2026) Տեղեկությունը հրապարակել է Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Արտասահմանյան հաքերային խումբը լայնածավալ կիբեռհարձակում է իրականացրել Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքների վրա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածի տակ ավելի քան 100 պետական դոմեն է հայտնվել։ Արդյունքում մի քանի պետական մարմինների կայքերի աշխատանքը խափանվել է։
Սոցցանցերում տեղի ունեցածի մեջ թուրքական հետք են տեսել։ Բանն այն է, որ Թուրքիայում վերջին օրերին քննադատության ալիք է բարձրացել Ադրբեջանի հասցեին՝ ինչպես Բաքվի ներքին որոշումների, այնպես էլ արտաքին քաղաքականության պատճառով։ Թուրքիայի կրոնական և պահպանողական շրջանակներում քննադատում են Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք համեմատելով կոշտ սեկուլյարիստական (աշխարհիկ) միջոցների պատմական շրջանի հետ։
Դժգոհություն են առաջացնում նաև Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում։ Բանը հասել է նրան, որ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Անկարայում և Ստամբուլում գտնվող Ադրբեջանի դեսպանատների մոտ։
Միևնույն ժամանակ Բաքվում հայտարարում են, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիայի առարկա դարձնելն անթույլատրելի է»։ Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է արել Թուրքիայի քաղաքական գործիչներին չմիջամտել իր ներքին գործերին։