https://arm.sputniknews.ru/20261013/ukrainan-ats-nervov-zangvatsajin-grvoh-e-nakhadzernel-stavrvopvoli-erkramasi-ev-mvoskvaji-vra-108037907.html
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է նախաձեռնել Ստավրոպոլի երկրամասի և Մոսկվայի վրա
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է նախաձեռնել Ստավրոպոլի երկրամասի և Մոսկվայի վրա
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով հարձակվում են ՌԴ տարածքի վրա: 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T10:29+0400
2026-10-13T10:29+0400
2026-10-13T10:29+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/17/99100121_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b79e2c8bd7352241e3827c885837f565.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ստավրոպոլի երկրամասում հետ են մղել Ուկրաինայի ԶՈւ–ի զանգվածային օդային հարձակումը: Մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ Նևինոմիսկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի բեկորները որոշ վնասներ են հասցրել։«Ստավրոպոլի երկրամասի վրա զանգվածային օդային հարձակումը հետ է մղվել: Շնորհակալություն ՀՕՊ-ի մարտիկներին, նրանց համար սա շատ լարված գիշեր էր: Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ տուժածներ չկան», -Telegram-ում գրել է Վլադիմիրովը:Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես հայտնել է, որ գիշերը ուկրաինական անօդաչուների լայնածավալ գրոհ է տեղի ունեցել:«Հոկտեմբերի 12-ի ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի մարզի ուղղությամբ 417 ԱԹՍ է թռիչք կատարել։ Մեծ մասը չեզոքացվել է հեռավոր մատույցներում, 65-ը` Մոսկվային մոտենալիս»,-գրել է Սոբյանինը:Կալուգայի մարզպետ Վլադիսլավ Շապշան էլ հայտնել է, որ Մոսալսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչուների գիշերային գրոհի հետևանքով վնասվել են դպրոցի շենքը, երկու առանձնատուն և մեկ ավտոմեքենա:Ոչ ոք չի տուժել: Շապշան հավելել է, որ երեկոյի և գիշերվա ընթացքում մարզի երկնքում 73 ԱԹՍ է խոցվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/17/99100121_340:0:3071:2048_1920x0_80_0_0_632c4bae39d6b81c291b2198dd446e91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է նախաձեռնել Ստավրոպոլի երկրամասի և Մոսկվայի վրա
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով հարձակվում են ՌԴ տարածքի վրա:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ստավրոպոլի երկրամասում հետ են մղել Ուկրաինայի ԶՈւ–ի զանգվածային օդային հարձակումը: Մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ Նևինոմիսկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի բեկորները որոշ վնասներ են հասցրել։
«Ստավրոպոլի երկրամասի վրա զանգվածային օդային հարձակումը հետ է մղվել: Շնորհակալություն ՀՕՊ-ի մարտիկներին, նրանց համար սա շատ լարված գիշեր էր: Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ տուժածներ չկան», -Telegram-ում գրել է Վլադիմիրովը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես հայտնել է, որ գիշերը ուկրաինական անօդաչուների լայնածավալ գրոհ է տեղի ունեցել:
«Հոկտեմբերի 12-ի ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի մարզի ուղղությամբ 417 ԱԹՍ է թռիչք կատարել։ Մեծ մասը չեզոքացվել է հեռավոր մատույցներում, 65-ը` Մոսկվային մոտենալիս»,-գրել է Սոբյանինը:
Կալուգայի մարզպետ Վլադիսլավ Շապշան էլ հայտնել է, որ Մոսալսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչուների գիշերային գրոհի հետևանքով վնասվել են դպրոցի շենքը, երկու առանձնատուն և մեկ ավտոմեքենա:
Ոչ ոք չի տուժել: Շապշան հավելել է, որ երեկոյի և գիշերվա ընթացքում մարզի երկնքում 73 ԱԹՍ է խոցվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։