https://arm.sputniknews.ru/20261013/trampy-skhal-e-hamarum-irani-arajnvordneri-spanutjuny-108066827.html
Թրամփը սխալ է համարում Իրանի առաջնորդների սպանությունը
Թրամփը սխալ է համարում Իրանի առաջնորդների սպանությունը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ոչ ոք չի ցանկանում դառնալ Իրանի նախագահ։ 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T17:40+0400
2026-10-13T17:40+0400
2026-10-13T17:41+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
սպանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/01/102854379_0:0:1600:901_1920x0_80_0_0_b8a8c055f19e0112d4ac7adac1700781.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության սկզբում Իրանի ղեկավարությանը սպանելը սխալ էր։ Վաշինգտոնն այժմ չի հասկանում` ում հետ բանակցի։ Այս մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը։ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով ոչ ոք չի ցանկանում դառնալ երկրի նախագահ (2024 թվականի հուլիսից պետության ղեկավարն է Մասուդ Փեզեշքիանը)։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/01/102854379_0:0:1424:1067_1920x0_80_0_0_4703cf3ea81c4822ffdf2a18cc35ed8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, սպանություն
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, սպանություն
Թրամփը սխալ է համարում Իրանի առաջնորդների սպանությունը
17:40 13.10.2026 (Թարմացված է: 17:41 13.10.2026) ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ոչ ոք չի ցանկանում դառնալ Իրանի նախագահ։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության սկզբում Իրանի ղեկավարությանը սպանելը սխալ էր։ Վաշինգտոնն այժմ չի հասկանում` ում հետ բանակցի։ Այս մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը։
«Գուցե մենք շատ հեռուն գնացինք առաջնորդների սպանության հարցում։ Եվ հիմա, գրողը տանի, այլևս պատկերացում չունենք, թե ում հետ գործ ունենք», - ասել է Թրամփը Օհայո նահանգում ելույթի ժամանակ։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով ոչ ոք չի ցանկանում դառնալ երկրի նախագահ (2024 թվականի հուլիսից պետության ղեկավարն է Մասուդ Փեզեշքիանը)։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: