https://arm.sputniknews.ru/20261013/rd-zun-harvatsner-e-hascrel-ukrainaji-razmardjunaberakan-objektnerin-108047177.html
ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին
ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին
Sputnik Արմենիա
Ռուսական բանակը գրոհների ընթացքում կիրառել է ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենք և անօդաչուներ: 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T12:22+0400
2026-10-13T12:22+0400
2026-10-13T12:22+0400
ռուսաստան
ուկրաինա
նավահանգիստ
նավ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/17/104950565_0:0:3148:1771_1920x0_80_0_0_d0eaddaf4a17600457d7eb6d271869a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը հարվածներ է հասցրել Կիևի «Պալպ Միլլ Պրինտ» ձեռնարկության արտադրամասին, որտեղ հրթիռների և դրոնների արտադրություն էր իրականացվում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«Այս գիշեր ՌԴ զինված ուժերը ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև ծովային նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինա ռազմական բեռներ առաքելու մեջ»,- ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:Հարվածների հետևանքով խոցվել են.Կիևում՝Նիկոլաևի մարզում՝Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/17/104950565_186:0:2917:2048_1920x0_80_0_0_3cc7560f567ea2ce6c4fc54e75d692d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, նավահանգիստ, նավ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, նավահանգիստ, նավ, անօդաչու թռչող սարք (աթս)
ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին
Ռուսական բանակը գրոհների ընթացքում կիրառել է ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենք և անօդաչուներ:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը հարվածներ է հասցրել Կիևի «Պալպ Միլլ Պրինտ» ձեռնարկության արտադրամասին, որտեղ հրթիռների և դրոնների արտադրություն էր իրականացվում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր ՌԴ զինված ուժերը ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև ծովային նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինա ռազմական բեռներ առաքելու մեջ»,- ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հարվածների հետևանքով խոցվել են.
«Պալպ Միլլ Պրինտ» ձեռնարկության արտադրամասը, որտեղ կազմակերպված էր մեծ հեռահարության հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրություն,
«Դարնիցա» լոկոմոտիվների դեպոն, որն իրականացնում է ուկրաինական զորախմբերի ապահովման համար նախատեսված ռազմական և երկակի նշանակության բեռների երկաթուղային փոխադրումներում օգտագործվող երկաթուղային շարժակազմի նորոգում և վերականգնում,
«Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվում էր Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված երկակի նշանակության բեռների պահպանման նպատակով,
անօդաչու թռչող սարքերի պահեստ Մեշկովո-Պոգորելովո բնակավայրում:
Բացի այդ, Բուգսկի Լիմանում խոցվել է բեռնանավ, որը Նիկոլաևի նավահանգիստ էր հասցնում ռազմական և երկակի նշանակության բեռներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։