00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանի գործողություններում նկատելի է ԵՄ հարցում հետքայլ անելու փորձ․ Սարգսյան

© Sputnik / Zara MikaԱրամ Սարգսյան
Արամ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը նշել է որ այժմ հայ հասարակությունը բաժանված է երկու մասի։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, վերանայում է ԵՄ-ի հետ ինտեգրման հարցում իր որոշ դիրքորոշումներ, նաև նկատելի է հետքայլ անելու փորձ։ Նման կարծիք արտահայտել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը:
«Հիմա նկատվում են շատ կարևոր նրբություններ։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը վերանայում է իր որոշ դիրքորոշումները՝ ելնելով այն իրողությունից, որը ձևավորվել է Հայաստանի շուրջ և ընդհանրապես աշխարհում», - Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում «ԵԱՏՄ-ն փոփոխվող աշխարհում. ինտեգրման հեռանկարներ և նոր տնտեսական մարտահրավերներ» թեմայով տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Սարգսյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ եթե նախկինում Փաշինյանը խոսում էր այլընտրանք ստեղծելու մասին, ապա հիմա ասում է, որ ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացը կախված է այն բանից՝ Եվրամիությունը կընդունի Հայաստանը, թե ոչ, հայ ժողովուրդը դրան կողմ կքվեարկի, թե դեմ: «Սա արդեն, այսպես ասած, հետքայլի փորձ է, քանի որ այն ժամանակ Հայաստանի խորհրդարանի կողմից օրենք ընդունելու կարիք չկար, որը սահմանում է, որ մենք շարժվում ենք դեպի Եվրամիություն», - հայտարարել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ներկայում հայ հասարակությունը բաժանված է երկու մասի։ «Մի մասն ընկել է ղեկավարության արկածախնդիր մտահղացումների ազդեցության տակ, որ պետք է հիմա դիվերսիֆիկացնել մեր արտաքին առևտուրը և ընդհանրապես արտաքին քաղաքականությունը, և, բնականաբար, այդ առումով կարելի է գնալ Եվրամիություն, որը մեզ չի սպասում, մեզ նույնիսկ չի հրավիրել։ Ես պատահական չեմ օգտագործել այդ «արկածախնդրություն» ձևակերպումը», - հայտարարել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ գոյություն ունի ինքնաբավություն հասկացությունը, և եթե երկիրը հնարավորություն ունենար 75 տոկոսով ապահովել իրեն անհրաժեշտ ամեն ինչով, ապա հավանական է, որ կարելի էր մտածել այնպիսի դիվերսիֆիկացիայի մասին, որի մասին հիմա հայտարարում են իշխանությունները:
«Բայց իրականում Հայաստանը չունի այդ ինքնաբավությունը, որովհետև արտաքին պարտքն արդեն հասնում է ՀՆԱ-ի 50 տոկոսին։ Ավելին, անընդհատ պարտքեր են վերցնում, որոնք գնում են միայն բյուջեի պակասուրդը վերացնելու համար։ Այսինքն՝ իրենց վարած քաղաքական ապիկարությունը թաքցնելու համար վատնում են ուրիշի փողերը», - հայտարարել է քաղաքական գործիչը։
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի տեսականորեն դուրս գալու շուրջ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին երկրի խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը: Ընդ որում, ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է անվանել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող ընդունվել առանց հանրաքվեի, միևնույն ժամանակ խոստովանել է, որ երկիրը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց:
Լրահոս
0