https://arm.sputniknews.ru/20261013/hajastanum-minchev-2026-tvakani-avarty-ktnkvi-800-hazar-tsar-manramasner-108072115.html
Հայաստանում մինչև 2026 թվականի ավարտը կտնկվի 800 հազար ծառ. մանրամասներ
Հայաստանում մինչև 2026 թվականի ավարտը կտնկվի 800 հազար ծառ. մանրամասներ
Sputnik Արմենիա
Անտառի վերականգնման ժամկետները մեծապես կախված են բնակլիմայական պայմաններից. բավարար խոնավության և բարենպաստ ջերմաստիճանի պայմաններում ծառերն ավելի արագ են... 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T19:26+0400
2026-10-13T19:26+0400
2026-10-13T19:26+0400
անտառ
ծառատունկ
ծառ
բնություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108070753_0:0:1600:901_1920x0_80_0_0_2eebb9cbe589f4362ee63200ac548e81.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում մինչև տարեվերջ կտնկվի 800 հազար ծառ` ընդհանուր 210 հա մակերեսով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «ԷՅ-ԹԻ-ՓԻ» («ARMENIA TREE PROJECT») բարեգործական հիմնադրամի ծրագրի ղեկավար Վահե Մացակյանը։ Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը միայն 2021–2025 թվականներին տնկել է ավելի քան 3 միլիոն ծառ, իսկ ընթացիկ տարում անտառվերականգնման աշխատանքներն ընդգրկել են Հայաստանի մի քանի մարզեր։ «Գարնանը աշխատանքներ ենք իրականացրել Լոռու մարզում՝ Տաշիրի տարածաշրջանի Կողես և Սարատովկա համայնքներում։ Շիրակի մարզում ծառեր ենք տնկել Մեծ Սարիար և Լեռնակերտ համայնքներում։ Կոտայքի մարզում տնկարկ իրականացրել ենք Լեռնանիստ համայնքում։ Աշնանը աշխատանքները կշարունակվեն»,– ասաց նա` ավելացնելով, որ ցանկը կհամալրվեն նաև Պեմզաշեն և Գավառ համայնքները։ Մացակյանը նշեց, որ անտառային տարածքների ընդլայնման հարցը կապված է նաև երկրի երկարաժամկետ բնապահպանական նպատակների հետ։ 1996 թ. ուսումնասիրության համաձայն` Հայաստանում անտառային ծածկույթը պետք է կազմի 20,1%: Այս ցուցանիշը հաշվարկվել է՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և կանաչ գոտիներում բնակչության կարիքները։ Փորձագետը պնդմամբ` նման մակարդակի հասնելու համար երկրում գոյություն ունեցող անտառների տարածքին անհրաժեշտ է ավելացնել լրացուցիչ մոտ 265 հազար հա: Մացակյանը նշեց, որ հիմնադրամի կողմից տնկված 1600 հա անտառներից 100 հա–ն արդեն համարվում է անտառածածկ տարածք:Հիմնադրամն ակնկալում է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում անտառածածկ հողերի մակերեսը կավելանա երեքից չորս անգամ։ Ըստ նրա, ընդհանրապես, անտառի վերականգնման ժամկետները մեծապես կախված են բնակլիմայական պայմաններից. բավարար խոնավության և բարենպաստ ջերմաստիճանի պայմաններում ծառերն ավելի արագ են աճում, իսկ անբարենպաստ պայմաններում աճի գործընթացները դանդաղում են:Մացակյանի գնահատմամբ՝ ծառերի սաղարթախիտ դառնալուն, ընդհանուր առմամբ, կարելի է սպասել մոտ 15 տարի հետո։ Մասնագետի խոսքով` առանձին խնդիր է շարունակում մնալ հողերի դեգրադացիան, որի վրա ազդում են ինչպես կլիմայական փոփոխությունները, այնպես էլ մարդու գործունեությունը։ Մարդածին հիմնական գործոններից Մացակյանն առանձնացրեց բուսականության այրումը, ինչպես նաև նույն արոտավայրում կենդանիները երկար ժամանակ կամ մեծ քանակությամբ արածեցումը, ինչի հետևանքով բուսականությունը չի հասցնում վերականգնվել։ «Անկախ նրանից, թե դա արոտավայր է, խոտհարք կամ վարելահող, մարդիկ պետք է մեկընդմիշտ հրաժարվեն այն առասպելից, թե բուսականությունն այրելուց հետո ավելի լավ խոտ է աճում: Իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը»,– ընդգծեց նա` ավելացնելով, որ այրումը ոչնչացնում է խոտածածկ բույսերի սերմերն ու արմատային համակարգերը, ինչպես նաև վնասում հողի վերին` առավել բերրի շերտը:Արդյունքում, բուսական ծածկույթի անհետացումը ուժեղացնում է էրոզիան: Լանջերին, հատկապես մասնատված ռելիեֆի պայմաններում, հողը ենթարկվում է քամու և մակերևութային ջրային հոսքերի ազդեցությանը, որն էլ հանգեցնում է հողերի հետագա դեգրադացիայի։Բացի այդ, ըստ Մացակյանի` կլիմայական փոփոխությունները լրացուցիչ ճնշում են գործադրում։ Որպես օրինակ` նա բերեց Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում տեղի ունեցածը, երբ 2025 թվականին գրեթե չորս ամիս շարունակ անձրև չի եղել: Փորձագետը հիշեցրեց, որ կլիմայական և մարդածին գործոնների համադրությունը հանգեցնում է նրան, որ որոշ տարածքներ գործնականում ոչ պիտանի են դառնում գյուղատնտեսական օգտագործման համար: Նման պայմաններում արոտավայրերի վերականգնումը և այլ կատեգորիաների հողերի վիճակի բարելավումը զգալիորեն բարդանում են։ Մացակյանը կարծում է, որ անտառվերականգնումը կարող է դառնալ հողերի դեգրադացիայի խնդրի լուծումներից մեկը, սակայն խիստ հյուծված տարածքներում այն ավելի բարդ է։Այս դեպքում, մասնագետի խոսքով` եթե հողի շերտը ոչնչացվում է և բնական բուսականությունը գործնականում բացակայում է, անտառային տնկարկների ստեղծումը շատ ավելի դժվար է դառնում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108070753_200:0:1401:901_1920x0_80_0_0_87aab5a8b0995f4b2919996078bf6ced.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անտառ, ծառատունկ, ծառ, բնություն
անտառ, ծառատունկ, ծառ, բնություն
Հայաստանում մինչև 2026 թվականի ավարտը կտնկվի 800 հազար ծառ. մանրամասներ
Անտառի վերականգնման ժամկետները մեծապես կախված են բնակլիմայական պայմաններից. բավարար խոնավության և բարենպաստ ջերմաստիճանի պայմաններում ծառերն ավելի արագ են աճում։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում մինչև տարեվերջ կտնկվի 800 հազար ծառ` ընդհանուր 210 հա մակերեսով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «ԷՅ-ԹԻ-ՓԻ» («ARMENIA TREE PROJECT») բարեգործական հիմնադրամի ծրագրի ղեկավար Վահե Մացակյանը։
Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը միայն 2021–2025 թվականներին տնկել է ավելի քան 3 միլիոն ծառ, իսկ ընթացիկ տարում անտառվերականգնման աշխատանքներն ընդգրկել են Հայաստանի մի քանի մարզեր։
«Գարնանը աշխատանքներ ենք իրականացրել Լոռու մարզում՝ Տաշիրի տարածաշրջանի Կողես և Սարատովկա համայնքներում։ Շիրակի մարզում ծառեր ենք տնկել Մեծ Սարիար և Լեռնակերտ համայնքներում։ Կոտայքի մարզում տնկարկ իրականացրել ենք Լեռնանիստ համայնքում։ Աշնանը աշխատանքները կշարունակվեն»,– ասաց նա` ավելացնելով, որ ցանկը կհամալրվեն նաև Պեմզաշեն և Գավառ համայնքները։
Մացակյանը նշեց, որ անտառային տարածքների ընդլայնման հարցը կապված է նաև երկրի երկարաժամկետ բնապահպանական նպատակների հետ։
1996 թ. ուսումնասիրության համաձայն` Հայաստանում անտառային ծածկույթը պետք է կազմի 20,1%: Այս ցուցանիշը հաշվարկվել է՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և կանաչ գոտիներում բնակչության կարիքները։
Փորձագետը պնդմամբ` նման մակարդակի հասնելու համար երկրում գոյություն ունեցող անտառների տարածքին անհրաժեշտ է ավելացնել լրացուցիչ մոտ 265 հազար հա:
Մացակյանը նշեց, որ հիմնադրամի կողմից տնկված 1600 հա անտառներից 100 հա–ն արդեն համարվում է անտառածածկ տարածք:
Հիմնադրամն ակնկալում է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում անտառածածկ հողերի մակերեսը կավելանա երեքից չորս անգամ։
Ըստ նրա, ընդհանրապես, անտառի վերականգնման ժամկետները մեծապես կախված են բնակլիմայական պայմաններից. բավարար խոնավության և բարենպաստ ջերմաստիճանի պայմաններում ծառերն ավելի արագ են աճում, իսկ անբարենպաստ պայմաններում աճի գործընթացները դանդաղում են:
Մացակյանի գնահատմամբ՝ ծառերի սաղարթախիտ դառնալուն, ընդհանուր առմամբ, կարելի է սպասել մոտ 15 տարի հետո։
Մասնագետի խոսքով` առանձին խնդիր է շարունակում մնալ հողերի դեգրադացիան, որի վրա ազդում են ինչպես կլիմայական փոփոխությունները, այնպես էլ մարդու գործունեությունը։
Մարդածին հիմնական գործոններից Մացակյանն առանձնացրեց բուսականության այրումը, ինչպես նաև նույն արոտավայրում կենդանիները երկար ժամանակ կամ մեծ քանակությամբ արածեցումը, ինչի հետևանքով բուսականությունը չի հասցնում վերականգնվել։
«Անկախ նրանից, թե դա արոտավայր է, խոտհարք կամ վարելահող, մարդիկ պետք է մեկընդմիշտ հրաժարվեն այն առասպելից, թե բուսականությունն այրելուց հետո ավելի լավ խոտ է աճում: Իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը»,– ընդգծեց նա` ավելացնելով, որ այրումը ոչնչացնում է խոտածածկ բույսերի սերմերն ու արմատային համակարգերը, ինչպես նաև վնասում հողի վերին` առավել բերրի շերտը:
Արդյունքում, բուսական ծածկույթի անհետացումը ուժեղացնում է էրոզիան: Լանջերին, հատկապես մասնատված ռելիեֆի պայմաններում, հողը ենթարկվում է քամու և մակերևութային ջրային հոսքերի ազդեցությանը, որն էլ հանգեցնում է հողերի հետագա դեգրադացիայի։
Բացի այդ, ըստ Մացակյանի` կլիմայական փոփոխությունները լրացուցիչ ճնշում են գործադրում։ Որպես օրինակ` նա բերեց Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում տեղի ունեցածը, երբ 2025 թվականին գրեթե չորս ամիս շարունակ անձրև չի եղել:
Փորձագետը հիշեցրեց, որ կլիմայական և մարդածին գործոնների համադրությունը հանգեցնում է նրան, որ որոշ տարածքներ գործնականում ոչ պիտանի են դառնում գյուղատնտեսական օգտագործման համար: Նման պայմաններում արոտավայրերի վերականգնումը և այլ կատեգորիաների հողերի վիճակի բարելավումը զգալիորեն բարդանում են։
Մացակյանը կարծում է, որ անտառվերականգնումը կարող է դառնալ հողերի դեգրադացիայի խնդրի լուծումներից մեկը, սակայն խիստ հյուծված տարածքներում այն ավելի բարդ է։
Այս դեպքում, մասնագետի խոսքով` եթե հողի շերտը ոչնչացվում է և բնական բուսականությունը գործնականում բացակայում է, անտառային տնկարկների ստեղծումը շատ ավելի դժվար է դառնում: