https://arm.sputniknews.ru/20261013/hajastani-ev-adrbejani-mijev-sahmanazatumy-katarvel-e-der-khvorhrdajin-tarinerin-sargsjan-108065342.html
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կատարվել է դեռ խորհրդային տարիներին. Սարգսյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կատարվել է դեռ խորհրդային տարիներին. Սարգսյան
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կատարվել է դեռ խորհրդային տարիներին` 1987-89թթ–ին. Աբովյան Time–ի եթերում ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության... 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T21:54+0400
2026-10-13T21:54+0400
2026-10-13T22:25+0400
արամ սարգսյան
սահմանազատում
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108064334_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bf7a31fd2cd52f0df97bd9da28a8dcaa.jpg
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կատարվել է դեռ խորհրդային տարիներին` 1987-89թթ–ին. Աբովյան Time–ի եթերում ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ և «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից շատ հաճախ շահարկվող« միջազգայնորեն ճանաչված սահման» եզրույթին, քաղաքական գործիչը նկատում է, որ նման հասկացություն չկա և չի կարող լինել, քանի դեռ երկու հարևան երկրները չեն լուծել սահմանի շուրջ գոյություն ունեցող բոլոր վիճելի հարցերը և իրենք չեն ճանաչել միմյանց սահմանները։ Իսկ նման օրինակներ այսօր աշխարհում բազմաթվ են, այդ թվում` զարգացած երկրներում։Քաղաքական գործչի համար անհասկանալի է նաև, թե որտեղից է ՀՀ ներկայիս ղեկավարը վերցրել Հայաստանի տարածքին վերագրվող 29 743 քառ. կմ ցուցանիշը։ Արամ Սարգսյանը հիշեցնում է, որ ԽՍՀՄ տվյալներով` այդ թիվը 29 950 է, իսկ որոշ աղբյուրներով նույնիսկ 30 000 քառ. կմ։Ավելին` այսօր վկայակոչվող Ալմա Աթայի հռչակագրում Հայաստանի ո՛չ տարածքի, ո՛չ սահմանների մասին որևէ հիշատակում չկա. պնդում է քաղաքական գործիչն ու նման հայտարարություն անողներին խորհուրդ տալիս նախ կարդալ փաստաթուղթը։ՀԴԿ նախագահը հայտնել է նաև, որ Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն առ այսօր չեն պատասխանել Արցախի վանական համալիրները աղվանական ներկայացնելու ադրբեջանական ներկայացմանը օտարերկրյա դիվանագետների մասնակցության մասին իրենց նամակին։Անպատասխան նամակների հետքերով «Միասին» շարժումը հաջորդ շաբաթ դարձյալ ծրագրում է գնալ համապատասխան դեսպանատներ` բացատրություն պահանջելու։Զրույցի ընթացքում Արամ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախյան հարցի միջազգային իրավական կողմին, մասնավորապես` արցախցիների գույքի, սեփականության, վերադարձի իրավունքին և հայ հոգևոր–մշակութային արժեքների պահպանությանը։Մանրամասները` տեսանյութում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108064334_258:0:1698:1080_1920x0_80_0_0_5d2930d396893f98f1010292352a6bd8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ սարգսյան, սահմանազատում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео
արամ սարգսյան, սահմանազատում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կատարվել է դեռ խորհրդային տարիներին` 1987-89թթ–ին. Աբովյան Time–ի եթերում ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ և «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։
«Եվ այդ փաստաթղթերը, որոնք մենք 100 անգամ ցույց ենք տվել, ստորագրել են և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը (այն ժամանակ` Մոսկվան)»,– ասել է նա` տարակուսանք հայտնելով, թե ներկայիս սահմանազատման գործընթացում ինչու հիմք չեն ընդունվում խորհրդային տարիների հենց այդ փաստաթղթերն ու քարտեզները։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից շատ հաճախ շահարկվող« միջազգայնորեն ճանաչված սահման» եզրույթին, քաղաքական գործիչը նկատում է, որ նման հասկացություն չկա և չի կարող լինել, քանի դեռ երկու հարևան երկրները չեն լուծել սահմանի շուրջ գոյություն ունեցող բոլոր վիճելի հարցերը և իրենք չեն ճանաչել միմյանց սահմանները։ Իսկ նման օրինակներ այսօր աշխարհում բազմաթվ են, այդ թվում` զարգացած երկրներում։
«Եթե դու հարևաններիդ հետ չես ավարտել էդ պրոցեսը, նրանք ի՞նչը ճանաչեն։ Դու պիտի հարևանիդ հետ որոշես` որոնք են քո սահմանները»,– ասում է Սարգսյանը` հիշեցնելով, որ Տավուշի մի հատվածում կատարված սահմանազատումից հետո արդե 2.5 տարի գործընթացը սահմանի այլ հատվածներում այդպես էլ չի իրականացվում։
Քաղաքական գործչի համար անհասկանալի է նաև, թե որտեղից է ՀՀ ներկայիս ղեկավարը վերցրել Հայաստանի տարածքին վերագրվող 29 743 քառ. կմ ցուցանիշը։ Արամ Սարգսյանը հիշեցնում է, որ ԽՍՀՄ տվյալներով` այդ թիվը 29 950 է, իսկ որոշ աղբյուրներով նույնիսկ 30 000 քառ. կմ։
Ավելին` այսօր վկայակոչվող Ալմա Աթայի հռչակագրում Հայաստանի ո՛չ տարածքի, ո՛չ սահմանների մասին որևէ հիշատակում չկա. պնդում է քաղաքական գործիչն ու նման հայտարարություն անողներին խորհուրդ տալիս նախ կարդալ փաստաթուղթը։
«Շփոթը այս իշխանությունն է ստեղծել։ Եթե դուք հիմք եք ընդունել էդ 29 743–ը, որը հորինված թիվ է, ուրեմն այդ պարագայում ես էլ ասում եմ`վերցրեք 87-89թթ–ի արդեն կայացած, ստորագրված փաստաթուղթը»,– ասում է Սարգսյանը։
ՀԴԿ նախագահը հայտնել է նաև, որ Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն առ այսօր չեն պատասխանել Արցախի վանական համալիրները աղվանական ներկայացնելու ադրբեջանական ներկայացմանը օտարերկրյա դիվանագետների մասնակցության մասին իրենց նամակին։
Անպատասխան նամակների հետքերով «Միասին» շարժումը հաջորդ շաբաթ դարձյալ ծրագրում է գնալ համապատասխան դեսպանատներ` բացատրություն պահանջելու։
Զրույցի ընթացքում Արամ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախյան հարցի միջազգային իրավական կողմին, մասնավորապես` արցախցիների գույքի, սեփականության, վերադարձի իրավունքին և հայ հոգևոր–մշակութային արժեքների պահպանությանը։
Մանրամասները` տեսանյութում։