00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ գրավչությունը կախված է ռուսական շուկային հասանելիություն ունենալուց. Արամ Սարգսյան

Բաժանորդագրվել
Հետխորհրդային մի շարք երկրներ չանդամակցելով ԵԱՏՄ-ին՝ ռուսական շուկայում ունեն նույն արտոնությունները, ինչով նվազում է միությանը ինտեգրվելու նրանց շարժառիթը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության գրավչությունը կախված է ռուսական շուկա մուտք գործելուց։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Աստանա-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ հեռուստակամուրջի ժամանակ ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն սխեմայում պետք է ներգրավել նոր երկրներ, իսկ դա կախված է կարևորագույն այն հարցից, թե ինչպես են միության գործող անդամներն օգտագործում ռուսական շուկան, որից մեծապես կախված է մնացած երկրների տնտեսությունը։
Հայաստանը, անշուշտ, որոշակի արտոնություններ է ձեռք բերել ԵԱՏՄ-ում, երկրի ՀՆԱ-ն միությանն անդամակցելու տարիներին՝ սկսած 2015 թվականից, ավելի քան կրկնապատկվել է։ Բայց եթե ԵԱՏՄ-ը մրցակցում է այլ միավորումների հետ, ապա պետք է մտածել, թե ինչու այս միություն չեն ձգտում հետխորհրդային երկրները՝ որպես հավանական պոտենցիալ թեկնածուներ։
«Ինչո՞ւ Ուզբեկստանը չի ցանկանում անդամակցել միությանը, ինչո՞ւ Տաջիկստանը մնացել է կեսճանապարհին, ինչո՞ւ ԵԱՏՄ-ում չեն կարող լինել Ադրբեջանը կամ Վրաստանը։ Ինձ թվում է՝ պատճառներից մեկն այն է, որ այդ բոլոր երկրները դեպի ռուսական շուկա ունեն մուտք։ Երկկողմ հիմունքներով նրանք Ռուսաստանի հետ առևտրում իրականացնում են այն, ինչը բնորոշ է հենց ԵԱՏՄ-ին, և այլ արտոնությունների կարիք առանձնապես չունեն», - հայտարարել է քաղաքական գործիչը։
Դեմկուսի առաջնորդը ընդգծում է՝ Եվրասիական միությանն ինտեգրվելու ամրապնդման համար կարևոր է նաև գիտական և արդյունաբերական կոոպերացիան, որը թույլ կտա ներդրումներ կատարել միմյանց տնտեսություններում և եվրասիական հնգյակի երկրներում ձևավորել ընդհանուր տնտեսական շահեր:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությանը, քաղաքական գործիչը կարծում է, որ ինտեգրացիոն միավորման փոփոխության մասին ցանկացած որոշում, առավել ևս նման արմատական, չի կարելի ընդունել առանց ամեն ինչ, այդ թվում «ստորջրյա խութերը» մինչև վերջ հաշվարկելու: Իսկ եթե եվրաինտեգրման առումով Հայաստանի կառավարությունը որոշակի վերապահումներ ուներ, ապա կարիք չկար օրենք ընդունել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին։
«Ռազմավարական որոշումների Ապլիկատա կենտրոն» հասարակական հիմնադրամի գործադիր տնօրեն Կուբաթբեկ Ռահիմովը նշել է, որ արդյունաբերական կոոպերացիան, ԵԱՏՄ արտադրողների շահերի պաշտպանությունը այն սկզբունքներից մեկն է, որի շուրջ ստեղծվել է Եվրասիական տնտեսական միությունը:
ԵԱՏՄ-ն պետք է կատարեր «կիսահաղորդչի» դեր՝ բաց թողնելով իր համար շահավետ ապրանքները և պաշտպանելով շուկաները Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Բանգլադեշի և այլ երկրների (որոնց հետ դժվար է մրցակցել, առանձնապես՝ գնի առումով - խմբ) ապրանքներից։ Մասնավորապես, կան ներդրողներ, որոնք շահագրգռված են Ղրղզստանի ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ստեղծելու հավաքման նոր արտադրություններ, բայց, Ռահիմովի խոսքով, առանց պաշտպանվելու չինական ապրանքներից՝ նման նախագիծը դատապարտված է ձախողման:
Արամ Սարգսյանը և Վարդան Ալոյանը «ԵԱՏՄ-ն փոփոխվող աշխարհում. ինտեգրման հեռանկարները և նոր տնտեսական մարտահրավերները» թեմայով Աստանա-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ
Սա է պատճառներից մեկը, որ Եվրասիական միությունում խորությամբ զարգացած չեն վերամշակումը (նկատի ունի տեխնոլոգիապես ավելի բարդ ապրանքների թողարկումը) և կոոպերացիոն շղթաները։
Մյուս պատճառն այն է, որ նման նախագծերը բավարար ֆինանսավորում չեն ստանում։ Այդ ուղղությամբ, մասնագետի խոսքով, պետք է համապատասխան գործողություններ կատարի Եվրասիական զարգացման բանկը։
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավասուբյեկտություն և հիմնադրվել է ԵԱՏՄ մասին պայմանագրով: ԵԱՏՄ անդամ են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: 2015 թվականից Տաջիկստանը զբաղվում է միությանը անդամանցելու նպատակահարմարության ուսումնասիրությամբ։
Լրահոս
0