https://arm.sputniknews.ru/20261013/ajrvats-meqenaner-ev-tasnjak-dzerbakalvatsner-adrbejanum-bvoghvoqi-cujcery-chen-dadarum-108057738.html
Այրված մեքենաներ և տասնյակ ձերբակալվածներ. Ադրբեջանում բողոքի ցույցերը չեն դադարում
Այրված մեքենաներ և տասնյակ ձերբակալվածներ. Ադրբեջանում բողոքի ցույցերը չեն դադարում
Sputnik Արմենիա
Դպրոցներում հիջաբի արգելքը զանգվածային բողոքի պատճառ է դարձել։ 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T14:16+0400
2026-10-13T14:16+0400
2026-10-13T14:29+0400
ադրբեջան
բաքու
հիջաբ
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108053799_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e0643cb47972bc72ddf89aea4fa1def3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում ընթացող զանգվածային ցույցերը, որոնց պատճառը դպրոցներում հիջաբի սահմանափակումն է, ուղեկցվում են ավտոմեքենաների հրկիզումներով և ձերբակալություններով։Երկրի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ 37 մարդ է ձերբակալվել, մինչդեռ ակտիվիստները պնդում են, որ ձերբակալվածների թիվը գերազանցում է 200-ը: Բաքվում բողոքի ակցիաների ընթացքում անհայտ անձինք հրկիզել են Ղարադաղի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի մեքենան, ևս չորս ավտոմեքենա հրկիզվել է Ապշերոնի շրջանում: Ցույցերի ֆոնին երկրի բնակիչները բախվել են նաև «Ինստագրամի» և TikTok-ի հասանելիության խնդիրների:Ակցիաների և բախումների պատճառ են դարձել դպրոցական համազգեստի կանոնների փոփոխությունները, որոնք արգելում են կրթության աշխարհիկ բնույթին չհամապատասխանող հագուստի տարրերը: Որոշ աշակերտների և ուսուցիչների արգելել են մուտք գործել դպրոցներ։Վերլուծելով այս բողոքի ակցիաները՝ ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ուշադրություն է հրավիրում իշխանությունների՝ աշխարհիկության սկզբունքների ամրապնդմանն ուղղված քաղաքականությանը: «Միևնույն ժամանակ նրանք չեն փորձում իսլամը դուրս մղել ազգային-պետական շինարարության շրջանակից, սակայն ձգտում են կրոնը սահմանափակել մշակույթի, պատմության և ինքնության հարցերով: Նման մոտեցումը ընդունելի չէ ադրբեջանական հանրության մի մասի համար»,– տելեգրամյյան ալիքում գրել է Մարկեդոնովը։Քաղաքագետը մատնանշել է նաև արտաքին գործոնները` Ադրբեջանն առաջ է մղում ռազմավարական կոոպերացիան Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ ակտիվորեն փոխգործակցում է Իսրայելի հետ, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում: Նրա խոսքով` հրեական պետության հետ համագործակցությունը զգալիորեն նյարդայնացնում է հանրապետության ներսում իսլամական շարժումների ներկայացուցիչներին: Բայց կա նաև իրանական գործոնը: Բաքվի հարաբերությունները Թեհրանի հետ շարունակում են շատ բարդ ու հակասական մնալ, մինչդեռ Իրանն ու Ադրբեջանն իսլամական աշխարհի այն չորս երկրներից են, որտեղ մուսուլման հավատացյալների մեծամասնությունը շիաներ են:Միևնույն ժամանակ Մարկեդոնովը խորհուրդ է տալիս չոգևորվել այսպես կոչված հասարակական վերելքից. այս բողոքի ակտիվությունը որևէ կապ չունի ընդունված իմաստով լիբերալիզմի և ժողովրդավարության հետ:
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108053799_229:0:1669:1080_1920x0_80_0_0_4366ed2a151a40c4b6b9f2f023190945.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, բաքու, հիջաբ, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր
ադրբեջան, բաքու, հիջաբ, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր
Այրված մեքենաներ և տասնյակ ձերբակալվածներ. Ադրբեջանում բողոքի ցույցերը չեն դադարում
14:16 13.10.2026 (Թարմացված է: 14:29 13.10.2026) Դպրոցներում հիջաբի արգելքը զանգվածային բողոքի պատճառ է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում ընթացող զանգվածային ցույցերը, որոնց պատճառը դպրոցներում հիջաբի սահմանափակումն է, ուղեկցվում են ավտոմեքենաների հրկիզումներով և ձերբակալություններով։
Երկրի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ 37 մարդ է ձերբակալվել, մինչդեռ ակտիվիստները պնդում են, որ ձերբակալվածների թիվը գերազանցում է 200-ը: Բաքվում բողոքի ակցիաների ընթացքում անհայտ անձինք հրկիզել են Ղարադաղի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի մեքենան, ևս չորս ավտոմեքենա հրկիզվել է Ապշերոնի շրջանում: Ցույցերի ֆոնին երկրի բնակիչները բախվել են նաև «Ինստագրամի» և TikTok-ի հասանելիության խնդիրների:
Ակցիաների և բախումների պատճառ են դարձել դպրոցական համազգեստի կանոնների փոփոխությունները, որոնք արգելում են կրթության աշխարհիկ բնույթին չհամապատասխանող հագուստի տարրերը: Որոշ աշակերտների և ուսուցիչների արգելել են մուտք գործել դպրոցներ։
Վերլուծելով այս բողոքի ակցիաները՝ ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ուշադրություն է հրավիրում իշխանությունների՝ աշխարհիկության սկզբունքների ամրապնդմանն ուղղված քաղաքականությանը: «Միևնույն ժամանակ նրանք չեն փորձում իսլամը դուրս մղել ազգային-պետական շինարարության շրջանակից, սակայն ձգտում են կրոնը սահմանափակել մշակույթի, պատմության և ինքնության հարցերով: Նման մոտեցումը ընդունելի չէ ադրբեջանական հանրության մի մասի համար»,– տելեգրամյյան ալիքում գրել է Մարկեդոնովը։
Քաղաքագետը մատնանշել է նաև արտաքին գործոնները` Ադրբեջանն առաջ է մղում ռազմավարական կոոպերացիան Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ ակտիվորեն փոխգործակցում է Իսրայելի հետ, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում: Նրա խոսքով` հրեական պետության հետ համագործակցությունը զգալիորեն նյարդայնացնում է հանրապետության ներսում իսլամական շարժումների ներկայացուցիչներին: Բայց կա նաև իրանական գործոնը: Բաքվի հարաբերությունները Թեհրանի հետ շարունակում են շատ բարդ ու հակասական մնալ, մինչդեռ Իրանն ու Ադրբեջանն իսլամական աշխարհի այն չորս երկրներից են, որտեղ մուսուլման հավատացյալների մեծամասնությունը շիաներ են:
Միևնույն ժամանակ Մարկեդոնովը խորհուրդ է տալիս չոգևորվել այսպես կոչված հասարակական վերելքից. այս բողոքի ակտիվությունը որևէ կապ չունի ընդունված իմաստով լիբերալիզմի և ժողովրդավարության հետ: