https://arm.sputniknews.ru/20261012/tehrany-hajtnel-e-vor-amn-navatvormn-aravelagujn-heravvorutjun-e-pahpanum-irani-sahmanic-108019579.html
Թեհրանը հայտնել է, որ ԱՄՆ նավատորմն առավելագույն հեռավորություն է պահպանում Իրանի սահմանից
Թեհրանը հայտնել է, որ ԱՄՆ նավատորմն առավելագույն հեռավորություն է պահպանում Իրանի սահմանից
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան նավերը հասանելիություն չունեն Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազային: 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T21:58+0400
2026-10-12T21:58+0400
2026-10-12T21:58+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
նավ
հորմուզի նեղուց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_0:160:3072:1888_1920x0_80_0_0_abcf84090b58a456c79826ac6b2bf96a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նավատորմը առավելագույն հեռավորություն է պահպանում Իրանի սահմաններից: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ֆարամարզ Բեմանին:Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ ամերիկյան նավերը հասանելիություն չունեն Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազային, իսկ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մյուս բազաները Իրանի հետ հակամարտության պատճառով նմանվել են ուրվական քաղաքների:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Ներկա պահին հակամարտությունը մնում է չկարգավորված:Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության պատճառով գրեթե դադարել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով: Սա համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների առանցքային երթուղին է: Արդյունքում վառելիքի գներն աճել են երկրների մեծ մասում:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_530779e8e32f0b923f2f9fce9366ce34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավ, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավ, հորմուզի նեղուց
Թեհրանը հայտնել է, որ ԱՄՆ նավատորմն առավելագույն հեռավորություն է պահպանում Իրանի սահմանից
ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան նավերը հասանելիություն չունեն Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազային:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նավատորմը առավելագույն հեռավորություն է պահպանում Իրանի սահմաններից: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ֆարամարզ Բեմանին:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ ամերիկյան նավերը հասանելիություն չունեն Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազային, իսկ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մյուս բազաները Իրանի հետ հակամարտության պատճառով նմանվել են ուրվական քաղաքների:
Բեմանին հավելել է, որ եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումներն Իսլամական հանրապետության դեմ, ապա իրանական զինված ուժերն այնպիսի պատասխան կտան, որն ԱՄՆ նավատորմին կստիպի է՛լ ավելի շատ նահանջել վրա երկրի սահմաններից:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Ներկա պահին հակամարտությունը մնում է չկարգավորված:
Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության պատճառով գրեթե դադարել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով: Սա համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների առանցքային երթուղին է: Արդյունքում վառելիքի գներն աճել են երկրների մեծ մասում: