https://arm.sputniknews.ru/20261012/rusakan-dizvareliqi-pvotencial-gnvordneri-het-banakcutjunnern-yntacqi-mej-en-nvovak-108020531.html
Ռուսական դիզվառելիքի պոտենցիալ գնորդների հետ բանակցություններն ընթացքի մեջ են. Նովակ
Ռուսական դիզվառելիքի պոտենցիալ գնորդների հետ բանակցություններն ընթացքի մեջ են. Նովակ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ բանակցություններ են ընթանում նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունների միջև։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T22:51+0400
2026-10-12T22:51+0400
2026-10-12T22:56+0400
ալեքսանդր նովակ
դիզվառելիք
վառելիք
ռուսաստան
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1979/54/19795490_0:244:2777:1806_1920x0_80_0_0_48a4f4a31039adab2b48a795c279080f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական ընկերությունները բանակցություններ են վարում դիզվառելիքի հնարավոր գնորդների հետ։ Այս մասին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ՌԴ կառավարությունն օպերատիվ կերպով որոշում է ընդունել դիզվառելիքի արտահանման արգելքը մասնակիորեն վերացնելու և այն համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկա մատակարարելու հնարավորության մասին։Նովակը հիշեցրել է, որ մինչ այդ գործում էին պատժամիջոցներ, որոնք ամերիկյան կողմը վերացրել է 6 ամսով։Ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից դիզվառելիքի մատակարարումների շուրջ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուրախ է ռուսական դիզվառելիք ստանալու հնարավորության համար և դրա կարիքն ունի։ՀՀ-ում վաճառվող բենզինն ու դիզվառելիքը ամենաթանկն են տարածաշրջանում. Թավադյան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1979/54/19795490_22:0:2753:2048_1920x0_80_0_0_7cd4b00a7f5ca589d069e1f2f484b598.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր նովակ, դիզվառելիք, վառելիք, ռուսաստան, ամն
ալեքսանդր նովակ, դիզվառելիք, վառելիք, ռուսաստան, ամն
Ռուսական դիզվառելիքի պոտենցիալ գնորդների հետ բանակցություններն ընթացքի մեջ են. Նովակ
22:51 12.10.2026 (Թարմացված է: 22:56 12.10.2026) ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ բանակցություններ են ընթանում նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունների միջև։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական ընկերությունները բանակցություններ են վարում դիզվառելիքի հնարավոր գնորդների հետ։ Այս մասին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ՌԴ կառավարությունն օպերատիվ կերպով որոշում է ընդունել դիզվառելիքի արտահանման արգելքը մասնակիորեն վերացնելու և այն համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկա մատակարարելու հնարավորության մասին։
Նովակը հիշեցրել է, որ մինչ այդ գործում էին պատժամիջոցներ, որոնք ամերիկյան կողմը վերացրել է 6 ամսով։
«Եվ այժմ արդեն բանակցություններ են ընթանում մեր ընկերությունների և ռուսական հումքի գնորդների, ինչպես նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության միջև», - հստակեցրել է Նովակը։
Ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից դիզվառելիքի մատակարարումների շուրջ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուրախ է ռուսական դիզվառելիք ստանալու հնարավորության համար և դրա կարիքն ունի։