00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:56
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լարված իրավիճակ Շինարարների փողոցում. վեճից հետո կրպակների քանդումը դադարեցվեց

Բաժանորդագրվել
Կրպակատերերն ասում են, որ ունեն սեփականության վկայականներ, որոնք երկարաձգվել են մինչև 2029 թվականը, ու հիմա քանդման այս աշխատանքները նրանք չեն հասկանում։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում կրպակների քանդման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին։ Կրպակատերերը լրագրողների հետ զրույցում ասացին` եթե իրենց դիմադրությունը չլիներ, ԶԼՄ–ներն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը չգային, ապա ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցները կշարունակեին քանդման աշխատանքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկոյան ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են քանդել Երևանի Շինարարների փողոցի կրպակները։
Թեև հիմա քանդման աշխատանքները կասեցվել են, սակայն ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարեցին, որ վաղն առավոտյան էլի գալու են շարունակելու աշխատանքները, քանի որ դա արվում է հանրային գերակա շահի շրջանակում է արվում։
Մինչ այդ իրավիճակը լարվել էր, երբ կրպակատերերը սկսեցին պատասխան պահանջել քանդման վայր եկած Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանից։ Վեճ սկսվեց վարչական շրջանի ղեկավարի և պատգամավորի միջև։
Կրպակատերերին հետաքրքրում էր կոնկրետ մեկ հարց` ինչո՞ւ որոշեցին գիշերով գալ ու սկսել քանդման աշխատանքները, մինչդեռ հայտարարել էին, թե առավոտյան են գալու։ Կրպակատերերից Դավիթ Նահապետյանը կոնկրետ իր դեպքում գիտի պատճառը` այսօր իր կրպակներից մեկի հարցով ստացել էր դատարանի որոշումը, ըստ որի` ժամանակավորապես պետք է կասեցվեր քանդումը, իսկ մյուս կրպակի դեպքում դատարանի որոշումը պետք է լիներ առավոտյան։ Ըստ նրա` ուշ գիշերով են եկել քանդելու, որ դատարանի որոշումը չհասցնի ստանալ։
«Մեզ նախապես ասել էիք, որ երեքշաբթի եք գալու քանդելու, ու մենք պլանավորել էինք, որ գիշերը ապրանքը հանել կրպակներից։ Հիմա, եթե մեր դիմադրությանը չհանդիպեիք, տրակտորներով մտնելու էիք քանդելո՞ւ»,– նշեց մեկ այլ կրպակատեր։
Կրպակատերերն ասում են, որ ունեն սեփականության վկայականներ, որոնք երկարաձգվել են մինչև 2029 թվականը, ու հիմա քանդման այս աշխատանքները նրանք չեն հասկանում։
Մեսրոպ Մանուկյանն իր հերթին հայտարարեց, որ կատարվածի հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։ Նա նաև կոչ արեց` մի քանի ժամ մնալ այստեղ, քանի որ հնարավոր է` ոստիկանության ու քաղաքապետարանի աշխատակիցները հետ գան։
Հիշեցնենք՝ Շինարարների փողոցի մի քանի տասնյակ կրպակատերեր հոկտեմբերի 12–ի վաղ առավոտից բողոքի ակցիա էին արել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Նրանք հայտարարեցին, որ որոշել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, փաստաբաններն արդեն համապատասխան փաստաթուղթ են պատրաստել, որը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, պատճենն էլ փոխանցվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դատարանը բավարարել է Շինարարների փողոցի կրպակատերերից Մկրտիչ Նահապետյանի միջնորդությունը և ժամանակավորապես արգելել Երևանի քաղաքապետարանին քանդել կամ ապամոնտաժել Աջափնյակ վարչական շրջանում՝ Շինարարների փողոցում, գտնվող խանութներից մեկը։
Լրահոս
0