00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայկական ստարտափներին ի՞նչ հնարավորություններ է տալիս ՌԴ–ի առաջատար ՏՏ-աքսելերատորը

© Photo : Press Service of SberbankՆատալյա Մագիդեյ
Նատալյա Մագիդեյ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2026
Բաժանորդագրվել
Բեկումնային լուծումները, որոնք ունակ են օգուտ բերել միլիոնավոր մարդկանց, հաճախ ծնվում են հենց մտածողության տարբեր ձևերի, կրթական և ինժեներական համակարգերի հատման կետում:
«Սբերբանկի» միջազգային աքսելերատորն օգնում է ստարտափներին գաղափարը վերածել պրոդուկտի և գտնել պատվիրատուներ, այդ թվում՝ ռուսաստանյան կորպորացիաների շրջանում: Մանրամասները Sputnik Արմենիային ներկայացրել է ստարտափ-էկոհամակարգի տնօրեն Նատալյա Մագիդեյը:
— Sber500-ի այս տարվա ընտրական փուլը պաշտոնապես ավարտված է: Հայկական ստարտափներին հաջողվե՞լ է անցնել եզրափակիչ ցուցակ, և ո՞ր ուղղություններով են նրանք աշխատում:
— Այս տարի Sber500 միջազգային աքսելերատորը ստացել է ավելի քան 1800 հայտ 52 երկրի ստարտափներից: Արտասահմանյան հայտերը կազմում են ընդհանուր քանակի մոտ մեկ քառորդը, և միշտ էլ լինում են մի քանի հավակնորդներ Հայաստանից:
Այս տարի աքսելերատորի թիմի համար հաճելի անակնկալ էր հայտերի թվում տեսնել ReEducate թիմին, որը հիմնադրել է երիտասարդ ձեռներեց Հարութ Գևորգյանը: ReEducate-ը ԱԲ-հարթակ է զարգացնում ուսուցիչների և դպրոցների համար՝ ինտերակտիվ դասեր, քուիզներ, մուլտիմեդիոն բովանդակություն, AR/3D-մոդելներ և առաջադիմության վերլուծություն: Ստարտափն արդեն մասնակցել էր աքսելերատորին 2024 թվականին և ընդգրկվել էր թոփ 25-ում՝ ներկայացնելով իր լուծումը Դեմո-օրվա ընթացքում։ ԵՐկրորդ անգամ հայտ ներկայացնելը վկայում է, որ նրանք կարևորում են մասնակցությունը նույնիսկ երկրորդ անգամ։
Հայերն ու ռուսը ստեղծել են ստարտափ, որում AI–ն օգնում է ռեստորան ընտրել հարսանիքի համար
Աքսելերատորը հետևում է խիստ ռոտացիայի սկզբունքին՝ նոր նախագծերին հնարավորություն տալու համար, միաժամանակ շարունակում է սերտորեն աշխատել անցած տարիների ուժեղ մասնակիցների հետ: Այդ պատճառով մենք չկարողացանք թիմը կրկին ընդգրկել աքսելերատորում, բայց նրանց համար մի քանի հանդիպում կազմակերպեցինք մենթորի հետ՝ Հարութի ստարտափին նոր արագացում հաղորդելու նպատակով:
— Ի՞նչ իրական աջակցություն է ստանում աքսելերացիոն ծրագրում ընդգրկված թիմը, փորձագետների ի՞նչ կազմ է խորհրդատվություն տրամադրում նրան:
— Մենք կառուցել ենք շարունակական գործընթաց՝ օնլայն-բութքեմփից (ինտենսիվ դասընթացից) մինչև նախագծերի ցուցադրության (Դեմո-օրվա) նախապատրաստում: Սկզբում մեր կազմի փորձագետները գնահատում են պրոդուկտի յունիթ-էկոնոմիկան (յուրաքանչյուր վաճառքից ստացվող պոտենցիալ եկամուտը) և շուկայական հատվածը: Այնուհետև անցկացվում է մի քանի փուլ մենթորների հետ, ստարտափները կատարում են տնային առաջադրանքներ՝ իրենց պրեզենտացիան (pitch deck) և շուկա դուրս գալու ռազմավարությունը կատարելագործելու ուղղությամբ:
Թիմերին կցված է աջակցության համայնք՝ բաղկացած 15 երկրի ավելի քան 2500 փորձագետից: Նրանք տարբեր ոլորտների մասնագետներ են՝ այսպես կոչված սերիական ձեռներեցներ (ստարտափների հիմնադիրներ), բիզնես-հրեշտակներ (բարձր ռիսկայնություն ունեցող սկսնակ նախագծերում ներդրողներ), միջազգային վաճառքների և կորպորատիվ ինտեգրումների (պրոդուկտի ինտեգրումը գնորդի գործող բիզնեսին) գծով փորձագետներ:
Կրթական բաղադրիչից բացի, մենք նպատակաուղղված օգնում ենք ստարտափներին հաճախորդներ գտնել մի քանի տասնյակ խոշորագույն ռուսաստանյան կորպորացիաների շրջանում, կազմակերպում ենք անձնական հանդիպումներ ռուսաստանցի ներդրողների հետ, ծանոթացնում ենք միջազգային վենչուրային հիմնադրամների հետ, ստանձնում ենք PR-ուղեկցումը և հասանելիություն ենք տալիս աքսելերատորի շրջանավարտ ստարտափների փակ համայնքին:
Ծրագրից հետո շրջանավարտների հասույթն աճում է միջինում 4 անգամ, իսկ առանձին դեպքերում՝ մինչև 1000 անգամ: Sber500-ի շրջանավարտների 54%-ը ներդրումներ են ներգրավում, այս ցուցանիշով նրանք մոտ են աշխարհի առաջատար աքսելերատորների՝ MassChallenge-ի կամ 500 Global-ի շրջանավարտներին:
2025 թվականից ի վեր Sber500-ի Դեմո-օրն անցկացվում է նոր՝ Moscow Startup Summit միջազգային համաժողովի շրջանակում: Անցյալ տարի դրան մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ՝ 40 երկրից, որոնց թվում էին խոշորագույն կորպորացիաներ և ներդրողներ: Այս տարի ստարտափ-գագաթնաժողովն անցկացվեց սեպտեմբերի 29-30-ը, հիմնական նիստերի և ստարտափների Դեմո-օրերի ձայնագրությունները հասանելի են ամբողջ աշխարհի դիտողներին:
— Ծրագրի նկարագրության մեջ կա «Իրականացրեք փորձնական նախագիծ և պայմանագիր կնքեք Սբերի հետ» բլոկը: Ի՞նչ է գործնականում տալիս այս փուլը թիմին:
— Սա կամուրջ է գիտելիքից դեպի իրական գումարներ: Մեր թիմը վերլուծում է նախնական ընտրությունն անցած նախագծերը և համադրում «Սբերի» բիզնես-ստորաբաժանումների արդիական պահանջների հետ: Ստարտափի համար սա հնարավորություն է գտնելու իր պրոդուկտի կոնկրետ հասցեատիրոջը և ստուգելու, թե արդյոք իր գաղափարն աշխատում է:
Կարևոր է հասկանալ` աքսելերատորն անցնելն ինքնին գործարք չի երաշխավորում, բայց դռներ է բացում գործնական շփման համար և սեփական պրոդուկտի արժեքը ցույց տալու հնարավորություն է տալիս։
— Բացի ReEducate-ից, որի մասին արդեն խոսեցինք, կա՞ն այլ հայկական թիմեր շրջանավարտների թվում, և ի՞նչ արդյունքների է հասել այդ կոնկրետ նախագիծը:
— Վերջին շրջանում աքսելերատորին հայտ էին ներկայացրել մի քանի հետաքրքիր ստարտափներ Հայաստանից: Օրինակ՝ ThumbsUp-ը՝ անհպում տերմինալ, որի միջոցով հաճախորդները կարող են ակնթարթորեն գնահատական դնել ձեռքի ժեստերի օգնությամբ (օրինակ՝ բութ մատը վեր բարձրացնելով)՝ առանց հարցաթերթիկներ լրացնելու և կոճակներ սեղմելու: Սարքերը կարող են տեղադրվել ռեստորաններում, բանկային գրասենյակներում, օդանավակայաններում և այլ վայրերում:
Կամ Root's-ը՝ ագրոտեխնոլոգիական համակարգ, որտեղ IoT-սենսորների ցանցն օգնում է տվյալներ հավաքել հողի վիճակի և եղանակային պայմանների մասին: Այդ տեղեկատվությունը մշակվում է և օգնում որոշումներ կայացնել ֆերմերային տնտեսության կառավարման գործում:
Մինչև Դեմո-օր մեզ մոտ առայժմ հասել է միայն ReEducate-ը, սակայն նրա պատմությունը ցուցիչ է: 2024 թվականին հանդես գալով Sber500-ում՝ նրանք հզոր ազդակ ստացան իրենց պրոդուկտի զարգացման համար՝ ճիշտ գնահատելով կրթության գլոբալ շուկայի պահանջները: Թիմի տվյալներով՝ մի շարք միջազգային դպրոցներում հարթակի ներդրումը թույլ է տվել միջին GPA-ն (առաջադիմության գործակիցը) բարձրացնել մինչև 175%-ով (այսինքն՝ գրեթե երեք անգամ), իսկ դասերն անելու արագությունն աճել է բազմակի՝ միաժամանակ պահպանելով երեխաների բարձր ներգրավվածությունը ուսումնական գործընթացում: Ֆինանսական առումով նախագիծը հրաշալի աճ է գրանցել. 2025 թվականի հասույթն աճել է 10 անգամ՝ 2024-ի համեմատ: 2026-ի համար տղաները նշաձողը սահմանում են ևս 2 անգամ բարձր, նաև այն պատճառով, որ դիտարկում են Ռուսաստանի շուկայում ընդլայնվելու հնարավորությունը:
Մեր աքսելերատորը միշտ բաց է Հայաստանի և այլ երկրների թիմերի համար, որոնք հետաքրքրված են ռուսական շուկայով, քանի որ իսկապես բեկումնային լուծումները, որոնք ունակ են օգուտ բերել միլիոնավոր մարդկանց, հաճախ ծնվում են հենց մտածողության տարբեր ձևերի, կրթական և ինժեներական համակարգերի հատման կետում:
Հայկական նոր ստարտափը կօգնի ռեստորաններին կանխատեսել հաճախորդի նախասիրությունները
Լրահոս
0