https://arm.sputniknews.ru/20261012/hajastanum-metsahasak-bnakchutjan-mvot-255-tvokvosn-amenorja-tskhvogh-e-nvor-tvjalner-107977319.html
Հայաստանում մեծահասակ բնակչության մոտ 25,5 տոկոսն ամենօրյա ծխող է․ նոր տվյալներ
Հայաստանում մեծահասակ բնակչության մոտ 25,5 տոկոսն ամենօրյա ծխող է․ նոր տվյալներ
Sputnik Արմենիա
Հայաստանում 11 տարեկանից բարձր երեխաների շրջանում տղաների մոտ 36, աղջիկների մոտ 6 տոկոսը երբևէ փորձել է էլեկտրոնային ծխախոտ։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T12:31+0400
2026-10-12T12:31+0400
2026-10-12T12:35+0400
ծխախոտ
ծխել
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107977492_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cd8068cd245460952ee43e59ac531434.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում այսօր ամենօրյա ծխող է մեծահասակ բնակչության շուրջ 25,5 տոկոսը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է համարվում։ Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը։ Նրա խոսքով՝ ծխախոտ օգտագործողների գերակշիռ մեծամասնությունը շարունակում են լինել տղամարդիկ՝ 50 տոկոսից ավելի, կանանց դեպքում՝ մոտ 2 տոկոս։Դպրոցահասակ երեխաների վարքագծի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 15 տարեկանից բարձր երեխաների դեպքում տղաների շուրջ 25 տոկոսն է ծխախոտ օգտագործող, աղջիկների՝ մոտ 4 տոկոսը։ Մնացականյանի խոսքով՝ երեխաների և դեռահասների դեպքում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում մարտահրավեր է էլեկտրոնային ծխախոտի՝ վեյփերի օգտագործումը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 11 տարեկանից բարձր երեխաների շրջանում տղաների մոտ 36, աղջիկների մոտ 6 տոկոսը երբևէ փորձել է էլեկտրոնային ծխախոտ։Նրա խոսքով՝ հիմա նաև դպրոցներում «առողջ ապրելակերպ» առարկա է ներմուծվել, որի ժամանակ նաև ծխախոտի վտանգավորության մասին է խոսվում։ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը նշեց՝ ծխելու հետևանքով կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ՝ դիմածնոտային շրջանի ուռուցքներից սկսած։Ըստ նրա՝ ծխախոտի օգտագործման համար թիրախային են նաև կերակրափողի, միզուղիների, միզապարկի ուռուցքային հիվանդությունները։ «Մենք մշտապես տեսնում ենք թոքի քաղցկեղ, ավելի հազվագյուտ առնչվում ենք շնչափողի քաղցկեղին։ Գիտությունը հաստատել է, որ կան նաև չծխող մարդկանց մոտ թոքի քաղցկեղի առկայության դեպքեր, սակայն մեր բուժառուների գերակշիռ մեծամասնությունը ծխող է։ Հիմնականում խոսքը 50-ից բարձր տղամարդկանց շրջանում է»,- նշեց բժիշկը։Նրա խոսքով՝ հիվանդության վառ արտահայտված երիտասարդացում չկա։ Բյուզանդյանը նշեց, որ վերջին 10 տարում ծխողների քանակն ազգաբնակչության շրջանում նվազել է մոտ 8 տոկոսով։ Նրա խոսքով՝ դա տեսանելի է նաև բուժառուների թվի հարցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ՀՀ-ում դպրոցահասակ 15 տարեկանից բարձր երեխաների դեպքում տղաների շուրջ 25 տոկոսն է ծխախոտ օգտագործում, աղջիկների՝ մոտ 4 տոկոսը
Sputnik Արմենիա
ՀՀ-ում դպրոցահասակ 15 տարեկանից բարձր երեխաների դեպքում տղաների շուրջ 25 տոկոսն է ծխախոտ օգտագործում, աղջիկների՝ մոտ 4 տոկոսը
2026-10-12T12:31+0400
true
PT1M53S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107977492_198:0:1638:1080_1920x0_80_0_0_293b259232686fff07e9b041f757d7c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծխախոտ, ծխել, հայաստան, видео
ծխախոտ, ծխել, հայաստան, видео
Հայաստանում մեծահասակ բնակչության մոտ 25,5 տոկոսն ամենօրյա ծխող է․ նոր տվյալներ
12:31 12.10.2026 (Թարմացված է: 12:35 12.10.2026) Հայաստանում 11 տարեկանից բարձր երեխաների շրջանում տղաների մոտ 36, աղջիկների մոտ 6 տոկոսը երբևէ փորձել է էլեկտրոնային ծխախոտ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում այսօր ամենօրյա ծխող է մեծահասակ բնակչության շուրջ 25,5 տոկոսը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է համարվում։
Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ ծխախոտ օգտագործողների գերակշիռ մեծամասնությունը շարունակում են լինել տղամարդիկ՝ 50 տոկոսից ավելի, կանանց դեպքում՝ մոտ 2 տոկոս։
Դպրոցահասակ երեխաների վարքագծի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 15 տարեկանից բարձր երեխաների դեպքում տղաների շուրջ 25 տոկոսն է ծխախոտ օգտագործող, աղջիկների՝ մոտ 4 տոկոսը։ Մնացականյանի խոսքով՝ երեխաների և դեռահասների դեպքում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում մարտահրավեր է էլեկտրոնային ծխախոտի՝ վեյփերի օգտագործումը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 11 տարեկանից բարձր երեխաների շրջանում տղաների մոտ 36, աղջիկների մոտ 6 տոկոսը երբևէ փորձել է էլեկտրոնային ծխախոտ։
«Այդ նոր արտադրատեսակներն իրենց գովազդով, տեսքով, գունային տարբեր գամաներով միտված են նրան, որ նոր սպառողներին բերեն ծխախոտի դաշտ՝ երեխաներին և կանանց։ Երկար տարիներ ծխող տղամարդը դժվար թե գայթակղվի գունային կամ համային տեսակներով։ Դա կարծես «տրոյական ձի» լիներ»,- նշեց Մնացականյանը։
Նրա խոսքով՝ հիմա նաև դպրոցներում «առողջ ապրելակերպ» առարկա է ներմուծվել, որի ժամանակ նաև ծխախոտի վտանգավորության մասին է խոսվում։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը նշեց՝ ծխելու հետևանքով կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ՝ դիմածնոտային շրջանի ուռուցքներից սկսած։
«Բերան, բերանի լորձաթաղանթ, լեզու, կոկորդ, շնչափող կոկորդ․ այդ բոլոր տարածքների ուռուցքային հիվանդությունների պատճառաբանության և ռիսկի գործոնների մեջ տվյալ պահին գերակշռում է հենց ծխախոտի օգտագործումը»,- նշեց Բյուզանդյանը։
Ըստ նրա՝ ծխախոտի օգտագործման համար թիրախային են նաև կերակրափողի, միզուղիների, միզապարկի ուռուցքային հիվանդությունները։
«Մենք մշտապես տեսնում ենք թոքի քաղցկեղ, ավելի հազվագյուտ առնչվում ենք շնչափողի քաղցկեղին։ Գիտությունը հաստատել է, որ կան նաև չծխող մարդկանց մոտ թոքի քաղցկեղի առկայության դեպքեր, սակայն մեր բուժառուների գերակշիռ մեծամասնությունը ծխող է։ Հիմնականում խոսքը 50-ից բարձր տղամարդկանց շրջանում է»,- նշեց բժիշկը։
Նրա խոսքով՝ հիվանդության վառ արտահայտված երիտասարդացում չկա։ Բյուզանդյանը նշեց, որ վերջին 10 տարում ծխողների քանակն ազգաբնակչության շրջանում նվազել է մոտ 8 տոկոսով։ Նրա խոսքով՝ դա տեսանելի է նաև բուժառուների թվի հարցում։