00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ. տվյալներ

© Sputnik / AI generated imageԱԲ-ով գոնորացված պատկեր․ շոկոլադ
ԱԲ-ով գոնորացված պատկեր․ շոկոլադ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2026
ԱԲ-ով գոնորացված պատկեր․ շոկոլադ
Բաժանորդագրվել
Ռուսաստանն այս տարի ավելի քան 333 մլն դոլարի շոկոլադ է ներմուծել։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն այս տարի ավելացրել է շոկոլադի մատակարարումները դեպի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի և ազգային վիճակագրական գործակալությունների տվյալներին։
Հրապարակման համաձայն՝ Հայաստանն այս տարի 1.6 անգամ ավելացրել է շոկոլադի արտահանումը դեպի Ռուսաստան։
«Տարվա ընթացքում Ռուսաստանի ուղղությամբ մատակարարումներն ամենից շատ ավելացրել են Նիդեռլանդները ՝ 4.5 անգամ (մինչև 1.3 մլն դոլար), Լիտվան՝ 2.2 անգամ (9.1 մլն դոլար), Մալայզիան՝ 2 անգամ (մինչև 1.04 մլն դոլար), ինչպես նաև 1.6 անգամ Լատվիան (3.5 մլն դոլար), Հարավային Կորեան (782 հազար դոլար) և Հայաստանը (7.1 մլն դոլար)», – ասվում հրապարակման մեջ։
2026 թվականի յոթ ամիսների արդյունքներով Ռուսաստան շոկոլադ արտահանողների ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիան, որին հաջորդում են Բելգիան, Իտալիան, Լեհաստանը և Թուրքիան
Հունվար-հուլիս ամիսներին շոկոլադի մատակարարումների մոտ մեկ երրորդն ապահովել է Գերմանիան ՝ 111.7 մլն դոլար։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շատ է 5%-ով (Բելգիան՝ 48.3 մլն դոլար, Իտալիան՝ 31.5 մլն դոլար, Թուրքիան՝ 25.97 մլն դոլար)։ Հնգյակում հայտնված Լեհաստանը 27.2 մլն դոլարով հետ է մղել Ղազախստանին և զբաղեցրել չորրորդ տեղը։
Ղազախստանը 19.3 մլն դոլարով հայտնվել է վեցերորդ հորիզոնականում։ Հաջորդը Չինաստանն է՝ 17.8 մլն դոլարով, այնուհետև Լիտվան (9.1 մլն դոլար) և Բուլղարիան (8.8 մլն դոլար)։ Տասնյակը փակում են Իսպանիան և Հայաստանը՝ յուրաքանչյուրը 7.1 մլն դոլարով։
Նշենք, որ Ռուսաստանն այս տարի ընդհանուր առմամբ ավելի քան 333 մլն դոլարի շոկոլադ է ներմուծել։
Շոկոլադ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2026
Հայաստանը գործողության մեջ է դնում շոկոլադի հումքի անմաքս ներմուծման ԵԱՏՄ քվոտաները
Լրահոս
0