00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եվրոպան կարող է Կիևին դրդել Ռուսաստանի և ԱՄՆ–ի գործարքի դեմ գործողությունների ․ ՌԴ ԱԳՆ

© SputnikՌոդիոն Միրոշնիկ
Ռոդիոն Միրոշնիկ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2026
Բաժանորդագրվել
Դիվանագետը նշել է` Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերի զարգացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական երկրները կարող են Կիևին դրդել սադրանքների, որպեսզի խանգարեն Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնեց, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական ազդեցություն կունենան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն շատ ուրախ է ՌԴ–ից դիզվառելիք ստանալու համար և ունի դրա կարիքը։
«Եվրոպացիները Կիևին կարող են դրդել ուղիղ խախտումների կամ որևէ սադրիչ քայլերի, որոնք կխանգարեին այս գործարքին,», – «Իզվեստիա» թերթին ասել է Միրոշնիկը։
Ինչպես նշել է դիվանագետը, դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր ուղիղ շփման առաջին գործնական արդյունքն է։
Միրոշնիկն ընդգծել է` Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ–ի հետ տնտեսական կապերի զարգացմամբ։
«Սա լուրջ քայլ է, որը թույլ է տալիս խոսել այն մասին, որ այս ուղղությունը կարող է զարգանալ նաև այլ թեմաների շուրջ և ուկրաինական հակամարտությունը որպես հիմնական խոչընդոտ կարող է չլինել ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցում», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը։
Հիշեցնենք`ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող էր բազմիցս լուծել ուկրաինական հակամարտությունը, սակայն չի արդել դա։ Ուստի, նրա խոսքով, Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։
Լրահոս
0