00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դա հայի դեմ հանցավոր ծրագրի բացահայտումն է․ Աշոտյանը՝ Փաշինյանի՝ պատմության թեզի մասին

© SputnikՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2026
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ Աշոտյանի՝ Փաշինյանն այսօր ավտորիտար լծակների է տիրապետում ու դրանով փորձում է փոխել հայ ժողովրդի անցյալը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնի է պատմության և գիտության դեմ իր անողոք պայքարով, իսկ պատմության մասին նոր թեզով փորձում է փոխել անցյալն ու մոդելավորել նոր ապագա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է պատմության ընկալմանը՝ առաջ քաշելով այն թեզը, թե պատմությունը ոչ թե անցյալում է, այլ ապագայում։ Նա նաև պնդել է, որ անցյալը պետք է դիտարկել որպես գործնական փորձառություն։
«Փաշինյանի պատերազմը գիտության ճյուղերի, մշակութաբանության դեմ հայտնի է։ Նա անողոք պայքար է մղում բազմաթիվ գիտական ճյուղերի հետ։ Օրինակ` կորոնայի ժամանակ բժշկության դեմ էր, ամեն անգամ մի ճյուղ է ընտրում ու պայքարում դրա դեմ՝ փորձելով ապացուցել անապացուցելին։ Հիմա էլ իր կռիվը շարունակում է պատմության դեմ։ Քիչ թե շատ պատմություն իմացող մարդիկ գիտեն՝ պատմությունն իրականում անցյալի մասին է, ուրիշ բան, որ ներկան է կերտում այդ անցյալը։ Նիկոլ Փաշինյանի դեպքում մի կարևոր հանգամանք կա՝ ինքը հիմա իշխանության է, տիրապետում է ներկային, ավտորիտար կերպով բազմաթիվ լծակների է տնօրինում, փոխում է մեր անցյալը, որպեսզի մոդելավորի մեր ապագան»,- ասաց Աշոտյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է ասում ու նրա ասածը հայ ժողովրդի դեմ իր հանցավոր ծրագրի բացահայտումն է։
Հիշեցնենք, որ իր այդ խոսքում Փաշինյանը շեշտել է, որ այն ինչ տեղի է ունեցել անցյալում, պատմական փորձ է, որը պետք է ծառայի որպես «գործնական ձեռնարկ»՝ հասկանալու, թե ինչ է պետք անել և ինչ չանել՝ անցյալի պատմությունը չկրկնելու համար։
Որպես լուծում նա նշել է այն, որ պատմություն ասելով պետք է հասկանալ ոչ թե անցյալը, այլ այն, թե ինչ պետք է տեղի ունենա։ Ըստ Փաշինյանի՝ այդ մոտեցումն այսօրվա քաղաքացուն դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, քանի որ այն ներկայում է ստեղծվում և ստեղծվելու է վաղը։
Լրահոս
0