ՀՀ ԱԺ–ում TRIPP նախագծի քննարկումը նախատեսվում է հոկտեմբերի վերջին. փոխնախարար
13:48 12.10.2026 (Թարմացված է: 13:58 12.10.2026)

© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Փոխնախարարը նշեց, որ նախագծի հաստատման համար մնացել են միայն ԱԺ ընթացակարգերը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում «Թրամփի ուղի» նախագծի քննարկումը նախատեսվում է հոկտեմբերի վերջին: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
«Կարծում եմ՝ նախագիծն ԱԺ բերելը ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո նախարարությունը կներկայացնի վավերացման, ժամկետներ հստակ չեմ կարող նշել, կարծում եմ՝ մոտավոր հոկտեմբերի վերջ է նախատեսվում»,- ասաց փոխնախարարը։
Աբիսողոմոնյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարան արդեն հաստատել է, որ համաձայնագրի և ՀՀ սահմանադրության մեջ հակասություն չկա, և միայն մնացել են ԱԺ ընթացակարգերը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։