https://arm.sputniknews.ru/20261012/1-mard-mahacel-e-11y-vnasvatsqner-stacel-er-riadi-odanavakajanin-harvatselu-kadrery-107967823.html
1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
Sputnik Արմենիա
Նախորդ հարվածի հետևանքով ավելի քան 10 մարդ էր մահացել։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T08:57+0400
2026-10-12T08:57+0400
2026-10-12T09:21+0400
սաուդյան արաբիա
օդանավակայան
զոհ
վիրավոր
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107966074_0:1:720:406_1920x0_80_0_0_fd71cb0f08a7e1d4239d42105736d30d.jpg
Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված նոր հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։Էր Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանը զանգվածային հրթիռակոծության էր ենթարկվել նաև հոկտեմբերի 10-ին: Հարձակման հետևանքով 12 մարդ էր մահացել` Սաուդյան Արաբիայի, Բանգլադեշի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի և ԱՄՆ–ի քաղաքացիներ: Ավելի քան 300 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:Սոցցանցերում հայտնվել է հոկտեմբերի 10-ին հասցված հարվածի տեսանյութը:Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան հարձակման պատասխանատվությունը դրել է Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման վրա` տեղի ունեցածը որակելով որպես ռազմական հանցագործություն և խոստանալով վճռական պատասխան տալ: Միևնույն ժամանակ հութիները դեռ պատասխանատվություն չեն ստանձնել հարվածի համար:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հարձակումը, չի բացառել Վաշինգտոնի մասնակցությունը Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ ռազմական գործողություններին:Նշենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանը հրթիռային հարվածներրի էր ենթարկվել հոկտեմբերի 8-ին, հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները:Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107966074_82:0:623:406_1920x0_80_0_0_c5b51740a29aec45737390c30dc89300.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սաուդյան արաբիա, օդանավակայան, զոհ, վիրավոր, տեսանյութ, տեսանյութեր, видео
սաուդյան արաբիա, օդանավակայան, զոհ, վիրավոր, տեսանյութ, տեսանյութեր, видео
1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
08:57 12.10.2026 (Թարմացված է: 09:21 12.10.2026) Նախորդ հարվածի հետևանքով ավելի քան 10 մարդ էր մահացել։
Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված նոր հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
Էր Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանը զանգվածային հրթիռակոծության էր ենթարկվել նաև հոկտեմբերի 10-ին: Հարձակման հետևանքով 12 մարդ էր մահացել` Սաուդյան Արաբիայի, Բանգլադեշի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի և ԱՄՆ–ի քաղաքացիներ: Ավելի քան 300 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Սոցցանցերում հայտնվել է հոկտեմբերի 10-ին հասցված հարվածի տեսանյութը:
Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան հարձակման պատասխանատվությունը դրել է Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման վրա` տեղի ունեցածը որակելով որպես ռազմական հանցագործություն և խոստանալով վճռական պատասխան տալ: Միևնույն ժամանակ հութիները դեռ պատասխանատվություն չեն ստանձնել հարվածի համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հարձակումը, չի բացառել Վաշինգտոնի մասնակցությունը Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ ռազմական գործողություններին:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանը
հրթիռային հարվածներրի էր ենթարկվել հոկտեմբերի 8-ին, հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին
Եմենի հութիները:
Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։