00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
15 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

© Photo : Social media of Dr. GhazaryanԱնի Ավետիսյանը որդու հետ
Անի Ավետիսյանը որդու հետ - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2026
Բաժանորդագրվել
Անի Ավետիսյանի քույրը նշեց, որ երեխաներն էլ են այժմ Երևանում, իրենց տատիկի և պապիկի մոտ:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կինը՝ Անի Ավետիսյանը, ոտքը չի կարողանում շարժել, նրան դեռ ևս մեկ վիրահատություն է սպասվում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը:
Նշենք, որ Անին այժմ բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Հոկտեմբերի 10-ին համացանցում բժիշկ Անդրանիկ Ղազարյանը ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի և նրա որդու հիվանդանոցային լուսանկարն է հրապարակել:
«Ոտքը երկաթով ֆիքսած է, պետք է կրկին վիրահատություն լինի, բայց դա երևի 1 ամսից: Քույրս դեռ չի տեղաշարժվում, անընդհատ ցավեր է ունենում, բժիշկները ցավազրկողներ են ներարկում: Այդ ոտքն ընդհանրապես չի կարողանում շարժել»,- նշեց Արփին:
Քույրը հայտնեց, որ Անիի կրտսեր որդու ձեռքի կոտրված մատների հատվածում երկաթներ էին դրել, բայց դրանք հանել են ու գիպս դրել:
Արփին ընդգծեց, որ քրոջ երեխաներն այժմ Երևանում են, իրենց տատիկի և պապիկի տանը, ամեն օր իրենց մորը տեսակցում են հիվանդանոցում:
Արփին նաև նշեց, որ Անին հուզական ծանր վիճակում է:
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
Լրահոս
0