00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սա իրական խաղաղության ճանապարհը չէ․ Կարեն Բեքարյանը խոսել է ՀՀ իշխանության սխալների մասին

Բաժանորդագրվել
Հայաստանում և Ադրբեջանում կարող է և պետք է լինի այնպիսի առաջնորդություն, որը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և մշակել երկարաժամկետ ու կայուն խաղաղության իրական ճանապարհային քարտեզ։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է հասարակական-քաղաքական գործիչ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով՝ երկու ժողովուրդներն էլ, ի վերջո, ապրելու են կողք կողքի, իսկ պատերազմներն ու փոխադարձ ոչնչացումը պարունակում են նաև ինքնաոչնչացման վտանգավոր էլեմենտներ։

«Մենք` որպես ժողովուրդներ, ապրելու ենք կողք կողքի՝ այսպես թե այնպես։ Մեզ համար խաղաղությունն անհրաժեշտություն է, որովհետև այս ոչնչացումը՝ տարբեր պատերազմներով և ամեն ինչով, դա դիմացինի ոչնչացման խնդիր չէ միայն, դրա մեջ կա ինքնաոչնչացման էլեմենտ»,- ընդգծում է Բեքարյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ իսկական խաղաղության նպատակադրումը ենթադրում է երկկողմ հավասարակշռված գործընթաց, այլ ոչ թե միակողմանի զիջումներ և դիմացինի քմահաճույքներին անվերապահ ենթարկվում։
«Երբ խնդիրը դառնում է՝ «ես ենթարկվում եմ քո քմահաճույքին՝ ոչ մի սիմետրիա չունենալով, հուսով, որ չեք խանգարի՝ մենք մնանք իշխանության, մնացած ամեն ինչի հերն էլ անիծած»... Սա իրական խաղաղության ճանապարհ չէ»,- նշում է նա։
Քաղաքագետը նկատում է, որ ցանկացած իրական հաշտեցման գործընթացում առաջնային պետք է լինի լարվածությունը թուլացնող և բացասական ֆոնը վերացնող քայլերի իրականացումը։
Բեքարյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից առաջ մղվող թեզերը, ինչպիսիք են «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը, «Զանգեզուրի միջանցքի» պահանջը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, վկայում են այն մասին, որ տեղի ունեցող գործընթացը որևէ աղերս չունի սիմետրիկ և արդար խաղաղության հետ։
«Դու մտնում ես խոսույթներ, որոնք սուվերենությանն են ուղիղ առնչվում՝ թե՛ Արևմտյան Ադրբեջանը, թե՛ Զանգեզուրի միջանցքը, պահում ես օկուպացված տարածքներ... Սա խոսո՞ւմ է սիմետրիկ գործընթացի մասին կամ իրական խաղաղության ճանապարհի։ Լավ, մենք այնքա՞ն ենք զգոնությունը թուլացրել, այնքա՞ն ենք ուղեղներս անջատել, այնքա՞ն ենք տրամաբանությունից դուրս եկել, որ այս հարցերում էլ է հնարավոր հանրությանը մոլորեցնել»,- հարցնում է Բեքարյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Բեքարյանի` վերջերս լույս տեսած «Տեսլականներ» գրքին։
Մանրամասները` տեսանյութում։
Լրահոս
0