https://arm.sputniknews.ru/20261011/rd-agn-n-datapartel-e-er-riadi-mijazgajin-odanavakajani-vra-hardzakumy-107964261.html
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակումը
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակումը
Sputnik Արմենիա
Էր Ռիադում Խալեդ թագավորի անվան օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել: Ռուսաստանը հակամարտության կողմերին կոչ է... 11.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-11T19:30+0400
2026-10-11T19:30+0400
2026-10-11T19:30+0400
էր ռիադ
հրթիռակոծություն
ռուսաստան
սաուդյան արաբիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/07/104300675_0:19:2832:1611_1920x0_80_0_0_77104f9d5411a56919faa79805089c38.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դատապարտում է Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակումը և հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:Հոկտեմբերի 10-ին Էր Ռիադում Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության: Գրոհի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հպատակներ և Բանգլադեշի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի և ԱՄՆ քաղաքացիներ: Ավելի քան 300 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Օդանավակայանին լուրջ նյութական վնաս է հասցվել:ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը հաշվի առնելով։
էր ռիադ
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/07/104300675_45:0:2776:2048_1920x0_80_0_0_a336a85ca8a5942e9df0a789c75bd681.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էր ռիադ, հրթիռակոծություն, ռուսաստան, սաուդյան արաբիա
էր ռիադ, հրթիռակոծություն, ռուսաստան, սաուդյան արաբիա
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակումը
Էր Ռիադում Խալեդ թագավորի անվան օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել: Ռուսաստանը հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելուց:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դատապարտում է Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակումը և հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 10-ին Էր Ռիադում Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության: Գրոհի հետևանքով
զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հպատակներ և Բանգլադեշի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի և ԱՄՆ քաղաքացիներ: Ավելի քան 300 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Օդանավակայանին լուրջ նյութական վնաս է հասցվել:
«Մոսկվայում խորին ցավակցություն են հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում են մաղթում վիրավորներին: Ռուսաստանը դատապարտում է տվյալ գրոհը և Արաբական թերակղզու գոտում հակամարտությունների մասնակիցներին կոչ է անում ամբողջությամբ հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ հասցնելուց»,–ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը հաշվի առնելով։