https://arm.sputniknews.ru/20261011/aveli-qan-100-migrant-ajd-tvum-15-erekha-e-kheghdvel-jibutii-aperi-mvot-mak-107960554.html
Ավելի քան 100 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա է խեղդվել Ջիբութիի ափերի մոտ. ՄԱԿ
Ավելի քան 100 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա է խեղդվել Ջիբութիի ափերի մոտ. ՄԱԿ
Sputnik Արմենիա
Փրկվել է ավելի քան 80 ուղևոր, նրանք բոլորը Եթովպիայի քաղաքացիներ են։ 11.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-11T16:07+0400
2026-10-11T16:07+0400
2026-10-11T16:07+0400
միգրանտ
նավաբեկություն
եթովպիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0b/01/50688235_0:91:1600:991_1920x0_80_0_0_a1e1e5f20736350f7f4bf1af3930a5b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Առնվազն 109 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա, զոհվել են Ջիբութիի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով, ևս ավելի քան 116 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։Կազմակերպության տվյալներով՝ շրջված նավի վրա եղել է 305 մարդ։ Նավն ուղևորվում էր Ջիբութիից Եմեն և խորտակվել է հոկտեմբերի 9-ի գիշերը Գուհերեի շրջանում՝ Օբոք քաղաքից հյուսիս։ՄՄԿ-ում նշել են, որ Աֆրիկայի Եղջյուրի երկրների տասնյակ հազարավոր բնակիչներ ամեն տարի հատում են Ջիբութիի տարածքն ու Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ Եմենով ուղևորվելով Պարսից ծոցի պետություններ։ Միգրացիայի հիմնական պատճառները մնում են անվտանգության անկայուն իրավիճակը և կլիմայի փոփոխության խորացող հետևանքները։ՄՄԿ-ի մշտադիտարկման համակարգի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 10-ից ի վեր Եթովպիայից Ջիբութի է հասել ավելի քան 20 հազար միգրանտ։2025 թվականին այս ճանապարհին զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 900 մարդ։ Ընդ որում, այս ուղին ընտրած միգրանտների թիվն աճել է 18%-ով։ 2026 թվականի մարտին ևս մեկ նավաբեկություն ինը մարդու կյանք էր խլել, 45-ը համարվում են անհետ կորած։
եթովպիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0b/01/50688235_125:0:1546:1066_1920x0_80_0_0_54a40b8f7c390470901029a35a47619e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միգրանտ, նավաբեկություն, եթովպիա
միգրանտ, նավաբեկություն, եթովպիա
Ավելի քան 100 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա է խեղդվել Ջիբութիի ափերի մոտ. ՄԱԿ
Փրկվել է ավելի քան 80 ուղևոր, նրանք բոլորը Եթովպիայի քաղաքացիներ են։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Առնվազն 109 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա, զոհվել են Ջիբութիի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով, ևս ավելի քան 116 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
Կազմակերպության տվյալներով՝ շրջված նավի վրա եղել է 305 մարդ։ Նավն ուղևորվում էր Ջիբութիից Եմեն և խորտակվել է հոկտեմբերի 9-ի գիշերը Գուհերեի շրջանում՝ Օբոք քաղաքից հյուսիս։
Զոհվածների թվում կա 52 տղամարդ, 42 կին և 15 երեխա։ Հաջողվել է փրկել ավելի քան 80 ուղևորի, նրանք բոլորը Եթովպիայի քաղաքացիներ են։ Ջիբութիի իշխանությունները շարունակում են որոնողափրկարարական գործողությունը։
ՄՄԿ-ում նշել են, որ Աֆրիկայի Եղջյուրի երկրների տասնյակ հազարավոր բնակիչներ ամեն տարի հատում են Ջիբութիի տարածքն ու Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ Եմենով ուղևորվելով Պարսից ծոցի պետություններ։ Միգրացիայի հիմնական պատճառները մնում են անվտանգության անկայուն իրավիճակը և կլիմայի փոփոխության խորացող հետևանքները։
ՄՄԿ-ի մշտադիտարկման համակարգի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 10-ից ի վեր Եթովպիայից Ջիբութի է հասել ավելի քան 20 հազար միգրանտ։
2025 թվականին այս ճանապարհին զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 900 մարդ։ Ընդ որում, այս ուղին ընտրած միգրանտների թիվն աճել է 18%-ով։ 2026 թվականի մարտին ևս մեկ նավաբեկություն ինը մարդու կյանք էր խլել, 45-ը համարվում են անհետ կորած։